Type:
Bachelor
Speciality:
091601.01.6 - Ֆարմացիա
Specialisation:
091601.01.6 - Ֆարմացիա
Qualification awarded:
Ֆարմացիայի բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշման ( 26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
Ընդունելության համար դիմորդը իր ընտրությամբ քննություններ է հանձնում «Քիմիա», «Կենսաբանությու» և «Ֆիզիկա» առարկաներից որևէ երկուսից:

2. Programme Objectives
պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ դեղագետ մասնագետներ, ովքեր հնարավորություն կունենան գործունեություն ծավալել ֆարմացիայի տարբեր ուղություններում և պատասխանատու կլինեն դեղանյութերի սինթեզի, դեղանյութերից նոր դեղաձևերի ստացման, դեղերի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, որակի հսկման, տեղափոխման, պահպանման, արդյունավետության գնահատման, դեղերի շրջանառության կարգավորման ռազմավարության մշակման և նորմատիվ փաստաթղթային ձևակերպման գործընթացների համար:
3. Educational outcomes of the programme
- Սահմանելու ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքները և հայեցակարգերը, բնապահպանական գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, ձևակերպելու մաթեմատիկայի ընդհանուր դրույթները:
- Ներկայացնելու քիմիական միացությունների կառուցվածքը, հատկությունները, անալիզի մեթոդները և դրանց թունաբանական ազդեցությունը:
- Ներկայացնելու ֆիզիոլոգիայի և անատոմիայի հիմնական հիմունքները, նկարագրելու օրգանիզմի նյութափոխանակության հիմնական ուղիները, ինչպես նաև ախտաբանական պրոցեսների և ժառանգական հիվանդությունների առաջացման պատճառները ու հետազոտման նորագույն մեթոդները:
- Նկարագրելու դեղերի դեղաբանական հատկությունները, կիրառման անհամատեղելիությունը և կենսամատչելիությունը:
- Ձևակերպելու դեղաբուսական հումքի հետ աշխատելու տեսական ու փորձարարական հիմունքները, ինչպես նաև դեղերի դեղատնային և գործարանային արտադրության հիմունքները և տեխնոլոգիական կանոններն ու սանիտարահիգենիկ նորմերը:
- Ներկայացնելու դեղերի սինթեզի դեղագրքային անալիզի մեթոդները, որակի գնահատման և հսկման նորմերն ու պահանջները:
- Սահմանելու դեղագործական գործունեություն ծավալելու և կազմակերպելու սկզբունքներն ու կառավարման հիմունքները:
- Իրականացնելու տարբեր բնույթի քիմիական միացությունների սինթեզներ և կառուցվածքային հետազոտություններ, կանխատեսելու քիմիական փոխարկումների մեխանիզմները, նրանց թունաբանական ազդեցությունները և կանխարգելման ուղիները:
- Վերլուծելու ժամանակակից կենսաբանության, բուսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաբժշկագիտության հիմունքները և նվաճումները, ինչպես նաև կիրառական ոլորտները: Վերլուծելու օրգանիզմի և օրգանհամակարգերի կառուցվածքային առանձնահատկությունները և դրանց կարգավորման մեխանիզմները: Տարբերակելու մանրէների հիմնական խմբերը և լուսաբանելու դրանց դերը բնության մեջ ու մարդու կյանքում:
- Աշխատելու դեղագործության ոլորոտում տեղեկատվական աղբյուրների և անընդհատ նորացվող դեղերի հետ, ուսումնասիրելու դրանց ֆարմակոկինետիկական և ֆարմակոգենետիկական առանձնահատկությունները:
- Կազմակերպելու և իրականացնելու դեղաբուսական հումքի հավաք, դեղերի դեղատնային և գործարանային արտադրություն, գնահատելու դրանց որակը արտադրության տարբեր փուլերում, շրջակա միջավայրի պահպանման և արտադրության սանիտարահիգենիկ պայմանների ապահովման միջոցները:
- Իրականացնելու դեղատնային գործունեության կազմակերպման աշխատանքներ, վերլուծելու դեղատան գործունեության տնտեսագիտական ցուցանիշերը, մշակելու ֆինանսական պլանն ու արտադրական ծրագիրը և միջոցներ ձեռնարկելու տնտեսագիտական արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
- Գնահատելու դեղանյութերի կառուցվածքային առանձնահատկությունները, կանխատեսելու դրանց կենսաբանական ակտիվությունը և դերը դեղաբանության մեջ, իրականացնելու դեղերի ակտիվ բաղադրիչների քանակական և որակական որոշում:
- Աշխատելու թիմում, պատրաստելու զեկուցումներ և հաշվետվություններ, ընդհանրացնելու հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին:
- Օգտվելու դեղագործությանը վերաբերվող տեղեկատվական տարբեր աղբյուրներից (համացանց, էլեկտրոնային գրադարաններ, գովազդային նյութեր, տեղեկագրեր, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), վերլուծելու նոր տեղեկատվությունը, հասկանալու ժամանակակից բժշկագիտական գրականության տվյալները և կիրառել այն գործնականում:
- Մայրենի և որևէ օտար լեզվով մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղելու տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իրականացնելու մասնագիտական բնույթի հաղորդակցում:
- Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը դեղագործության ոլորտի տարբեր գործառույթների իրականացման ժամանակ, լինելու նախաձեռնող և պատասխանատու որոշումներ ընդունելիս և կատարելիս, դրսևորելու մարդասիրություն, ձգտելու ինքնակատարելագործման, վարելու առողջ կենսակերպ և այն քարոզելու:
- Մատչելի ձևով սպառողներին ներկայացնելու դեղերի հիմնական բնութագրերը և որոշակի խմբին պատկանելիությունը, համաձայն դեղերի միջազգային համակարգերի պահանջների:
4. Assessment methods
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:

5. Graduates future career opportunities
«Ֆարմացիա» բակալավրիատի ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետևյալ կառույցներում`
. Հանրային և հիվանդանոցային դեղատներ (դեղագետ),
. դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ (ՀՀ առողջապահության նախարարություն, Առողջապահական տեսչական մարմին, դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն և այլն),
. դեղերի արտադրությունում (որակավորված անձ),
. արտասահմանյան մատակարարների/դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններում (դեղագետ-ներկայացուցիչ),
. գիտահետազոտական և կրթական հաստատություններ,
. դեղագործական կրթություն պահանջող այլ ոլորտներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են <<Ֆարմացիա>> մասնագիտությամբ շարունակել իրենց ուսումը ինչպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայում, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ տարբեր մասնագիտական ինստիտուտների մագիստրատուրաներում, Ամերիկյան համալսարանում, արտասահմանյան բուհերում և այլն:

6. Resources and forms to support learning
Ծրագրով սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը նպաստում են Ֆարմացիայի ինստիտուտի կազմում գործող երեք մասնագիտական ամբիոնները՝ <<Կենսաբժշկագիտության>>, <<Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման>> և <<Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի>>, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի, և այլն) և աշխատասենյակներով:
Մասնավորապես, «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի» գիտաուսումնական լաբորատորիայում ներդրված են դեղանյութերի կառուցվածքի հետազոտման համար անհրաժեշտ ժամանակակից վերլուծական սարքավորումներ՝ բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆներ, գազային քրոմատոգրաֆ, իոնային քրոմատոգրաֆ, ինֆրակարմիր (ԻԿ) սպեկտրաչափ, հեղուկային քրոմատոգրաֆ` մաս-պեկտրաչափական դետեկտորով, ինդուկտիվ կապված պլազմայով օպտիկաէմիսիոն սպեկտրաչափ, քիրալային դեղանյութերի օպտիկապես մաքրության որոշման համար անհրաժեշտ պոլյարիմետր, հալման կետի որոշման սարք, բարձր ճշտությամբ տեխնիկական և վերլուծական կշեռքներ և այլն:
Ինստիտուտում առկա են նաև համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիտակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռաուսուցմամբ և առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և Ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՀՀ Որակավորումների ազգայինն շրջանակ (ՈԱՇ) և Ֆարմացիա որակավորան ոլորտային շրջանակ (ՈՈՇ),
· Չեխիայի Հանրապետության Պրահայի <<Չարլսի համալսարանի>> ֆարմացիայի ֆակուլտետի ուսումնական ծրագիր
· ԱՄՆ Կանզասի համալսարանի Ֆարմացիայի դպրոցի ուսումնական պլան
· ՌԴ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի <<Ֆարմացիա>> մասնագիտության ուսումնական ծրագիր
· ՌԴ Սանկտ Պետերբուրգի պետական Քիմիադեղագործական ակադեմիայի դեղագիտական ֆակուլտետի ուսումնական ծրագիր
· ՌԴ Պյատիգորսկի պետական դեղագիտական ակադեմիայի դեղագիտական ֆակուլտետի ուսումնական ծրագիր
· ՌԴ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» մասնագիտության ուսումնական ծրագիր
· ՌԴ Մոսկվայի պետական համալսարանի ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետի «Ֆարմացիա» մասնագիտության ուսումնական ծրագիր
· Բելառուսի պետական բժշկական համալսարանի «Ֆարմացիա» մասնագիտության ուսումնական ծրագիր
Վիտեբսկի պետական բժշկական ինստիտուտի դեղագիտական ֆակուլտետի «Ֆարմացիա» մասնագիտության ուսումնական ծրագիր

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտություննների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
· ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
· առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
· Ֆարմացիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
· հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
· ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
· հայերեն լեզվի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք, առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (անգլերենի A2 կամ B1 մակարդակին համապատասխան),
· թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
· Դեղագործության ոլորտին վերաբերող տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու հմտություններ (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ), դրանք գիտական աշխատանքում, դասընթացներում կիրառելու ունակություն,
· ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
· Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Իրազեկվածություն ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին, նորագույն մոտեցումներին, առղջապահության և կրթության ոլորտներում ներդվող ծրագրերին,
· համագործակցություն օտարերկրյա բուհերի «Ֆարմացիա» և հարակից մասնագիտական ստորաբաժանումների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ (համատեղ գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր),
· ֆարմացիայի ոլորտում նոր գաղափարների, մտահղացումների գեներացում՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու և դրանց ներդնելու, ինչպես նաև նոր համագործակցություներ հաստատելու ուղղությամբ,
· մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,,
· լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու ուսանողներին իրազեկում:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Դեղագիտության կամ հարակից ոլորտներում գիտական աստիճանի առկայություն (գիտ. թեկնածու, դոկտոր և այլն) կամ դասավանդման փորձի բացակայության դեպքում՝ դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:
Մանկավարժական փորձ
· առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդման) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում, գիտահետազոտական ինստիտուտներում և գիտաուսումնական հաստատություններում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:

9. Additional information about the programme
Երևանի պետական համալսարանի «Ֆարմացիայի» ինստիտուտի և Ռուսաստանի Բելգորոդի պետական հետազոտական համալսարանի դեղագտության ֆակուլտետի միջև գործող համագործակցության շրջանակներում ավարտական կուրսի ուսանողները հնարավորություն ունեն մեկնել Բելգորոդի պետական հետազոտական համալսարան ավարտական աշխատանքների հետազոտական հատվածը մասամբ կամ լիովին կատարելու համար, ինչպես նաև մասնակցելու որոշ մասնագիտական դասընթացների: