- Main
- Node
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
October 14, 2019 | 14:20
Քաղաքականություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
Այցելությունը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Աշակերտները հնարավորություն ունեցան շրջելու Կենսաբանության ֆակուլտետում և մասնակցելու գիտափորձի:
Մեզ հետ զրույցում մասնագիտությամբ կենսաբան Հասմիկը Հովհաննիսյանը նշեց, որ շատ է կարևորում նմանատիպ այցելությունների դերը մասնագիտության ընտրության հարցում:
«Կենսաբանությունն այն գիտությունն է, որն աշակերտները պետք է, կարդալուց բացի, նաև շոշափեն, միայն գրքով բավարարվելը շատ քիչ է,- ասաց Հասմիկը Հովհաննիսյանը,- նմանատիպ այցելությունները կարևոր են ապագա մասնագիտությունը ճիշտ ընտրելու հարցում»:
Աշակերտների համար «Առնետների վրա կատարվող ժամանակակից գիտահետազոտական փորձեր» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Նոնա Ադամյանը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ դոցենտը նույնպես կարևորեց նմանատիպ այցելությունների դերը:
«Մի բան է կենսաբանությունն ուսումնասիրել դասարանային պայմաններում, միանգամայն այլ բան, երբ աշակերտներն այցելում են Կենսաբանության ֆակուլտետ և առավել ևս գիտափորձեր դիտում: Այս դեպքում կենսաբանությունը դառնում է ավելի հետաքրքիր ու շոշափելի»,- նշեց Նոնա Ադամյանը:
Այցելության վերջում աշակերտներն իրենց հուզող թեմաների մասին հարցեր ուղղեցին մասնագետին:
Անի Պողոսյան