- Main
- Node
- «ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
October 14, 2019 | 14:29
Կրթություն
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում:
Մինչ շրջայցը ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ, նախաձեռնության կազմակերպիչ Աննա Հակոբջանյանն ասաց, որ նմանաբնույթ միջոցառումների նպատակը տեսական գիտելիքները գործնական հմտությունների վերածելն է։
«Ամբիոնը նախաձեռնել է այս գործընթացը պետական գերատեսչական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչների հետ, ինչի շնորհիվ ձևավորվել է համագործակցության լայն շրջանակ»,- ասաց Ա․ Հակոբջանյանը։
Ուսանողներին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում դիմավորեց ուղեկցողը, որը նրանց համար էքսկուրսիա անցկացրեց գործարանի ողջ տարածքում։ Ուսանողները եղան կոմբինատի պատմության թանգարանում, հին ու նոր մառաններում, տեղեկություն ստացան գինիների տեսակների մասին, տեսան Երևան քաղաքի բերդի գաղտնի թունելը։
Կոմբինատում շրջայցից հետո ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներն ինտերակտիվ քննարկում ունեցան «Երեվանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ փորձարկման լաբորատորիայի աշխատակից Շուշան Հարությունյանի հետ՝ նրան հղելով ընդհանուր գործունեության, շուկայի, վաճառքի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։
Մարինա Առաքելյան