ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ու կենսաբանության ֆակուլտետներում այսօր բաց դռների օր էր մի քանի ավագ դպրոցների աշակերտների համար:
![Open-doors-day-at-YSU-faculties-of-mathematics-and-mechanics-and-biology](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/1GFNiq6YQ0KTcvWWceBieEO4R9.jpg?h=bccd1fa5&itok=S9WuPLS4)
Աշակերտների այցը ԵՊՀ կազմակերպել էր Մինչհամալսարանական կրթության վարչությունը:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր Երևանի թիվ 114 և 142 դպրոցների 10, 11-րդ դասարանների, Հերացու անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին:
Աշակերտներին ֆակուլտետում դիմավորեց Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դոցենտ Վարդան Փիլիպոսյանը: Նա նրանց ծանոթացրեց ֆակուլտետի գործունեությանը և ընձեռած հնարավորություններին, խոսեց այստեղ սովորելու առավելությունների մասին: Վ. Փիլիպոսյանն աշակերտների խնդրանքով պարզաբանեց շտեմարաններում առկա մի քանի վիճահարույց հարցեր:
Երևանի թիվ 78 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն էլ հյուրընկալվել էին Կենսաբանության ֆակուլտետի էնզիմոլոգիայի և բժշկական կենսաքիմայի լաբորատորիայում: Նրանց համար փորձեր իրականացրեց Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Իրինա Բադալյանը:
Աշակերտները մասնակցեցին փորձերին և ստացան դրանց վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները: