- Main
- Node
- ԵՊՀ-Ն ՄԻԱՆՈՒՄ Է «EDUROAM» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
October 29, 2019 | 16:36
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՄԻԱՆՈՒՄ Է «EDUROAM» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
«Eduroam» (Education roaming (կրթական ռոումինգ)) միջազգային հետազոտական և կրթական միջավայրի համար մշակված ծրագիր է, որի նպատակն է գիտակրթական հանրությանը տրամադրել պարզ ու հեշտ գործարկվող «Wi-Fi» ռոուﬕնգի ծառայություն:
«Eduroam»-ն անլար ինտերնետ կապի միջազգային ծառայություն է՝ նախատեսված կրթական և գիտական կառույցների ներկայացուցիչների համար։ Այն գիտնականներին, կրթության ոլորտի աշխատակիցներին և ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալու անվճար անլար ինտերնետ կապ աշխարհի բոլոր այն հաստատություններում, որտեղ առկա է «Eduroam» ծառայությունը։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը փաստեց, որ միջազգային համագործակցությամբ և շարժունության ծրագրերի առկայությամբ պայմանավորված՝ այսօր թե՛ հետազոտողները և թե՛ ուսանողները շատ են մասնակցում աշխարհի կրթական ու գիտական տարբեր կառույցներում իրականացվող ծրագրերի, որոնց համար «Wi-Fi» ծառայության անվտանգ մուտքի ապահովումը կարող է վարչական ﬔծ խնդիրներ առաջացնել:
«Այդ խնդիրներից խուսափելու համար էլ ստեղծվել է «Eduroam» ծառայությունը: Ուսանողները, հետազոտողները և աշխատակիցները, որոնք հյուրընկալվում են գիտական կամ կրթական հաստատությանը, որտեղ գործում է այս ծրագիրը, ինքնաբերաբար միանում են «Wi-Fi»-ին՝ ստանալով արագ և ապահով կապ՝ առանց դիﬔլու տեղական ՏՏ թիﬕ աջակցությանը կամ փնտրելու այլ լուծումներ»,- ասաց Ռաֆայել Բարխուդարյանը:
Նրա հավաստմամբ, ծրագիրն աշխատում է արագ և անվտանգ. «Անվտանգ մուտքագրման համակարգը ենթադրում է, որ գաղտնաբառերը և անձնական այլ տվյալները պաշտպանված են»: ԵՊՀ պրոռեկտորի փոխանցմամբ, 2002 թվականին ստեղծված ծրագրին են միացել ավելի քան 100 երկրների գիտակրթական առաջատար հաստատություններ:
Ռաֆայել Բարխուդարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԵՊՀ-ի ունեցած սարքավորումները համապատասխանում են պահանջվող չափանիշներին՝ միանալու «Eduroam» ծրագրին:
Քնար Միսակյան