Type:
Master
Speciality:
022201.02.7 - Պատմություն
Specialisation:
022201.02.7 - Հայոց պատմություն
Qualification awarded:
Պատմության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Նույն մասնագիտության շրջանակներում ընդունելության 1-ին փուլը անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով և 2-րդ փուլի դիմորդները հանձնում են քննություն հայոց պատմություն առարկայից:
2. Programme Objectives
Ծրագրի նպատակը հայոց պատմության, նրա սկզբնաղբյուրների ու պատմագրության վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, տեսական բարձր պատրաստություն ունեցող և գիտահետազոտական աշխատանք կատարելու ունակ, ինչպես նաև վարչաքաղաքական գործունեությանը կողմնորոշված մասնագետներ պատրաստելն է:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Համաշխարհային և տարածաշրջանային պատմական գործընթացների համատեքստում ներկայացնելու հայոց պատմության բոլոր պատմափուլերի կարևոր հիմնախնդիրները, դրանց սկզբնաղբյուրները, ինչպես նաև պատմագիտական միջավայրում դրանց վերաբերյալ գոյություն ունեցող տեսակետները:
- Համաշխարհային և տարածաշրջանային պատմական իրողությունների հետնախորքին լուսաբանելու ու պարզաբանելու նախընտրելի դարաշրջանի բոլոր հիմնախնդիրները, դրանց սկզբնաղբյուրները, ինչպես նաև պատմագիտական միջավայրում դրանց վերաբերյալ գոյություն ունեցող տեսակետները:
- Հիմնարար կերպով բացատրելու նախընտրած հարցի դրվածքը, ներկայացնելու սկզբնաղբյուրները, պատմագրությունը և հնարավորության դեպքում առաջարկելու լուծման սեփական բանաձև:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Հավաքելու, դասակարգելու, համեմատելու և գնահատելու պատմական սկզբնաղբյուրները՝ պարզելով դրանց արժանահավատությունը:
- Ընդհանուր տրամաբանության և պատմագիտության սկզբունքների, մեթոդների կիրառմամբ վերլուծելու, ընդհանրացնելու խնդրո առարկա սկզբնաղբյուրներն ու պատմագիտական աշխատությունները, կատարելու համապատասխան եզրակացություններ:
- Վերլուծելու, մեկնաբանելու և գնահատելու հայոց պատմության տարբեր պատմափուլերին վերաբերող գիտական ու քաղաքական հնչեղություն ունեցող հարցեր: 1. Վերլուծելու, մեկնաբանելու և գնահատելու հայոց պատմության տարբեր պատմափուլերին վերաբերող գիտական ու քաղաքական հնչեղություն ունեցող հարցեր:
- Հայոց պատմության խեղաթյուրման փորձերի դեպքում կռահելու միտումները և տալու ճշմարտացի պարզաբանումներ ու մեկնաբանություններ:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Ընտրելու և արդյունավետ իրականացնելու գիտական հարցերի ինքնուրույն ուսումնասիրություն:
- Պատրաստելու և ներկայացնելու պատմական, քաղաքական թեմաներով ռեֆերատներ, զեկուցումներ, մագիստրոսական թեզեր, վարելու բանավեճեր՝ պահպանելով գիտական, մասնագիտական էթիկայի կանոնները:
- Օգտվելու հայերեն և օտարալեզու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (արխիվային փաստաթղթեր, ձեռագիր մատյաններ, համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական աշխատանքներ և այլն):
- Տիրապետել օտար լեզվին այն ծավալով, որն անհրաժեշտ է մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղելու օտարալեզու աղբյուրներից
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Graduates future career opportunities
«Հայոց պատմություն» մագիստրոսի կրթական ծրագիրը նախատեսված չէ՝ բավարարելու տեղական կամ միջազգային գործատուների կոնկրետ պատվերներ, իսկ առաջարկվող ծրագրի շրջանավարտները կարող են, բացի հարազատ ֆակուլտետից, աշխատանքի անցնել ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության ինստիտուտներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի ազգային արխիվում, Հայաստանի այլ բուհերում ու հետազոտական ինստիտուտներում, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և հիմնական ու ավագ դպրոցներում: Հավելենք, որ հայոց պատմության ամբիոնի շրջանավարտները կարող են աշխատել նաև պետական կառավարման տարբեր օղակներում (ՀՀ Ազգային ժողով, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի, Սփյուռքի, Պաշտպանության նախարարություններ, ԱԱԾ, ՎՊ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ) և այլուր
6. Resources and forms to support learning
Կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը դյուրացնելու նպատակով ուսանողներին կտրամադրվեն տպագիր և էլեկտրոնային նյութեր, ֆակուլտետի համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում կցուցադրվեն տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագրի մրցակցային, առաջատար դիրքը հաշվի առնելով՝ ՀՀ կամ օտարերկրյա այլ բուհերի ծրագրային ու առարկայական հենանիշեր չեն օգտագործվել: «Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագիրը մշակելիս որպես գլխավոր կողմնորոշիչ ու չափանիշ է ընդունվել հայերի ազգային արժեքների, շահերի դիտանկյունից, աշխարհի պատմագիտության ժամանակակից տեսական, մեթոդաբանական ձեռքբերումների և հայ պատմագիտության ավանդույթների ու ժառանգության հիման վրա, դրանց համադրությամբ հայ պատմագիտական մտքի զարգացման ապահովումը: Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 7-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը և այլ նյութեր:
8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի կրթական վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ գիտակցման ու պարզաբանման կարողություն
· Ուսանողների ակտիվության խրախուսման և մոտիվացնելու կարողություն
· Ընդհանուր նպատակ սահմանելու և դրա իրականացման ուղղությամբ ջանքերը համատեղելու հմտություն
Հետազոտական
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
· Ուսանողներին վերլուծական հմտությունները զարգացնելու, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, տեսական եզրակացություններ կատարելու կարողությունների ներդրման ձգտման առկայություն
· Ինտերդիսցիպլինար և համալիր հետազոտությունների մեթոդաբանության իմացություն և իրականացման հմտություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
· Մագիստրանտներին, հայոց պատմության նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան, հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն
· Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու ներուժի առկայություն
Հաղորդակցման
· Մագիստրանտներին որպես գործընկեր դիտարկելու և ազատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու հմտություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
Մասնագիտական կարողություններ
· Հայոց պատմության հիմնախնդիրների, տարածաշրջանային գործընթացների, Հայաստանի քաղաքական, տնտեսական, էթնոմշակութային պատմության, նյութական և հոգևոր մշակութային ժառանգության ուսումնասիրության ժամանակակից եղանակների իմացություն
· տարածաշրջանում հայկական ներկայության փաստերի ու իրողությունների իմացության, տարածաշրջանում հայկական էթնիկ տարրի ու հայկական մշակույթի բերած ավանդի բացահայտման կարողություն
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների