- Main
- Node
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ ԵՎ ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
October 11, 2019 | 14:56
Կրթություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ ԵՎ ՅԱՐՈՍԼԱՎԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Իրավագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությանը՝ ի դեմս Քրեական իրավունքի և կրիմինոլոգիայի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր Արտյոմ Իվանչինի:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանն ու Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը:
Կողմերը հանդիպման ժամանակ քննարկեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ուսումնական գործընթացի կազմակերպմանը և գիտական հետազոտությունների կատարմանը:
Քննարկման ընթացքում երկու բուհերի իրավագիտության ֆակուլտետների ներկայացուցիչները կարևորեցին համագործակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ համատեղ գիտական հետազոտությունների կատարում, գիտաժողովներին մասնակցություն, բուհերի գիտական պարբերականներում հոդվածների հրատարակում, դասախոսների փոխայցելություններ, ինչպես նաև ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կողմից համատեղ միջոցառումների կազմակերպում:
Փոխհամագործակցությունը մշտական և արդյունավետ դարձնելու համար կողմերը որոշեցին առաջիկայում մշակել երկու բուհերի իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցության մասին հուշագիր:
Պատրաստեց Քնար Միսակյանը