Advances in mycology in 21st century: lecture at YSU Faculty of Biology
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 201 լսարան
Ս.թ. նոյեմբերի 3-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 201 լսարանում դասախոսությամբ հանդես կգա Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի, սնկաբանության և ջրիմուռաբանության ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Կուրակովը: Նա կներկայացնի սնկաբանության բնագավառում ներկայիս ձեռքբերումները: Կքննարկվեն համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև կնախագծվեն հետագա ծրագրերը: