«Իրանական պատմաբանասիրություն» կրթական ծրագիրը բաղկացած է բացառապես նեղ մասնագիտական դասընթացներից, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: Կրթական ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, իրանագիտության, քաղաքագիտության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին: Կրթական ծրագրի շրջանակում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք համագործակցում են նաև միջազգային կրթական հաստատությունների հետ։
Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։
Կրթական ծրագրի ուսման վարձը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր։
Ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
1. Իրանական լեզուների տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում
2. Իրանական լեզվաընտանիք հասկացությունը
3. Իրանական լեզուների ժամանակագրական բաժանումը
4. Իրանական լեզուների բարբառային բաժանումը
5. Հին իրանական լեզվադարաշրջան (լեզուներ, հուշարձաններ)
6. Միջին իրանական լեզվադարաշրջան (լեզուներ, հուշարձաններ)
7. Նոր իրանական լեզվադարաշրջան (լեզուներ, հուշարձաններ)
8. Արևմտաիրանական լեզուներ
9. Արևելաիրանական լեզուներ
10. Իրանը Սասանյանների դարաշրջանում
11. Ռուդաքին՝ պարսկալեզու պոեզիայի հիմնադիր
12. Ֆիրդուսիի «Շահնամեն»՝ իրանական ժողովուրդների էպոս
13. Ֆախրադդին Գուրգանիի «Վիս ու Ռամինը» և պարսից սիրավեպի ժանրը
14. Օմար Խայամի պոեզիան
15. «Արտավիրազ նամակ» երկը
16. Նիզամի Գյանջավիի «Խամսեն»
17. Սաադիի պոեզիան. «Գոլեսթան» և «Բուսթան» երկերը
18. Հաֆեզի քնարերգությունը
19. Նասիր Խոսրով
20. Ջալալեդդին Ռումիի ստեղծագործությունը
21. Դարասկզբի պարսից վեպը
22. Սադեղ Հեդայաթի արձակը
23. Աբդուռահման Ջամիի «Հաֆթ Օուրանգ» պոեմաշարը
24. Լուսավորչական շարժումը և պարսից գրականության նոր ժանրերը
25. Օտարերկրյա կապիտալի ներթափանցումը Իրան. Իրանի՝ կիսագաղութի վերածման գործընթացը
26. 1953 թ. օգոստոսի 19-ի (մորդադի 28-ի) պետական հեղաշրջումը. պատճառներն ու հետևանքները
27. 1907 և 1915 թթ. անգլո-ռուսական համաձայնագրերը և դրանց հետապնդած նպատակները
28. Ղաջարների հարստության տապալումը և Փահլավիի հարստության հաստատումը. Ռեզա Փահլավի շահի միապետության դասակարգային էությունը
29. Իրանը տերությունների Մերձավոր և Միջինարևելյան քաղաքականության համակարգում: Տերությունների հետապնդած նպատակներն ու դրանց իրականացման միջոցները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
30. 1919 թ. օգոստոսի 9-ի անգլո-իրանական պայմանագիրը
31. Բեհաիզմը որպես գաղափարախոսություն. դրա դասակարգային էությունը
32. Ռեզա շահի նացիոնալիզմը և դրա դրսևորումները
33. 1905-1911 թթ. հեղափոխության տապալման հիմնական պատճառները
34. Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի գահ բարձրանալը. նրա տնտեսական և քաղաքական կոնցեպցիաները (Պոզիտիվ նացիոնալիզմ)
35. 20-րդ դարի սկզբին Իրանում անգլիական և ռուսական քաղաքականության մերձեցման միտումները և այն պայմանավորող հանգամանքները
36. Պարթևական կայսրությունը
37. 1978-1979 թթ. Իրանի իսլամական հեղափոխությունը. Հանրապետության հռչակումը
38. 1980-1988 թթ. Իրան-իրաքյան պատերազմն ու դրա հետևանքները տարածաշրջանային զարգացումների վրա
39. Իրանի միջուկային ծրագիրը և դրա շուրջ զարգացումները արդի շրջանում
40. ԻԻՀ Մերձավորարևելյան քաղաքականությունը արդի շրջանում
Գրականության ցանկ
Բայբուրդյան Վ., Իրանի պատմություն, Ե. 2006, 782 էջ։
Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, ԳԱԱ, Հոդվածների ժողովածու, հ․ 1-30։
Արևելագիտության հարցեր, ԵՊՀ, Հոդվածների ժողովածու, Հ. 1-11։
Իսկանդարյան Գ., Իրանա-ամերիկյան հարաբերությունները 1942-1960 թթ., Երևան, 2011, 237 էջ։
Նալբանյան Գ. Մ., Պարսից լեզվի քերականություն, Երևան, 1997։
Алиев С.М., История Ирана XX век, Москва 2004․
Abrahamian E., A History of Modern Iran, Cambridge 2008, p. 225․
Axworthy M., Revolutionary Iran: A History of the Islamic Republic, Oxford 2013, p. 496․
Fakhreddin Azimi, The Quest for Democracy in Iran, Harvard University Press, London, 2008, p. 511․
Fereshteh Davaran, Continuity in Iranian Identity: Resilience of a cultural heritage, Routledge, NY, 2010, p. 287․
Henry Sokolski, Patrick Clawson, Checking Iran’s Nuclear Ambitions, 2004, p. 144․
Shireen T. Hunter, Iran’s Foreign Policy in the Post-Soviet Era, Santa Barbara, California, 2010, p. 332․
Raḥmāniān D., Irān beyn-e do kūdatā, Tehrān 2012 (1391)․
Рубинчик Ю.А, «Грамматика современного персидского языка», Москва, 2001․
Yadollah S. Ph.D., Āmuzesh-e zabān fārsi (ĀZFĀ), Entešārāt-e beyn ol-me¬llal¬i-e¬ elhadi, Tehrān, 1993․
Anvari H., Givi, H.A., Dastur-e zabān-e fārsi, j.1, 2, Tehrān, 1995.
Xodāparasti, F., Farhang-e jāme’, Vāžegān-e motarādef o motazād-e ¬zabān-e fārsi, Širāz, 1997․
Hoseini S., Raveš tadris zabān fārsi be fārsi āmuzān xāreji, Tehrān, 2006․
Razi՚i S.,Fārsi-e neveštāri-goftāri,Tehrān, 2008․
Šari՚at M., Dastur-e zabān-e fārsi,Tehrān, 2013․
Sahrāyi R., Soltāni M., Irānšenāsi, Tehrān, 2016․
Zoyā Pirzād, Se ketāb, Tehrān, 2005․
Goli-ye Tarraghi, Jā-ye digar, Tehrān, 2010․
Հետադարձ կապ
Դեկան` պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Ֆակուլտետի գրասենյակ`
Հեռ․՝ (+374 60) 710 573, (+374 60) 710 574, (ներքին՝ 55-73, 55-74)
Էլհասցե՝ orient@ysu.am