«ՆԱՍԱ»-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանի՝ դեպի «ՆԱՍԱ» տանող երազային ուղին սկսվել է Երևանի պետական համալսարանից։ Հանրահռչակ հայ գիտնականներից շատերն են ընտրել Երևանի պետական համալսարանը՝ իբրև նպատակահաս ճանապարհ։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ստացած գիտելիքների շնորհիվ Վլադիմիր Հայրապետյանը ձեռք է բերել միջազգային ճանաչում, դարձել Ամերիկյան համալսարանի (Վաշինգտոն) պրոֆեսոր և «ՆԱՍԱ»-ում ղեկավարում է 4 բաժին։ ԵՊՀ շրջանավարտը, կարևորելով իր հաջողություններում համալսարանի ունեցած դերը, վերադարձել է հարազատ բուհ, որտեղ հստակ ծրագրեր են մշակվում աստղաֆիզիկոսի հետ համագործակցելու ուղղությամբ։ Դա կնպաստի Հայաստանում ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտների զարգացմանը, ինչպես նաև համալսարանականների անիրականալի թվացող երազանքների իրականացմանը։
- Main
- Video gallery
- NASA researcher Vladimir Hayrapetyan tells about the role of YSU in his success