Type:
Master
Speciality:
056802.05.7 - Ֆինանսական մաթեմատիկա
Specialisation:
056802.05.7 - Ռիսկերի կառավարում
Qualification awarded:
Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0112 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին
30 ժամ
2 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ01
1. Purpose of the Course
ապահովել Python-ի սկզբունքների և տեխնիկայի լայն պատկերացում, տիրապետել Python ծրագարվորման լեզվի միջոցով ֆինանսական գործիքների ստեղծմանը։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. քանակական ապացույցների սկզբունքների լայն իմացության միջոցով՝ կայացնել ֆինանսական ոլորտի ստրատեգիկ որոշումներ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. Python-ի միջոցով կիրառել ֆինանսական մոդելներ և բանաձևեր, 2. Python-ի միջոցով գնահատել տեսական փաստարկներն ու էմպիրիկ ապացույցները, 3. Python-ի միջոցով իրականացնել հետազոտություն, 4. կիրառել գծային հանրահաշիվ և ստոխաստիկ հաշվարկների համար անհրաժեշտ Python ծրագրավորման լեզվի գործիքները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել տրամաբանական մտածողություն, կատարել քննադատական վերլուծության: 3. Description
ապահովել Python-ի սկզբունքների և տեխնիկայի լայն պատկերացում, տիրապետել Python ծրագարվորման լեզվի միջոցով ֆինանսական գործիքների ստեղծմանը։
4. Teaching and Learning Styles and Methods
Գործնական պարապմունքներ։
5. Evaluation Methods and Criteria
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, ուսանողը կատարում է ինքնուրույն հետազոտական աշխատանք, որը ներկայացնում է ստուգարքի ժամանակ:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Թվերի, փոփոխականների, ֆունկցիաների և օպերատորների գրությունը,
● Զանգվածների տրման եղանակները, ● Սիմվոլային հաշվարկներ, թվային հաշվարկներ, տվյալների տեսանելիացում (տարբեր տիպի գրաֆիկների ներկայացում), ● Ծանոթացում տնտեսաչափական գործիքների հետ ● Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում ● Ֆունկցիաների մոտարկում: |
||
1306 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ
30 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
1306/Մ04
1. Purpose of the Course
ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացություններին,
ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բովանդակային առումով սահմանելու և մեկնաբանելու այնպիսի հասկացություններ ինչպիսիք են՝ կարիերան, կառավարումը, կարիերայի կառավարումը՝ հոգեբանական տեսանկյունից, 2. վերլուծելու կարիերայի այն գործընթացների և գործոնների յուրահատկությունը, որոնք ազդեցիկ են կարիերայի ընթացքի վրա, 3. ներկայացնելու կարիերայի կառավարման ուսումնասիրման հիմնական ուղղությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. նախագծել կարիերայի կառավարման մեխանիզմները կազմակերպությունում։ 2. կայացնել որոշումներ կարիերայի կառավարման տեսանկյունից բարդ իրավիճակներում՝ հոգեբանության շրջանակում (կոնֆլիկտ, անորոշություն, ժամանակի սահմանափակում և այլն), գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. աշխատել փոքր խմբերի հետ։ 3. Description
ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացություններին,
ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 4. Teaching and Learning Styles and Methods
· գործնական պարապմունքներ,
· սեմինար-քննարկումներ, · գրականության ինքնուրույն վերլուծություն, վարժություններ։ 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ քննությունները գրավոր են՝ գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով (45%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է` 8 միավոր առավելագույն արժեքով (40%), մասնակցությունը` 3 միավոր առավելագույն արժեքով (15%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Ներածություն.կարիերայի կառավարման ուսումնասիրման համակարգային մոտեցում։
· Կարիերայի գործոնների ուսումնասիրում. սոցիալ-հոգեբանական դիտանկյուն։ · Ծանոթություն գործնական կարիերայի կառավարման մեթոդների և մեխանիզմների հետ. անձնակազմի կառավարում։ · Գործնական կարիերայի կառավարում. կարիերայի անհատական պլանավորում։ Կարիերայի կողմնորոշման դիագոնստիկայի մեթոդներ և կարիերայի ուղեկցման և զարգացման տեխնոլոգիաներ: |
||
0107 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ
30 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ01
1. Purpose of the Course
● Հետազոտությունների պլանավորման և մշակման հետ կապված մասնագիտական հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
● ժամանակակից փորձագիտական մեթոդների ուսումնասիրության համակարգերի ծառայությունների նախագծման, մշակման մեթոդների և համակարգերի համեմատական գնահատման կարողություն: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ժամանակակից հետազոտությունների կատարման հիմնական սկզբունքները և հայեցակարգերը (մասնավորապես ֆինանսական վերլուծությունների օրինակով), 2. պարզաբանել հետազոտությունների հիմնական սկզբունքները, գիտական հետազոտության կառավարման համակարգերի, պլանավորման և կազմակերպման կառավարման ուսումնասիրությունների մեթոդները,նկարագրել հետազոտությունների իրականացման մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործել տարատեսակ հետազոտություններ կատարելու գործիքներ և գործընթացներ, մշակել հետազոտությունների պլանների ընթացակարգային և մեթոդական հետազոտական սխեմատիկ կառավարման համակարգեր, (մասնավորապես ֆինանսական վերլուծությունների օրինակով), 2. առաջարկներ անել տրված հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ, կիրառել հետազոտության արդյունքների վերլուծության որակական ու քանակական մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, արդյունավետ պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները, պատրաստել գիտական զեկուցումներ։ 3. Description
● Հետազոտությունների պլանավորման և մշակման հետ կապված մասնագիտական հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
● ժամանակակից փորձագիտական մեթոդների ուսումնասիրության համակարգերի ծառայությունների նախագծման, մշակման մեթոդների և համակարգերի համեմատական գնահատման կարողություն: 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ - Power point նյութերով,
2. գործնական աշխատանքներ`հետազոտություններ Ֆինանսական և ռիսկերի կառավարման թեմաներով, 3. խմբային աշխատանքներ`հետազոտությունների կատարում և ներկայացում, անհատական աշխատանքներ`հետազոտությունների վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ քննությունները գրավոր են՝ գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով (45%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է` 8 միավոր առավելագույն արժեքով (40%), մասնակցությունը` 3 միավոր առավելագույն արժեքով (15%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Հետազոտությունների բնութագիրը, մեթոդաբանությունը, հիմնախնդիրները, նպատակները:
2 .Ընթացակարգային և մեթոդական հետազոտական կառավարման համակարգեր: 3. Հետազոտության մեթոդների կառավարման համակարգեր: 4. Հետազոտությունների պլանավորում և կազմակերպում: 5. Աստիճանաբար և փուլերով հետազոտությունների կառավարման համակարգեր: 6. Հետազոտությունների ներկայացում և վերլուծություն: |
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ
30 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
1005/Մ05
1. Purpose of the Course
տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսամեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսագործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· սահմանել ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, · ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության տեսամեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպետկները, բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծել և տարբերակել բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնելու բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրելու ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, · գնահատելու ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնել բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսելու բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, · օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվելու Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարելու բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն։ 3. Description
տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսամեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսագործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները։ 4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություններ,
· սեմինարներ, քննարկումներ։ 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ քննությունները գրավոր են՝ գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով (45%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է` 8 միավոր առավելագույն արժեքով (40%), մասնակցությունը` 3 միավոր առավելագույն արժեքով (15%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
· Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: · Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: · Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: · Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: · Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: · Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: · Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ
30 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
2203/Մ03
1. Purpose of the Course
