Risk Management
Master's programme
Ծրագրի մասին
Ծրագրի տևողությունը 2 կիսամյակ է: Ուսման վարձը կազմում է 800 000 ՀՀ դրամ։
Ընդունելության պահանջները
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Անվճար և վճարովի ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է՝ անկախ ՄՈԳ-ից, բացառապես մասնագիտական քննությունների արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով (ընդունելության քննության հարցաշարը՝ այստեղ)։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մաթեմատիկոսներ՝ ֆինանսական վերլուծաբաններ, ֆինանսական գործիքների ծրագրավորողներ, ֆինանսական հոսքերի կառավարիչներ, որոնք կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական համակարգի, ֆինանսական ոլորտի՝ ներդրումային, հեջինգային, բանկային, ապահովագրական և այլ, ինչպես նաև ոչ ֆինանսական ոլորտի հաստատություններում։
Շրջանավարտները կարող են մասնագիտական աշխատանք կատարել՝
- ֆինանսական կազմակերպություններում՝ առևտրային բանկերում, վարկային կազմակերպություններում, ներդրումային ընկերություններում, «FinTech» կազմակերպություններում, ապահովագրական ընկերություններում, կենսաթոշակային հիմնադրամներում,
- ոչ ֆինանսական կազմակերպություններում՝ «Սիլ կապիտալ քոնսթրաքշն» ՓԲԸ-ում, «Բեթ քոնսթրաքթ» բուքմեյքերական ընկերությունում և այլն,
- պետական համակարգի հաստատություններում՝ ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում: