Type:
Bachelor
Speciality:
021801.02.6 - Արվեստի տեսություն և պատմություն
Specialisation:
021801.02.6 - Արվեստաբանություն
Qualification awarded:
Արվեստաբանության բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգում կատարվում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի» ()
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քննություններով՝
1. Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
2. Հայոց պատմություն (գրավոր) կամ Օտար լեզու (գրավոր)
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քննություններով՝
1. Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
2. Հայոց պատմություն (գրավոր) կամ Օտար լեզու (գրավոր)
2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է.
Ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ՝ արվեստն ուսումնասիրող գիտակարգերի վերաբերյալ։
Ուսանողների մեջ զարգացնել արվեստաբանական վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու հմտություններ։
Պատրաստել տեսական բարձր պատրաստվածություն ունեցող, հետազոտական, վարչական և հասարակական աշխատանք կատարելու կարողություն և հմտություններ ունեցող մասնագետներ:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Համակողմանիորեն նկարագրել արվեստի պատմության և տեսության զարգացման ընթացքը, հիմնարար միտումները՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
- Ներկայացնել հայ և համաշխարհային արվեստի հիմնախնդիրները, տեսություններն ու մեթոդները:
- Մատնանշել հայ արվեստի տեղն ու դերը համաշխարհային արվեստի պատմության համատեքստում:
- Որոշել արվեստի ստեղծագործության ստեղծման ժամանակը և վայրը:
- Լուսաբանել արվեստաբանական տարբեր ոլորտներին առնչվող խնդիրները:
- Հիմնավորել արվեստի տարբեր շրջափուլերում ի հայտ եկած փոփոխությունները և փոխառնչությունները։
- Բնութագրել Հայաստանում և հայկական սփյուռքում ընթացող հայ և համաշխարհային արվեստի ժամանակակից գեղարվեստական գործընթացները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մեկնաբանել հայ և համաշխարհային արվեստի պատմության տարբեր փուլերին վերաբերող գիտական ու քաղաքական հնչեղություն ունեցող հարցերը:
- Կիրառել արվեստի ուսումնասիրման նկարագրական, աղբյուրագիտական, քննական-համեմատական, պատկերագրական, ոճական մեթոդները՝ արվեստի ստեղծագործությունները ներկայացնելիս:
- Մասնագիտորեն վերլուծել արվեստի ստեղծագործությունները գեղագիտության համատեքստում:
- Բացահայտել ժամանակակից դեռևս ոչ հայտնի, ինչպես նաև մոռացված ստեղծագործողների, գնահատել նրանց գործերը, գիտական շրջանառության մեջ դնել անհայտ, անտեսված ստեղծագործություններ։
- Կազմակերպել և համադրել ցուցահանդեսներ և ցուցադրություններ՝ կիրառելով մասնագիտական իմացությունը և հմտությունները:
- Մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնել և բացատրել արվեստաբանությանն առնչվող տեղեկատվությունը, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները:
- Հավաքել, մշակել , վերլուծել և մեկնաբանել մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ՝ հիմնավորված դատողություններ անելու համար:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության հայերեն և օտարալեզու տարատեսակ աղբյուրներից՝ կիրառելով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ:
- Դիտարկել հայերեն և օտարալեզու գիտական գրականությունը և արժևորել սկզբնաղբյուրները (ձեռագրեր, վիմագիր արձանագրություններ):
- Մայրենի և օտար լեզուներով հաղորդակցվել, ձևակերպել ու ներկայացնել բանավոր ու գրավոր տրամաբանված խոսք:
- Պատրաստել արվեստաբանական թեմաներով ռեֆերատներ, զեկուցումներ, վարել բանավեճեր՝ պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները:
- Կիրառել վերլուծական և քննադատական մտածողություն արվեստաբանական ժամանակակից միտումները գնահատելիս:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Graduates future career opportunities
Առաջարկվող ծրագրի շրջանավարտները ուսումնառության ավարտից հետո կարող են կրթությունը շարունակել հայաստանյան կամ արտերկրի բուհերում մագիստրոսական կրթական ծրագրերով, ինչպես նաև աշխատանքի անցնել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, տուրիստական գործակալություններում, թանգարաններում, մեդիա ոլորտում և այլուր:
6. Resources and forms to support learning
Կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը դյուրացնելու նպատակով ուսանողներին կտրամադրվեն տպագիր և էլեկտրոնային նյութեր, ֆակուլտետի համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում կցուցադրվեն տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր: Նախատեսվում են նաև պարբերական այցելություններ դեպի ՀՀ թանգարաններ, պատկերասրահներ, արվեստագետների արվեստանոցներ, պատմամշակութային հուշարձաններ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Արվեստաբանություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որպես գլխավոր կողմնորոշիչ ու չափանիշ է ընդունվել հայության ազգային արժեքների, շահերի դիտանկյունից պաշտպանությունը, պահպանությունը և զարգացման ապահովումը։
«Արվեստաբանություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որոշակիորեն նկատի են առնվել օտարերկրյա (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ՌԴ) բուհերի համանման ծրագրերը:
Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը, «Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում, դասախոսի ձեռնարկ»-ը (հեղ.՝ Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան) և այլ նյութեր:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի կրթական վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ գիտակցման ու պարզաբանման կարողություն
· Ուսանողների ակտիվության խրախուսման և մոտիվացնելու կարողություն
· Ընդհանուր նպատակ սահմանելու և դրա իրականացման ուղղությամբ ջանքերը համատեղելու հմտություն
Հետազոտական
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
· Ոսանողներին վերլուծական հմտությունները զարգացնելու, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, տեսական եզրակացություններ կատարելու կարողությունների ներդրման ձգտման առկայություն
· Ինտերդիսցիպլինար և համալիր հետազոտությունների մեթոդաբանության իմացություն և իրականացման հմտություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
Հաղորդակցման
· Բակալավրիատի ուսանողներին որպես ապագա մասնագետ դիտարկելու և ազատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու հմտություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
Մասնագիտական կարողություններ
· պատմության հիմնախնդիրների, տարածաշրջանային գործընթացների, համաշխարհային քաղաքական, տնտեսական, էթնոմշակութային պատմության, նյութական և հոգևոր մշակութային ժառանգության ուսումնասիրության ժամանակակից եղանակների իմացություն
· տարածաշրջանում հայկական ներկայության փաստերի ու իրողությունների իմացության, տարածաշրջանում հայկական էթնիկ տարրի ու հայկական մշակույթի բերած ավանդի բացահայտման կարողություն
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների