History of Armenia
Master's programme
Ծրագրի մասին
Ծրագրի ուսումնական կառուցամասը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթամասերից։ Վերջինս պարունակում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացներ։ Ընդհանուր կրթամասը ծառայում է մագիստրոսի որակավորման աստիճանի ընդհանուր հենքի (ընդհանրական գիտելիքներ և կարողություններ) ապահովմանը կամ համալրմանը։ Մասնագիտական կրթամասը կոչված է տվյալ մասնագիտության շրջանակում ապահովելու պահանջվող ընդհանուր գիտելիքներն ու կարողությունները։ Մասնագիտացման կրթամասը ծրագրի անհատականացված ուսուցման մասն է, որը նախատեսված է զարգացնելու խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մասնագիտության որևէ նեղ ասպարեզում։
Ընդունելության պահանջները
Ընդունելության անցկացման ձևաչափը՝ բանավոր:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Հայոց պատմություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել խոր, համակարգված և համակողմանի գիտելիքներ հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների առանցքային հիմնախնդիրների վերաբերյալ:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի վերլուծելու և մեկնաբանելու հայոց պատմության վիճահարույց իրադարձությունները և կատարելու ինքնուրույն եզրահանգումներ, զարգացնելու մասնագիտական կարողություններ և հմտություններ հայոց պատմության ոլորտում հետազոտություններ կատարելու նպատակով, կիրառելու միջգիտակարգային մոտեցման մեթոդաբանական առանձնահատկությունները, ինչը հնարավորություն կտա հայագիտության համակարգի մասնավոր գիտակարգերի հենքային գիտելիքներից անցում կատարելու համակարգային գիտելիքների ասպարեզ:
Ուսանողներն ուսումնական պրակտիկա են անցնում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, Հայաստանի ազգային արխիվում:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու հայոց պատմությանն առնչվող մասնագիտություններով ասպիրանտուրայում:
Contacts
(+374 60) 710 608
eminasyan@ysu.am