- Main
- Node
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
October 29, 2019 | 16:19
Հասարակություն
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր հյուրընկալվել է Համաշխարհային բանկի և հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը:
Հյուրերին դիմավորեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը:
ՀԲ պատվիրակության կազմում էին ՀԲ ավագ տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Կատյա-Հերերա Սոսան, կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի համաղեկավար Հաննա Ալասուտարին, բարձրագույն կրթության մասնագետ Կուն Գևնը, կրթության հարցերով խորհրդատու Անուշ Շահվերդյանը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթության գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը:
Հանդիպման ընթացքում Կարեն Թռչունյանն անդրադարձավ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ստեղծմանը և նրա հիմնական գործառույթներին:
Հնչեցին նաև հարցեր, և քննարկվեցին մանրէաբանական կրթության հեռանկարներն ու հնարավորությունները:
ՀԲ պատվիրակության անդամները շրջեցին կենտրոնով, ծանոթացան առկա սարքավորումներին, ինչպես նաև մասնակցեցին հոկտեմբերի 28-ին մեկնարկած՝ Ամերիկայի մանրէաբանական ընկերության աջակցությամբ բարձր դասարանների դպրոցականների համար կազմակերպված լաբորատոր աշխատանքներին։
Նշենք, որ հյուրերը ծանոթացան նաև կենտրոնում առկա անգլալեզու գրականությանը:
Անգին Խաչատրյան