October 08, 2019 | 14:46
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարի սկզբում դասախոսը ներկայացրեց ֆիզիկական և հոգեկան գործընթացների նմանության հարցը։ Քննարկվեց իրավիճակի անսովորության բնույթը և դրա հետևանքները անձի վարքայի դրսևորումների վրա։ Սեմինարի ընթացքում դասախոսն անդրադարձավ նաև անձի ներքին կարգավորման մեխանիզմներին, ինչպես նաև նկարագրեց անձի հուզական դաշտի ոչ միանշանակ կառավարելի լինելու սկզբունքը և բացատրեց դիրքորոշումների դերն անձի իքնակարգավորման գործընթացում։ Բանախոսը բացատրեց անձի հուզական ոլորտի դրսևորման իրավիճակային բնույթն, անդրադարձ կատարեց ինքնատիրապետման գործընթացին և դրա հետևանքով առաջացած հուզական ֆոնի առաջացմանը։
Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ կարճ թերապևտիկ աշխատանք՝ ուղղված անձի ինքնակարգավորմանը։
Հեղինակ՝ Հասմիկ Սարգսյան