Type:
Master
Speciality:
023102.02.7 - Օտար լեզու և գրականություն
Specialisation:
023102.02.7 - Անգլերեն և գրականություն
Qualification awarded:
Բանասիրության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
1. Admission criteria/requirements
Տվյալ մասնագիտության շրջանակներում բակալավրի աստիճանի առկայության դեպքում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների /բարձր ՄՈԳ-ի դեպքում/, ցածր ՄՈԳ և հարակից մասնագիտություն ունեցող դիմորդները հանձնում են տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
2. Programme Objectives
· զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները, տրամադրելով խորացված ուսուցում անգլիական բանասիրության ոլորտում,
· տրամադրելու խորը տեսական գիտելիք` լեզվաբանության ժամանակակից մեթոդները, հիմնախնդիրները և եղանակները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար:
· խթանելու ուսանողների մոտ քննադատական մտածողություն, տեսությունը և պրակտիկան համադրելու և գնահատելու ունակություն:
· փոխանցելու ուսանողներին այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են հասարակական գործունեության բազմազան ոլորտներում մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

3. Educational outcomes of the programme
- ներկայացնելու լեզվաբանության ժամանակակից տեսությունները, ճյուղերը, հիմնական հասկացությունները
- քննարկելու լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ներկայումս իրականացվող հետազոտական աշխատանքները,
- թվարկելու և նկարագրելու գոյություն ունեցող ժամանակակից լեզվաբանական համակարգերը
- լուսաբանելու ժամանակակից լեզվաբանության հիմնահարցերը
- ցուցաբերելու ստեղծագործական մոտեցում լեզվաբանության ոլորտի նոր մեթոդների ինքնուրույն ուսուցման և մշակման գործընթացում:
- գնահատելու խոսքային գործընթացում հասարակական գործոնների դերը
- վերլուծելու կրթական գործընթացի տեսական և գործնական հիմնահարցերը
- կատարելու ինքնուրույն հետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ) լեզվի տեսության տարբեր ոլորտներում
- իրականացնելու լեզվաբանական գիտելիքին առնչվող գործնական պարապմունքներ համապատասխան կրթական հաստատություններում (սեմինարների և գործնական պարապմունքների անցկացում բակալավրիատում, կուրսային աշխատանքների գրախոսում),
- մշակելու և գործնականում կիրառելու ուսուցման համակարգչային մեթոդներ
- իրականացնելու լեզվական նյութի սիստեմավորում
- օգտագործելու և համադրելու լեզվական տարբեր ռեսուրսներից (բազմաբնույթ տեքստերի, բառարանների հնչյունական, բառային, տերմինաբանական տվյալների բազա) ստացված տվյալները լեզվաբանական քննության նպատակով
- օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, լեզվաբանական կորպուսներ, գիտական հոդվածներ),
- վերլուծելու մասնագիտական փաստեր և կատարելու հետևություններ
- կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքը գործնականում, առաջադրելու հետազոտական նպատակներ և ընտրելու դրանց իրականացման օպտիմալ ձևեր ու միջոցներ (գիտական հոդվածներ, գրախոսություն, գիտաժողովի կազմակերպում)
- ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները
4. Assessment methods
Ուսանողի մասնագիտական գիտելիքը և իմացությունը գնահատվում են հետևյալ մեթոդներով.
1.Գրավոր կամ բանավոր ընթացիկ և եզրափակիչ քննություն,
2.Բազմակի ընտրության թեստեր,
3. Բանավոր ներկայացման կամ զեկույցի գնահատում
4.Ինքնուրույն աշխատանքի գնահատում:

5. Graduates future career opportunities
Ծրագիրը նպատակ ունի պատրաստել մասնագետներ, որոնք իրենց լեզվական և լեզվի ուսուցման ժամանակակից հմտությունների և համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը և իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում: Կարևորվում և խրախուսվում են նաև քննադատական, վերլուծական, ուսումնական ծրագրերի մշակման հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են հետագա աշխատանքային գործունեության համար: Շրջանավարտները կարող են աշխատել
·բուհում,
·ակադեմիական շրջանակներում,
·տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններում,
·լեզվի կենտրոններում,
·գովազդային գործակալություններում և այլն:

6. Resources and forms to support learning
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ֆակուլտետի տարածքը բավարար է վերոնշյալ դասընթացների համար:
Ստորաբաժանումում առկա համակարգչային բազան
·համակարգչային լսարան,
·պրոյեկտոր,
·էլեկտրոնային գրատախտակ,
·հեռուստացույց,
·DVD նվագարկիչ
ընդհանուր առմամբ բավարար է ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանումում առկա է համապատասխան գրականութուն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումը իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը իրականացվել է տվյալ մասնագիտության ոլորտում առկա միջազգային ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով` հիմնված Լիդսի և Լանկաստերի (Մեծ Բրիտանիա), Կագլիարիի և Կա-Ֆոսկարիի (Եվրոպա), Բերկլիի և Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանների ուսումնական ծրագրերի վրա:
8. Requirements for the academic staff
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասընթացի առարկայական ծրագիր և օրացուցային պլան կազմելու հմտություն,
·յուրաքանչյուր առարկայից ակնկալվող վերջնարդյունքին համապատասխան դասավանդման ժամանակակից մեթոդների (օրինակ՝ ուսանողակենտրոն դասավանդում, ինտերակտիվ մեթոդ, ակտիվ ուսուցման տեխնիկաներ և այլն) ընտրության կարողություն և կիրառման հմտություններ,
·էթիկայի կանոնների պահպանում, ուսանողների արժեքային բարձր համակարգի ձևավորման խթանում, ուսանողներից յուրաքանչյուրի հանդեպ հարգանքի դրսևորում, կրթական հավասար պայմանների ապահովում, գնահատման օբյեկտիվ մոտեցում,
·ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորման հարցում աջակցության ցուցաբերում, նրանց ինքնուրույն աշխատանքի, գիտական և ստեղծագործական մտքի զարգացման խթանում՝ կանոնավոր խորհրդատվություններ, արտալսարանային հանդիպումներ կազմակերպելու միջոցով։
Հետազոտական
·տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·գիտական աշխատանքի ղեկավարում և իրականացում. հոդվածների, մենագրության, դասագրքի, ձեռնարկի, ուղեցույցի հրատարակում (տարեկան առնվազն՝ 1 աշխատանք), գիտաժողովների մասնակցություն (նաև արտերկրում), հետազոտական նոր ծրագրերի մշակում, գիտական թեմատիկ սեմինարների վարում, մագիստրոսական և դիպլոմային աշխատանքների արդյունավետ ղեկավարում և այլն:
Հաղորդակցման
·լսարանի հետ արդյունավետ հաղորդակցում իրականացնելու կարողություն, համոզիչ խոսք, ուսանողին մոտիվացնելու կարողություն,
·համագործակցային կարողությունների դրսևորում։
ՏՀՏ կիրառություն
·տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում կրթական գործընթացում՝ ըստ դասընթացից բխող անհրաժեշտության և ուսանողի ուսումնական կարիքների, լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
·դասընթացի նպատակի, նյութերի, գրականության, հարցման կարգի, գնահատման համակարգի, ակնկալվող արդյունքի մասին տեղեկության ապահովում,
·անհրաժեշտ ռեսուրսները կիրառելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
·ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2.Մասնագիտական կարողություններ
·բանասիրության բնագավառի արդի հիմնախնդիրների, զարգացման միտումների, միջգիտակարգային կապերի իմացության բարձր մակարդակ,
·անգլիական բանասիրության բնագավառի ուսումնասիրության մեթոդաբանության և գիտահետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման և մասնագիտական փաստեր վերլուծելու կարողություն,
·գիտահետազոտական գործունեության արդյունքների ինտեգրում ուսումնական գործընթացի բովանդակության մեջ,
·հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն
·անգլերենի իմացության բարձր աստիճան (առնվազն C 1 կամ միջազգայնորեն ընդունված քննության համարժեք արդյունք)։
3.Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
·գիտական աստիճան և կոչում բանասիրության ոլորտում,
·վերջին 5 տարում առնվազն 5 գիտական և մեթոդական հրատարակությունների առկայություն, մասնակցություն գիտաժողովների կամ գիտական քննարկումների։
Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձ,
·վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
·7-10 տարվա մանկավարժական փորձ, պրակտիկ աշխատանքի փորձ ։
Այլ պահանջներ
·դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
·ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար):