ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր:
![Arman-Malkhasyan-as-a-vice-rector](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/nidU8Hs22GrdvEtjf8t8h9pqS8.jpg?h=bccd1fa5&itok=uCzIYICX)
Արման Մալխասյանը 2002-2006 թթ. սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում:
2006-2011թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչությունում՝ որպես ինժեներ-ծրագրավորող, իսկ 2011-2013 թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ՆՏԱԴ գնումների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2013-2017 թթ. Արման Մալխասյանն աշխատել է Արցախի Հանրապետության կառավարությունում՝ որպես փոխվարչապետի խորհրդական:
Արման Մալխասյանը վերապատրաստվել է ԱՄՆ-ում՝ մասնակցելով ֆինանսների կառավարման դասընթացների:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով արդեն նախկին պրոռեկտոր Արարատ Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի աշխատակազմի ղեկավար:
Քնար Միսակյան