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրել նախագծերի կառավարման մեթոդները, 2. հիմնավորել նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. իրականացնել կարիքների գնահատում, 2. իրականացնել նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 3.իրականացնել ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտագործել կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Description
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություն,
· սեմինար, անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ քննությունները գրավոր են՝ գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով (45%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է` 8 միավոր առավելագույն արժեքով (40%), մասնակցությունը` 3 միավոր առավելագույն արժեքով (15%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Նախագծերի կառավարման սկզբունքները։
· Նախագիծը և ծրագիրը։ · Նախագծի համատեքստի գնահատումը։ · Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը։ · Նախագծի իրականացման այլընտրանքները։ · Ռիսկերի գնահատումը։ · Նախագծի տրամաբանական կառուցվածքը և փուլերը: · Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները, հավաստիությունը, հուսալիությունը: Գնահատման ընթացքում ծագող դժվարությունները: · Կառուցողական գնահատումը: Հանրագումարային գնահատումը: · Նախագծի գործընթացի գնահատումը: Նախագծի ազդեցության գնահատումը: Նախագծի արդյունքի գնահատումը: Պլանավորման-գնահատման շրջափուլը: |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0107 | Տնտեսագիտական վերլուծություն | 6 |
1-ին
60 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ01
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել արդի մակրոտնտեսագիտության մի շարք կարևոր հիմնախնդիրներին։ Ներկայացնել ֆիրմաների, սպառողների և պետության որոշումների վերլուծությունը, որոնց փոխազդեցության արդյունքում ստեղծվում է երկրի համախառն ներքին եկամուտը։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու տնտեսական տատանումների հիմնական պատճառները բացատրող տեսությունները, աշխատանքի շուկայի առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գնահատելու մակրոտնտեսական քաղաքականության տարբեր գործիքների ազդեցությունը, 2. կառուցելու էմպիրիկ մոդելներ և հիմնավորելու տարբեր տեսությունների կողմից առաջարկվող հիմնական մոտեցումները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կարդալու և գնահատելու տնտեսագիտական հեղինակավոր հանդեսների հոդվածները: 3. Description
ուսանողներին ծանոթացնել արդի մակրոտնտեսագիտության մի շարք կարևոր հիմնախնդիրներին։ Ներկայացնել ֆիրմաների, սպառողների և պետության որոշումների վերլուծությունը, որոնց փոխազդեցության արդյունքում ստեղծվում է երկրի համախառն ներքին եկամուտը։
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասավանդման ընթացքում դասախոսը վարում է դասախոսություն, կազմակերպում է խմբային աշխատանք:
2. Ուսումնասության ընթացքում ուսանողը ընթերցում է հանձնարարված գրականությունը, խնդիրներ է լուծում, վերլուծում է նախադեպերը և ինքնուրույն աշխատանք է կատարում: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննությունները գրավոր են՝գումարային 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումները գրավոր են՝ 4 միավոր առավելագույն արժեքով (20%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝8 միավոր առավելագույն արժեքով (40%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Մակրոտնտեսական քաղաքականության վերլուծություն. մոնետար և ֆիսկալ։ քաղաքականությունները, դրանց փոխազդեցությունը և մակրոտնտեսական կայունություն
· Միջազգային մակրոտնտեսագիտություն. բաց տնտեսություն, փոխարժեք, միջազգային կապիտալի հոսքեր։ · Տնտեսական աճ և զարգացում. աճի հիմնական տեսությունները, մարդկային կապիտալի և տեխնոլոգիական առաջընթացի դերը։Աշխատուժի տնտեսագիտություն։ Գործազրկություն, աշխատավարձ և գնի որոշում, աշխատուժի շուկայի քաղաքականություն։ |
||
0107 | Կորպորատիվ ֆինանսներ և ֆինանսական վերլուծություն | 6 |
1-ին
60 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ02
1. Purpose of the Course
1. Տրամադրել տեսական գիտելիքներ նախագծերի գնահատման և ֆինանսավորման, ռիսկի գնագոյացման, արժեթղթերի արժևորման, շուկայի արդյունավետության, կապիտալի կառուցվածքի, ինչպես նաև ձուլումների և կլանումների վերաբերյալ:
2. Տրամադրել գիտելիքներ ֆինանսական միջնորդության և ներդրումների տեսության կիրառությունների վերաբերյալ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պարզաբանել նախագծի արժեքի գնահատման ձևերը և օգտագործել կապիտալ ծախսերի ֆինանսական հիմնական տեխնիկան , ներկայացնել պորտֆելի մաթեմատիկական ալգորիթմը և գնահատել ռիսկի ազդեցությունը ակտիվի հավասարակշիռ արժեքի վրա, 2. պարզաբանել ֆիրմայի երկընտրությունը պարտքի հարկման առավելության և պարտքի տարբեր ծախսերի միջև, ձևակերպել կապիտալի կառուցվածքի տեսությունը և տեղեկատվական անհամաչափության ազդեցությունը դրա վրա, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. լուսաբանել շահաբաժնային քաղաքականության դերը և կիրառել այն իրական փաստերի վրա, բացահայտել և վերլուծել ֆիրմայի կառավարման ազդեցությունը ֆիրմայի արժեքի վրա, քննարկել գոյություն ունեցող ձուլման և կլանման գործունեությունները և հաշվարկել օգուտներն ու վնասները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կատարել թիմային աշխատանք: 3. Description
1. Տրամադրել տեսական գիտելիքներ նախագծերի գնահատման և ֆինանսավորման, ռիսկի գնագոյացման, արժեթղթերի արժևորման, շուկայի արդյունավետության, կապիտալի կառուցվածքի, ինչպես նաև ձուլումների և կլանումների վերաբերյալ:
2. Տրամադրել գիտելիքներ ֆինանսական միջնորդության և ներդրումների տեսության կիրառությունների վերաբերյալ: 4. Teaching and Learning Styles and Methods
1.Դասավանդման ընթացքում դասախոսը վարում է դասախոսություն, կազմակերպում է խմբային աշխատանք:
2. Ուսումնասության ընթացքում ուսանողը ընթերցում է հանձնարարված գրականությունը, խնդիրներ է լուծում, վերլուծում է նախադեպերը և ինքնուրույն աշխատանք է կատարում: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննություններից մեկը գրավոր է, մյուսը՝ հետազոտական աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն։
· Ֆինանսական որոշումների կայացման մեթոդները։ · Կապիտալի բյուջետավորման հիմնարարները։ · Կապիտալի ծախսատարության գնահատումը։ · Ներդրողի վարվելակերպը և շուկայի արդյունավետությունը։ · Ներդրողի վարվելակերպը և շուկայի արդյունավետությունը։ · Կապիտալի կառուցվածքը։ · Ֆինանսական շուկաներ։ |
||
0107 | Ֆինանսական ռիսկերի գնահատման մեթոդներ (անգլերեն) | 6 |
1-ին
60ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ05
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել ֆինանսական ռիսկերի գնահատման և վերլուծության հիմնական մեթոդներին, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել պատկերացում վերջին տարիներին ինտենսիվ զարգացող ֆինանսական ոլորտի ժամանակակից վիճակի վերաբերյալ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ֆինանսական, շուկայական, վարկային ռիսկերը և իրացվելիության ռիսկերի գնահատման հիմնական մեթոդները, դրանց փոխկվածությունը և մոդելավորման տարբերակները 2. լուսաբանել ֆինանսական ռիսկերի գնահատման և կառավարման հիմնական սկզբունքները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. տարանջատել և բացահայտել ֆինանսական ռիսկերը և դրանց աղբյուրները, մաթեմատիկական մեթոդների վրա հիմնված ֆինանսական մոդելների օգնությամբ գնահատել և կառավարել ռիսկերը, 2. կիրառել ֆինանսական ինժեներիայի հմտությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կատարել թիմային աշխատանք: 3. Description
ուսանողին ծանոթացնել ֆինանսական ռիսկերի գնահատման և վերլուծության հիմնական մեթոդներին, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել պատկերացում վերջին տարիներին ինտենսիվ զարգացող ֆինանսական ոլորտի ժամանակակից վիճակի վերաբերյալ:
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասախոսություն, գործնական և սեմինար պարապմունքներ:
2. Խնդիրների լուծում համակարգչով, գիտական քննարկումներ: 3.Ինքնուրույն հետազոտական աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննություններից մեկը գրավոր է, մյուսը՝ հետազոտական աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Ռիսկի սահմանումը և չափումը:
● Ինվարիանտների փնտրումը ֆիքսված եկամուտով ակտիվների շուկայում: ● Ինվարիանտների և ակտիվների գների պրոեկտավորումը ներդրումային հորիզոն. անալիտիկ և թվային պրոեկցիա: ● Գծային գործոնային մոդելներ: ● Առանցքային բաղադրիչի վերլուծություն. չափականության նվազեցում: ● Միջինի և կովարիացիայի կայուն և ընտրանքային գնահատական: ● VaR սահմանումը և գնահատման մոտեցումները: ● VaR գնահատման մոդելներ: ● Էքստրեմալ արժեքների տեսության կիրառությունը մեծ կորուստների գնահատման ժամանակ, սթրես թեսթավորում: ● Ռիսկի բյուջետավորում: ● Կախվածության մոդելավորում ռիսկի գործոնների միջև։Կոպուլաների կիրառությունը ռիսկերի կառավարման մեջ: |
||
0107 | Ժամանակային շարքերի վերլուծություն | 6 |
1-ին
60 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ04
1. Purpose of the Course
● Զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները` տրամադրելով խորացված ուսուցում ժամանակային շարքերի բնագավառում, տալ խորը տեսական և գործնական հենք ֆինանսների, մակրոտնտեսագիտության և միկրոտնտեսագիտության հիմնախնդիրները մեկնաբանելու և վերլուծելու համար:
● Զարգացնել ուսանողների հմտությունները առաջավոր էկոնոմետրիկ մեթոդները սոցիալական գիտությունների պրակտիկայում կիրառելու համար: ● Ուսանողներին ունակ դարձնել փորձարկելու և գնահատելու տնտեսագիտական մոդելները` օգտագործելով ժամանակային շարքերի վերլուծության հետազոտական մեթոդները և վերլուծության ձևերը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ընտրել կոնկրետ խնդրի հետազոտության համար անհրաժեշտ մոդելները, 2. ձևակերպել և հիմնավորել էկոնոմետրիկ խնդիրը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կանխատեսել մակրոտնտեսական ցուցանիշները, 2. գնահատել տնտեսական փոփոխականների միջև քանակական կախվածությունը և բացահայտել պատճառահետևանքային կապը, 3. թեստավորել տնտեսագիտական տեսությունը և գնահատել տնտեսական քաղաքականության արդյունքները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. պատրաստել զեկույցներ, ներկայացնել հետազոտական աշխատանքների արդյունքները, վարել գիտական բանավեճեր, մասնակցել բազմաբնույթ քննարկումների։ 3. Description
● Զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները` տրամադրելով խորացված ուսուցում ժամանակային շարքերի բնագավառում, տալ խորը տեսական և գործնական հենք ֆինանսների, մակրոտնտեսագիտության և միկրոտնտեսագիտության հիմնախնդիրները մեկնաբանելու և վերլուծելու համար:
● Զարգացնել ուսանողների հմտությունները առաջավոր էկոնոմետրիկ մեթոդները սոցիալական գիտությունների պրակտիկայում կիրառելու համար: ● Ուսանողներին ունակ դարձնել փորձարկելու և գնահատելու տնտեսագիտական մոդելները` օգտագործելով ժամանակային շարքերի վերլուծության հետազոտական մեթոդները և վերլուծության ձևերը: 4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասախոսություն, գործնական և սեմինար պարապմունքներ:
2. Խնդիրների լուծում համակարգչով, գիտական քննարկումներ: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննությունները գրավոր են՝գումարային 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումները գրավոր են՝ 4 միավոր առավելագույն արժեքով (20%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝8 միավոր առավելագույն արժեքով (40%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Տարբերակային հավասարումներ:
● Ստացիոնար ժամանակային շարքերի մոդելներ: ● Տատանողականության մոդելավորում: ● Բազմակի հավասարումներով ժամանակային շարքերի մոդելներ: ● Կոինտեգրացիա և սխալների ճշգրտման եղանակ: Ոչ գծային մոդելներ: |
||
0107 | Ստոխաստիկ վերլուծություն ֆինանսներում | 3 |
1-ին
30 ժամ
2 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ05
1. Purpose of the Course
● հավանականային մոդելավորման հիմնական սկզբունքները ֆինանսական շուկաներում, ռիսկից զերծ` մարտինգալային, հավանականային չափերի կառուցման, մարտինգալային (ոչ արբիտրաժային) գնահատման տեսությունը,
● բարդ ֆինանսական գործիքների գնագոյացման և հեջավորման դասական մոդելները, տեսության հիմքում ընկած, ստոխաստիկ հաշվի տարրերը` ստոխաստիկ պրոցեսներ, ինտեգրալներ, դիֆերենցիալ հավասարումներ, ● ածանցյալների գնահատումը ստոխաստիկ անալիզի մեթոդներով, ածանցյալ գործիքների գնային բնութագրիչների (հունական տառեր` Greeks) մոդելավորումը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրել և մեկնաբանել ֆիլտրված հավանականային տարածությունների և ինֆորմացիայի, ստոխաստիկ հաշվի հիմնական սկզբունքների, չափի փոփոխման, ֆինանսական գործիքների մարտինգալային գնահատման, ածանցյալ գործիքների հեջավորման մոդելների, օպցիոնների գնահատման անալիտիկ և հավանականային մեթոդների, տոկոսադրույքների ստոխաստիկ մոդելավորման, հեջավորման ստրատեգիաները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կառուցել հավանականային տարածությունների ֆիլտրացիաներ, մարտինգալային հավանականային չափեր՝ դասական տեսության շրջանակներում, 2. նկարագրել ակտիվների գների պրոցեսներ և հաշվել բնութագրիչները, նկարագրել հեջավորման պորտֆելների կառուցման սկզբունքները, գնահատականներ կառուցել եվրոպական օպցիոնների համար, դուրս բերել օպցիոնների հիմնական բնութագրիչները (Greeks), դուրս բերել ամերիկյան օպցիոնների գնահատման բանաձևեր, 3.իրականացնել ստոխաստիկ տոկոսադրույքների մոդելավորում, դասական տեսության շրջանակներում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. պատրաստել զեկույցներ, ներկայացնել հետազոտական աշխատանքների արդյունքները, վարել գիտական բանավեճեր, մասնակցել բազմաբնույթ քննարկումների։ 3. Description
● հավանականային մոդելավորման հիմնական սկզբունքները ֆինանսական շուկաներում, ռիսկից զերծ` մարտինգալային, հավանականային չափերի կառուցման, մարտինգալային (ոչ արբիտրաժային) գնահատման տեսությունը,
● բարդ ֆինանսական գործիքների գնագոյացման և հեջավորման դասական մոդելները, տեսության հիմքում ընկած, ստոխաստիկ հաշվի տարրերը` ստոխաստիկ պրոցեսներ, ինտեգրալներ, դիֆերենցիալ հավասարումներ, ● ածանցյալների գնահատումը ստոխաստիկ անալիզի մեթոդներով, ածանցյալ գործիքների գնային բնութագրիչների (հունական տառեր` Greeks) մոդելավորումը: 4. Teaching and Learning Styles and Methods
1. Տեսական դասախոսություններ:
2. Գործնական խնդիրների ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ ստուգումները գրավոր են՝ 5 միավոր առավելագույն արժեքով (25%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է՝ 6 միավոր առավելագույն արժեքով(30%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝9 միավոր առավելագույն արժեքով(45%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● σ -հանրահաշիվներ, հավանականային չափ: Լեբեգի ինտեգրալը, հատկությունները: Մաթ. սպասում, հատկությունները: Պատահական մեծությունների և ինտեգրալների զուգամիտությունը:
● Չափի փոփոխում: Չափերի էկվիվալենտությունը: Ռադոն-Նիկոդիմի ածանցյալ: Ռադոն- Նիկոդիմի թեորեմը: Պայմանական մաթ. սպասում: ● Մարտինգալ, մարկովյան պրոցես, բրոունյան շարժում, քառակուսային վարիացիա: ● Իտոյի ինտեգրալ: Իտո-Դյոբլինի բանաձևը: Իտոյի պրոցես: Իտո-Դյոբլինի բանաձևը Իտոյի պրոցեսի համար: ● Ընդհանրացված երկրաչափական բրոունյան շարժումը: ● Պորտֆելի արժեքի և բաժնետոմսի գնի դիֆերենցիալը: Բլեք-Շոուլզ-Մերթոնի հավասարումը և լուծումը: ● Հունական տառեր (The Greeks): Դելտա-չեզոք պորտֆելը: Ինքնաֆինանսավորման պայմանը: «Ակնթարթային չեզոք» հեջավորում: ● Ռադոն-Նիկոդիմի ածանցյալ պրոցեսը: Գիրսանովի թեորեմը: Ածանցյալ գործիքների գնահատման ռիսկ-նեյտրալ բանաձևերը: Հեջավորումը մեկ բաժնետոմսով: ● Արբիտրաժ, գնագոյացման հիմնական թեորեմները: Կանգառի պահեր: Կանգնեցված պրոցես: |
||
0107 | Ֆինանսական ինժիներինգ | 6 |
2-րդ
60 ժամ
7.5 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ05
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել ֆինանսական ռիսկերի ինֆիներինգի հիմնական մեթոդներին։ Ուսումնասիրվեն դրամական հոսքերի, ինչպես նաև հիմնական ածանցյալ գործքիների միջոցով ինժիներինգի իրականցման մոտեցումները, ներկայացնել և քննարկել պրակտիկ օրինակներ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ածանցյալ ֆինանսկան հիմնական գործիքների և դրանց շուկաների առանձնահատկությունները, 2. ներկացնել ֆինանսական ինժիներինգի հիմնական մոտեցումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. նախածգել ռիսկերի հեջավորման մեխանիզմներ՝ կիրառելով ֆինանսկան ինժիներինգի հիմնական մոտեցումները, 2. կիրառել ֆինանսական ինժեներիայի հմտությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. պատրաստել զեկույցներ, ներկայացնել հետազոտական աշխատանքների արդյունքները, վարել գիտական բանավեճեր, մասնակցել բազմաբնույթ քննարկումների։ 3. Description
ուսանողին ծանոթացնել ֆինանսական ռիսկերի ինֆիներինգի հիմնական մեթոդներին։ Ուսումնասիրվեն դրամական հոսքերի, ինչպես նաև հիմնական ածանցյալ գործքիների միջոցով ինժիներինգի իրականցման մոտեցումները, ներկայացնել և քննարկել պրակտիկ օրինակներ:
4. Teaching and Learning Styles and Methods
1.Դասախոսություն և գործնական պարապմունքներ:
2. Խնդիրների լուծում համակարգչով: 3. Ինքնուրույն հետազոտական աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ ստուգումները գրավոր են՝ 5 միավոր առավելագույն արժեքով (25%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է՝ 6 միավոր առավելագույն արժեքով(30%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝9 միավոր առավելագույն արժեքով(45%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Դրամական հոսքերի ինժիներինգ. տոկոսադրույքի ֆորվարդ և սվոփ ինժիներինգ:
● Ռեպո շուկայի ռազմավարությունների կիրառությունը ֆինանսական ինժիներինգի մեջ: ● Դրամական հոսքերի ինժիներինգ արտարժույթի շուկայում: ● Դինամիկ ռեպլիկացիայի մեթոդներ և սինթետիկ ինժիներինգ: ● Գնագոյացման գործիքները ֆինանսական ինժիներինգում: ● Ֆինանսական ինժիներինգը ֆիքսված եկամուտով ակտիվների շուկայում։Ներդրված գումարի պահպանության մոտեցումներ. CPPI, DPPI: |
||
0107 | Ներդրումային պորտֆելի կառավարում | 3 |
2-րդ
30 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ07
1. Purpose of the Course
●Զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ տրամադրելով խորացված ուսուցում ներդրումային պորտֆելների տարատեսակների և դրանց կառավարման սկզբունքների վերաբերյալ:
●Ուսանողներին ունակ դարձնել կառուցելու ներդրումային օպտիմալ պորտֆելներ, իրականացնելու պորտֆելների հետ կապված ռիսկերի գնահատման, մշտադիտարկման և կառավարման գործընթացները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել ներդրումային պորտֆելի կառուցման և կառավարման սկզբունքները և հայեցակարգերը, ձևակերպել գլոբալ և լոկալ ֆինանսական շուկաների հիմնախնդիրները և այդ շուկաներում ծագող ռիսկերի տարատեսակները, կիրառել Մարկովիցի տեսության վրա հիմնված մեթոդները պորտֆելների կառուցման խնդիրները լուծելու համար, 2.բացատրել ածանցյալ գործիքների օգտագործման սկզբունքները ներդրումային պորտֆելների կառուցման մեջ և կառուցել ածանցյալ գործիքներից բաղկացած պորտֆելներ, կիրառել գծային ֆակտորային մոդելները և բացատրել մակրոտնտեսական ցուցանիշների օգտագործոմը ներդրումային պորտֆելների կառուցման համար, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կառուցել ֆինանսական ակտիվների գնագոյացման մոդելներ, օգտագործել հավանակա- նային, օպտիմիզացիոն, վիճակագրական, տնտեսաչափական, թվային և այլ մաթեմա- տիկական մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտվել մասնագիտական գրականությունից, տեղեկատվության այլ աղբյուրներից, վերլուծել բնագավառի առկա խնդիրները և առաջարկել մոտեցումներ դրանց լուծման համար։ 3. Description
●Զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ տրամադրելով խորացված ուսուցում ներդրումային պորտֆելների տարատեսակների և դրանց կառավարման սկզբունքների վերաբերյալ:
●Ուսանողներին ունակ դարձնել կառուցելու ներդրումային օպտիմալ պորտֆելներ, իրականացնելու պորտֆելների հետ կապված ռիսկերի գնահատման, մշտադիտարկման և կառավարման գործընթացները: 4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասախոսություն:
2. Պրակտիկ աշխատանքներ, օգտագործելով համակարգչային ծրագրերը: 3. Ինքնուրույն աշխատանք` համակարգչային ծրագրերով և գրականության ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ ստուգումները գրավոր են՝ 5 միավոր առավելագույն արժեքով (25%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է՝ 6 միավոր առավելագույն արժեքով(30%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝9 միավոր առավելագույն արժեքով(45%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Մարկովիցի տեսությունը: Օպտիմալ պորտֆելի ընտրությունը:
● Հոմոգեն սպասումներ և շուկայական պորտֆելներ: Օպտիմալ պորտֆելի ընտրությունը առանց ռիսկի ակտիվների դեպքում: Օպտիմալ պորտֆելի ընտրությունը հավելյալ սահմանափակումների դեպքում: ● Պորտֆելների կառուցման գործոնային մոդելներ: ● Բլեք-Լիթերմանի՝ օպտիմալ պայուսակի ընտրության մոդելը։ ● Ածանցյալ գործիքների կիրառումը ներդրումային պորտֆելների կառուցման համար: Կապիտալի շուկաների հավասարակշռությունը հոմոգեն սպասումների դեպքում և CAPM: Կապիտալի շուկաների հավասարակշռությունը և արդյունավետությունը: |
||
0107 | Ֆինանսական շուկաների մոդելավորում | 3 |
2-րդ
30 ժամ
4 ժամ շաբաթական
MANDATORY
0107/Մ08
1. Purpose of the Course
ուսանողին ծանոթացնել պարտատոմսերի և փողի շուկայի գործիքների տեսակներին, հատկություններին և չափանիշներին, ինչպես նաև սովորեցնել նշված գործիքների գնագոյացման, ռիսկը նկարագրող ցուցանիշների առանձնահատկություններին: Ներկայացնել նաև նշված գործիքներով պորտֆելի կառավարման լավագույն փորձը նկարագրող գործնական օրինակներ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել տոկոսադրույքների ժամանակային կառուցվածքը, պարտատոմսերի տարատեսակները, դրանց հատկություններն և բնութագրիչները, 2. նկարագրել «ՀԵԱ» տեսակները, հասկանալ դրանց գնագոյացման, ռիսկերի նկարագրմանը վերաբերող հարցերը, 3. բացահայտել պարտատոմսերի և դրանցից կազմված պորտֆելների գնահատման, եկամտաբերության կորերի կառուցման սկզբունքները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. դուրս բերել բանաձևեր պարտատոմսերի գնահատման համար, եկամտաբերության կորերի կառուցման և վերլուծման խնդիրներ լուծելլ, տոկոսադրույքի ռիսկի և տատանողականության վերլուծություն կատարել, 2. իրականացնել, եկամտաբերությունների դինամիկ մոդելավորում, տոկոսադրույքների հանդեպ զգայուն ֆինանսական գործիքների գնահատման և հեջավորման գործնական խնդիրներ լուծել, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտվել մասնագիտական գրականությունից, տեղեկատվության այլ աղբյուրներից, վերլուծել բնագավառի առկա խնդիրները և առաջարկել մոտեցումներ դրանց լուծման համար։ 3. Description
ուսանողին ծանոթացնել պարտատոմսերի և փողի շուկայի գործիքների տեսակներին, հատկություններին և չափանիշներին, ինչպես նաև սովորեցնել նշված գործիքների գնագոյացման, ռիսկը նկարագրող ցուցանիշների առանձնահատկություններին: Ներկայացնել նաև նշված գործիքներով պորտֆելի կառավարման լավագույն փորձը նկարագրող գործնական օրինակներ:
4. Teaching and Learning Styles and Methods
1. Տեսական դասախոսություններ և գործնական խնդիրների լուծում:
2. Թիմային պրոյեկտների (գործնական խնդիրների լուծման) կատարում: 3. Համակարգչային գործնական աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ ստուգումները գրավոր են՝ 5 միավոր առավելագույն արժեքով (25%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է՝ 6 միավոր առավելագույն արժեքով(30%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝9 միավոր առավելագույն արժեքով(45%): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
● Պարտատոմսեր, տեսակներ հատկություններ, չափանիշներ:
● Փողի շուկայի գործիքներ: ● Առաջնային և երկրորդային շուկաներ, դրանց դերը և գործառույթները: ● Պարտատոմսերի գնի, ռիսկի, եկամտաբերության և կատարողականի հետ կապված հարցեր: ● Եկամտաբերության կոր. տեսակներ, հաշվարկման մեթոդներ: ● Պարտատոմսերում ներդրումային ստրատեգիաների ներկայացումը: ● Օպցիոն պարունակող պարտատոմսեր, գների հաշվարկ: ● Պարտատոմսային ֆյուչերսներ: ● Տոկոսադրույքային սվոփ, եվրոդոլար ֆյուչերսներ: Պորտֆելի կառավարման օրինակ: |
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0107 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ
90 ժամ
3 շաբաթ
MANDATORY
0107\Մ01
1. Purpose of the Course
· Գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
· Ուսանողի մոտ ստեղծել ակտուարական հաշվարկներ իրականացնելու, տարբեր տեսակների ռիսկեր գնահատելու, միկրո և մակրոտնտեսագիտական վերլուծություններ իրականացնելու, ներդրումային պորտֆելներ կառավարելու հետ կապված իրական գործնական խնդիրների լուծման հմտություն։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. աշխատել ֆինանսական և ակտուարական հիմնական մոդելների և ներդրումային գործունեության հիմնական սխեմաների հետ, 2. մշակել ֆինանսական մոդել՝ տրված խնդրի լուծման համար, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.գործնականում կիրառել ռիսկերի գնահատման մոդելներ, ներդրումային պորտֆելների կառավարման սխեմաներ, ակտուարական հաշվարկների մեխանիզմներ, 2. մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների և մոդելների միջոցով իրականացնել տնտեսական իրավիճակի գնահատում և կանխատեսում, 3. կատարել ակտուարական հաշվարկներ և ռիսկերի գնահատման հաշվարկներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ինքնուրույն աշխատել տվյալների բազաների հետ, իրականացնել գնահատումներ, վերլուծություններ և կանխատեսումներ։ 3. Description
· Գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
· Ուսանողի մոտ ստեղծել ակտուարական հաշվարկներ իրականացնելու, տարբեր տեսակների ռիսկեր գնահատելու, միկրո և մակրոտնտեսագիտական վերլուծություններ իրականացնելու, ներդրումային պորտֆելներ կառավարելու հետ կապված իրական գործնական խնդիրների լուծման հմտություն։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. Ուսանողները ծանոթանում են ապահովագրական ընկերության ակտուարական հաշվարկների իրականացման գործընթացին կամ բանկային համակարգում կիրառվող ֆինանսական գործիքներին, ներդրումային պորտֆելների կառուցմանն ու տնտեսական իրավճակների գնահատմանն ու կանխատեսմանը։
2. Ուսանողները ծանոթանում են վերոնշյալ խնդիրների լուծման համար ամենաընդունված կիրառվող համակարգչային ծրագրերին։ 3. Ամփոփում և ներկայացնում են ստացված գիտելիքները։ 5. Evaluation Methods and Criteria
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի հաշվետվությունը:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Ուսանողները ծանոթանում են համապատասխան խնդրին՝ ակտուարական հաշվարկների իրականացում, ռիսկերի գնահատում, պորտֆելի կառուցում, տնտեսական իրավիճակի գնահատում։
2. Ղեկավարի կողմից տրվում է հանձնարարություն՝ մասնագիտական նախագիծ։ 3. Ուսանողները կատարում են հանձնարարված նախագիծը։ |
||
0107 | Մագիստրոսական թեզ | 12 |
2-րդ
360 ժամ ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
MANDATORY
0107/Բ02
1. Purpose of the Course
· ստուգել ուսանողի մասնագիտական տեսական և կիրառական գիտելիքները,
· ստուգել ուսանողի գործնական մասնագիտական կարողությունները՝ գործնականում մոդելներ կառուցելու, խնդիրներ ձևակերպելու, լուծելու, արդյունքներ ստանալու և ձևակերպելու վերաբերյալ,ստուգել ուսանողի կարողությունը՝ ստացված արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու։ 2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. նախագծել ընդունվելիք որոշումների հնարավոր տարբերակները` ռիսկի և անորոշության պայմաններում, արդի քանակական և վիճակագրական մեթոդների կիրառմամբ կանխատեսելի և կառավարելի դարձնել ռիսկերը առկա՝ լավագույն տեղեկատվության հիման վրա, 2. օգտագործել մասնագիտական ծրագրային փաթեթներ (Matlab, MS Excel, Phyton) գործնական խնդիրների լուծման նպատակով, 3. կիրառել մաթեմատիկական անալիզի, բարձրագույն հանրահաշվի, վերլուծական երկրաչափության, հավանականությունների տեսության և կիրառական վիճակագրության մեթոդները՝ գործնական խնդիրների լուծման նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. աշխատել տվյալների մեծ բազաների հետ, դրանց օգնությամբ իրականացնել ազդեցությունների գնահատումներ, վերլուծություններ և կանխատեսումներ, 2.օգտվել մասնագիտական գրականությունից (այդ թվում՝ օտարալեզու), պատրաստել գիտական զեկուցումներ, մասնագիտանալ գիտության և տնտեսության տարբեր բնագավառներում, որտեղ պահանջվում են ռացիոնալ մտացողություն, վերլուծական ունակություններ, տրամաբանություն։ 3. Description
· ստուգել ուսանողի մասնագիտական տեսական և կիրառական գիտելիքները,
· ստուգել ուսանողի գործնական մասնագիտական կարողությունները՝ գործնականում մոդելներ կառուցելու, խնդիրներ ձևակերպելու, լուծելու, արդյունքներ ստանալու և ձևակերպելու վերաբերյալ,ստուգել ուսանողի կարողությունը՝ ստացված արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու։ 4. Evaluation Methods and Criteria
1.Գնահատվում է հետազոտության նորույթը
2. Գնահատվում է ներկայացման հստակությունը/ճշգրտությունը, դրույթների հիմնավորումը 3. Գնահատման չափանիշները և պատրաստման կարգը ՝ http://www.old.ysu.am/files/karg-1.pdf ։ 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |