Type:
Bachelor
Speciality:
056201.02.6 - Վիճակագրություն
Specification:
056201.02.6 - Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
Qualification awarded:
Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության բակալավր
Program academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշում ( 7 ապրիլի 2022 թվականի N 476 -Ն)
Ընդունելության քննություններն են.
1. մաթեմատիկա - մրցութային,
2. ֆիզիկա կամ անգլերեն - մրցութային,
3. հայոց լեզու և գրականություն - ոչ մրցութային:
Ընդունելության քննություններն են.
1. մաթեմատիկա - մրցութային,
2. ֆիզիկա կամ անգլերեն - մրցութային,
3. հայոց լեզու և գրականություն - ոչ մրցութային:
2. Objectives (Purpose)
· պատրաստել հետազոտողներ արդի վիճակագրության բնագավառներում,
· ուսանողներին տրամադրել գիտելիքներ կիրառական խնդիրներում մաթեմատիկական մեթոդները և համակարգչային տեխնոլոգիաները օգտագործելու համար: Այս ծրագիրը միավորում է վիճակագրական մոդելավորման, մեքենայական ուսուցման և հաշվարկային գիտությունների հիմունքները,
· ծրագիրը ավարտելուց հետո ուսանողները կաշխատեն և կմշակեն հմտություններ մի քանի ուղղություններում, ձեռք բերելով գիտելիքներ և հմտություններ բիզնեսի, ճարտարագիտության, կենսատեխնոլոգիայի և այլ ոլորտներից առաջացող զանգվածային տվյալների մշակման համար:

3. Programme learning outcomes
- վերարտադրել հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հիմունքները,
- ներկայացնել մոդելավորման ուղղվածությամբ ծրագրային համակարգերի կառուցման եղանակները,
- կիրառել հավանականային և վիճակագրական եղանակները բնագիտական խնդիրներ լուծելու համար,
- կիրառել վիճակագրության մեթոդները տվյալների վերլուծության, մշակման և որոշումներ կայացնելու համար,
- վերլուծել և կիրառել հավանականային մոդելներ բնագիտությունում:
- կիրառել մաթեմատիկական մեթոդները մասնագիտական խնդիրների լուծման համար,
- կառուցել տարբեր բնագավառներում առաջացող խնդիրների համար վիճակագրական մոդելներ, հետազոտել տվյալների բազան և դրանց հիման վրա կատարել եզրահանգումներ,
- կառուցել արդյունավետ ալգորիթմներ ծրագրավորման գործիքների օգնությամբ զանազան խնդիրներ լուծելու համար,
- օգտագործել ծրագրավորման մաթեմատիկական փաթեթներ (Matlab, Matematica, R-programming) տեսական և կիրառական խնդիրների լուծման համար,
- կիրառել մաթեմատիկական վիճակագրության եղանակները տնտեսաչափության խնդիրներում,
- կիրառել R-programming վիճակագրական փաթեթները կիրառական վիճակագրության խնդիրների լուծման համար:
- օգտվել տարատեսակ աղբյուրներից՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար,
- համակարգել և վերլուծել ստացած մասնագիտական տեղեկատվությունն ու կատարել հետևություններ,
- ստացված տվյալները մշակել և եզրակացություններ կատարել, մասնակցել քննարկումների, փաստարկել և ներկայացնել ստացված արդյունքները,
- մասնագիտանալ գիտության, տեխնիկայի և տնտեսության տարբեր բնագավառներում, որտեղ պահանջվում են վերլուծական ունակություններ, կիրառական վիճակագրության բազային գիտելիքներ,
- շարունակել կրթությունը մագիտրատուրայում՝ ֆինանսական և ակտուարական մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիների, ծրագրավորման, համակարգչային գիտությունների, տնտեսագիտության ոլորտներում:
4. Assessment modes
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում։
Դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման,առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:

5. Alumni future career opportunities
Շրջանավարտները կարող են աշխատել
· ցանկացած բանկում, մասնավորապես ռիսկերի կառավարման բաժիններում, որպես ֆինանսական եվ վիճակագրական վերլուծաբաններ,
· այն բոլոր հաստատություններում (պետական հիմնարկներ, առևտրական կազմակերպություններ և այլն), որոնք ունեն վերլուծական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ։

6. Resources and forms to support learning
Տպագիր, էլեկտրոնային, համացանցային գրականություն, համակարգչային սենյակներ։
7. Educational standards or programme benchmarks used for programme development
1. ՀՀ որակավորումների ազգային շրջանակ, հաստատված ՀՀ կառավարության 2016թ., հուլիսի 7-ի N 714-Ն որոշմամբ:
2. <<Մաթեմատիկա>> որակավորումների ոլորտային շրջանակ, 2022թ.:
3. Որակավորումների եվրոպական շրջանակ, 2008թ.:
Օգտագործվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուգի և արևմտյան առաջատար համալսարանների բակալավրիատի կիրառական վիճակագրություն և տվյալների գիտության կրթական ծրագրերը։

8. Requirements for the academic staff
· ունենալ մագիստրոսի կրթական աստիճան և/կամ գիտական աստիճան համապատասխան բնագավառում,
· տիրապետել ուսուցման ժամանակակից մեթոդներին և գործիքներին,
· կարողանալ օգտվել ԵՊՀ ուսուցման կառավարման համակարգից,
· տրամադրել ուսանողներին ժամանակակից գրականություն և հոդվածներ,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան):

9. Additional information about the programme
Հայաստանի ոչ մի բարձրագույն հաստատությունում չի դասավանդվում կիրառական վիճակագրությանը վերաբերող ծրագիր: Գոյություն ունեն սույն թեմային բնույթով մոտ մի քանի ծրագրեր, սակայն դրանք բոլորը իրագործվում են մագիստրատուրայում: