Type:
Bachelor
Speciality:
022802.01.6 - Կովկասագիտություն
Specialisation:
022802.01.6 - Կովկասագիտություն
Qualification awarded:
Կովկասագիտության բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի»։
Ընդունելության համար դիմորդը հանձնում է քննություններ հետևյալ առարկաներից՝
Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
Հայոց պատմություն (գրավոր)
Ընդունելության համար դիմորդը հանձնում է քննություններ հետևյալ առարկաներից՝
Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
Հայոց պատմություն (գրավոր)
2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է՝
· պատրաստել մասնագետներ, ովքեր կունենան հիմնարար գիտելիքներ կովկասագիտության, կովկասյան քաղաքակրթության, տարածաշրջանի արդի զարգացումների, դրանց շուրջ տեսությունների և մեթոդաբանության, հետազոտության ժամանակակից մեթոդների ու գործիքակազմի վերաբերյալ, մրցունակ կլինեն Հայաստանի և միջազգային գիտակրթական ոլորտներում, կտիրապետեն գիտահետազոտական ու մանկավարժական աշխատանք կատարելու հմտություններին, ինչպես նաև կողմնորոշված կլինեն վարչական և հասարակական-քաղաքական գործունեությանը:
Ուսանողի մեջ ձևավորել վարչական և հասարակական-քաղաքական գործունեության անհրաժեշտ որակներ։

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու կովկասագիտության, Կովկասի էթնիկական պատմության ու պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության հիմնախնդիրները։
- Քննության ենթարկելու տարածաշրջանում հայկական մշակութային ներկայության փաստերն ու բերած ավանդը կովկասագիտական համալիր հետազոտությունների համար:
- Բացահայտելու կովկասյան տարբեր երկրների ընդհանուր պատմական գործընթացները, դրանց փոխազդեցության ու փոխլրացման երևույթները։
- Ուսումնասիրելու տարածաշրջանում ծավալված պատմական գործընթացների և երևույթների առանձնահատկությունները։
- Դասակարգելու կովկասագիտության հիմնական սկզբնաղբյուրները։
- Համակարգելու Կովկասի էթնիկական և մշակութային ինքնության գիտակցման և արտահայտման դրսևորումները։
- Բացատրելու մանկավարժության խնդիրներն և մեթոդները, լուսաբանելու պատմության դասավանդման առանձնահատկությունները (մանկավարժի որակավորման համար դիմելու դեպքում):
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառելու պատմական սկզբնաղբյուրների վերլուծության ժամանակակից մեթոդաբանությունը։
- Կարդալու ու մեկնաբանելու վրացերեն ու ադրբեջաներեն բնագրերը։
- Բնութագրելու քաղաքական գործընթացների առանձնահատկությունները, վեր հանելու հասարակական խավերի և անհատների գործունեության հիմնական դրվագները:
- Կիրառելու մասնագիտական գիտելիքները աշխատանքային տարբեր բնագավառներում և հասարակական դիսկուրսներում։
- Արձագանքելու արդի կովկասագիտության մարտահրավերներին, վերլուծելու փաստերն ու իրողությունները, կատարելու ընդհանրացումներ և տեսական եզրակացություններ։
- Ձևակերպելու և լուծելու խնդիրներ, կիրառելու գիտելիքները պրակտիկայում, կառուցելու տրամաբանված և հստակ բանավոր և գրավոր խոսք։
- Պատրաստելու և ներկայացնելու կովկասագիտության թեմաներով ռեֆերատներ, զեկուցումներ, ավարտական աշխատանքներ
- Ցուցաբերելու մանկավարժական հմտություններ, կիրառելու պատմության դասավանդման մեթոդներ (ըստ կարգի մանկավարժի որակավորման համար դիմելու դեպքում):
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Ձևակերպելու գիտաթեմաներ, հետազոտություններ իրականացնելու, հարցազրույցներ անցկացնելու, հարցարաններ կազմելու, հավաքագրած նյութերը վերծանելու և վերլուծելու նպատակով։
- Հաղորդակցվելու, ընթերցելու, մեկնաբանելու ու թարգմանելու մայրենի և օտար լեզուներով գրված գիտական տեքստեր:
- Իրականացնելու հետազոտություններ ժամանակակից եղանակներով ու մեթոդաբանությամբ:
- Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Graduates future career opportunities
«Կովկասագիտություն» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության, պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ինչպես նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, տուրիստական գործակալություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական կառավարման տարբեր օղակներում՝ նախարարություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում և այլուր:
ԵՊՀ-ում գործող բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կանոնակարգի համաձայն՝ նախատեսված 30 կրեդիտ ծավալով մանկավարժական լրացուցիչ կրթաբլոկի դասընթացներին կամավորության սկզբունքով հաջողությամբ մասնակցելու դեպքում «Կովկասագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտներին տրվելու է նաև պատմության ուսուցչի որակավորում, որը նրանց թույլ կտա աշխատանքի անցել նաև ՀՀ հիմնական ու ավագ դպրոցներում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

6. Resources and forms to support learning
Դասախոսությունների կազմակերպում համակարգչային ներկայացումների միջոցով, տպագիր և էլեկտրոնային նյութերի տրամադրում, դասընթացներին առնչվող նյութերի ներբեռնում համալսարանական համապատասխան հարթակներում, տեսաձայնային ֆիլմերի օգտագործում, դասախոսությունների և ճանաչողական այցելությունների և սեմինար-քննարկումների կազմակերպում նախարարություններում:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Կովկասագիտություն» բակալավրի ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ կարևորություն ներկայացնող Կովկասի երկրների ուսումնասիրությունը մեր երկրում խթանելու կողմնորոշմամբ։
«Կովկասագիտություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որոշակիորեն հաշվի են առնվել Վրաստանի և Հյուսիսային Կովկասի գիտական ու ուսումնական կենտրոնների համանման ուսումնական ծրագրերը՝ առաջնորդվելով միջազգային չափանիշներով ու չափորոշիչներով։
Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը, «Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում, դասախոսի ձեռնարկ»-ը (հեղ.՝ Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան) և այլ նյութեր:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ ձևակերպման կարողություն
· Ուսանողների հետ ինտերակտիվ դասընթացների կազմակերպման հմտություն
· Տեսական և պրակտիկ գիտելիքի փոխանցման մանկավարժական մեթոդների տիրապետում
Հետազոտական
· Հետազոտական աշխատանքներ կատարելու և այդ փորձն ուսանողներին փոխանցելու կարողություն
· Ուսանողների մոտ վերլուծական մտածողություն ձևավորելու, տեսական գրականության հետ աշխատելու, դաշտային նյութեր հավաքելու, վերլուծելու, եզրահանգումներ կատարելու հմտությունների ձևավորման կարողություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
· Գիտական նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն
· Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու կարողություն
Հաղորդակցման
· Ուսանողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման հմտւթյուն
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Համացանցի զանազան աղբյուրներից, moodle ծրագրից օգտվելու կարողություն
Մասնագիտական կարողություններ
· Դասավանդվող առարկայի շրջանակում տեսական և մեթոդաբանական համապարփակ գիտելիքի առկայություն
· Հետազոտական հմտությունների, հետազտություն նախագծելու, իրականացնելու, մեթոդաբանական լուծումներ գտնելու հմտություն
· Ուսանողներին ժամանակակից գիտական նվաճումներին, մշակութային գործընթացներին հաղորդակից դարձնելու կարողություն
· Պետական ու հանրային կյանքում ծագող խնդիրների մշակութային ասպեկտներն ու հնարավոր լուծումները, մշակութային խնդիրների շուրջ արդյունավետ հաղորդակցվելու մեխանիզմների տիրապետում։
Ընդհանուր պահանջներ, գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների