ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը դիմելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս «Դիմում-հայտի լրացման կարգ»բաժինը):
ԵՊՀ կայքէջի մագիստրատուրայի ընդունելություն բաժնում ներկայացված են ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, այդ թվում՝ ընդունելության կարգը, 1-ին և 2-րդ փուլերով դիմում-հայտերի ընդունման ժամկետները, պահանջվող փաստաթղթերի ցանկը։
Ընդունելության քննության հարցաշար
Վրաստանի պատմություն
1. Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին
2. Իմերեթի թագավորության, Սամեգրելոյի, Գուրիայի նվաճումը Ռուսաստանի կողմից
3. Ռուսաստանի կառավարչության հաստատումը Վրաստանում
4. Ռուսաստանի ժողովրդագրական և սոցիալական-գաղութային քաղաքականությունը և վրաց եկեղեցու ինքնուրույնության վերացումը
5. Ազգային շարժման սկիզբը. 1802-1812 թթ. ապստամբությունները Արևելյան Վրաստանում
6. 1832 թ. դավադրությունը
7. Ռուս-պարսկական 1804-1813 թթ. և ռուս-թուրքական 1806-1812 թթ. պատերազմները և Վրաստանը
8. Ռուս-պարսկական 1826-1828 թթ. և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմները և Վրաստանը
10. Ղրիմի պատերազմը (1853-1856 թթ.) և Վրաստանը
11. Վրաց մշակույթը 19-րդ դ. I կեսին. կրթություն, գիտություն, մամուլ և հրապարակախոսություն, գրականություն և արվեստ
12. Ճորտատիրության վերացումը Վրաստանում 1860-1880-ական թթ.
13. Ազգային շարժումը Վրաստանում 19-րդ դ. 60-80-ական թթ.
14. Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմը և Վրաստանը
15. Ազգային շարժումը 19-րդ դ. 90-ական թթ.։ Իլյա Ճավճավաձե. ազգային և սոցիալական խնդիրները․ «Մեսամե դասի»
16. Քաղաքական կուսակցությունների ձևավորումը Վրաստանում
17. Հասարակական-քաղաքական շարժումը I աշխարհամարտի տարիներին. ազգային հարցը
18. Քաղաքական իրավիճակը Վրաստանում ռուսական 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո. ազգային շարժման վերելքը
19. Վրաստանի պետական անկախության վերականգնումը
20. Վրաց մշակույթը 19-րդ դ II կեսին. կրթություն, գիտություն, մամուլ գրականություն, արվեստ
21. Ազգային պետական շինարարությունը 1918-21 թթ.
22. Տարածքային խնդիրները Վրաստանում 1918-21 թթ.
23. Վրաստանի արտաքին քաղաքականությունը 1918-21 թթ.
24. Վրաստանի խորհրդայնացումը. 1921 թ. փետրվար
25. Վրաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգը 1920-ական թթ. 2-րդ կեսից մինչև 40-ական թթ. սկիզբը
26. Քաղաքական բռնություններն ու քաղաքական վտարանդիությունը 1921-41 թթ.
27. Վրաստանի մշակույթը 1921-41 թթ.
28. Վրաստանը ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմի տարիներին
29. Վրաց քաղաքական վտարանդիությունը պատերազմի տարիներին. վրացիները Գերմանիայի ռազմական միավորումներում
30. Քաղաքական իրավիճակը և ազգային շարժման ակտիվացումը 20-րդ դ. 50-60-ական թվականներին
31. Վրաստանը 1965-1985 թթ.
32. Ազգային շարժման վերելքը Վրաստանում 1989 թ. ապրիլի 9-ի դեպքերը
33. Վրաստանի պետական անկախության վերականգնումը
34. Վրաստանը 1990-ական թթ.։ Ներքին և արտաքին քաղաքականությունը
35. Էդ. Շևարդնաձեի քաղաքական վերադարձը. Վրաստանը մինչև 2003 թ.
36. Վարդերի հեղափոխությունը 2003 թ. Մ. Սահակաշվիլու ներքին և արտաքին քաղաքականությունը
37. Վրաց-հայկական հարաբերությունները հետխորհրդային տարիներին
38. Վրաց եկեղեցին 1917-2000-ական թթ.
Աղվանքի պատմություն
1. Աղվանական պետության կազմավորումը
2. Աղվանքը հայ-հռոմեական հարաբերություններում
3. Աղվանքի քաղաքական սահմանները պետականության շրջանում
4. Հակասասանյան շարժումները Աղվանքում: Վաչե Բ
5. Աղվանից մարզպանության կազմավորումը
6. Ազատագրական շարժումները Այսրկովկասում: Վաչագան Գ Բարեպաշտ
7. Աղվանից մարզպանության տրոհումն ու «Աղուանք» նոր հասկացության առաջացումը
8. Միհրանյան տոհմը նոր անվանակոչված Աղվանքում
9. Արաբական տիրապետության հաստատումը Աղվանքում
10. Իրադրությունը Հայոց արևելից կողմերում IX-XI դդ.
Շիրվանի պատմություն
1. «Ադրբեջան» երկրանվան առաջացումը
2. «Ադրբեջանցի» էթնոսի առաջացումը
3. Շիրվանը 9-11-րդ դարերում
4. Շիրվանի քաղաքները և բնակավայրերը 9-11-րդ դդ.
5. Շիրվանշահերի պետության սոցիալական կազմը, քաղաքային կառուցվածքը 9-14-րդ դդ.
6. Հյուսիսարևելյան Այսրկովկասը մոնղոլական պետությունների կազմում
7. Լենկ Թեմուրի տիրապետությունը Հյուսիսարևելյան Այսրկովկասում
8. Թուրքմենական ցեղախմբերի տիրապետությունը Հյուսիսարևելյան Այսրկովկասում
9. Հյուսիսարևելյան Այսրկովկասը Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական շահերի ոլորտում
10. Հյուսիսարևելյան Այսրկովկասի դերը ռուս-իրանական (արևելյան) առևտրում 16-17-րդ դարերում։
11. Արևելյան Այսրկովկասը միջազգային հարաբերությունների հոլովույթում
12. Շիրվանի նվաճումը Սեֆյանների կողմից
13. Օսմանա-իրանական պատերազմները և Հյուսիսարևելյան Այսրկովկասը
14. Շիրվանը օսմանյան բռնակցման շրջանում
15. Աբբաս I-ի նվաճողական քաղաքականությունը և Հյուսիսարևելյան Այսրկովկասը
16. Ռուս-օսմանյան հակամարտությունը Կովկասում 18-րդ դարի սկզբին
17. Սեֆյան պետության անկումը և Պյոտր I-ի Կասպիական արշավանքը. պատճառներն ու հետևանքները
18. Սանկտ-Պետերբուրգի և Ստամբուլի հաշտության պայմանագրերը
19. Շիրվանի էթնո-քաղաքական ու դավանական պատկերը 18-րդ դարի առաջին քառորդում
20. Նադիր շահ. Իրանի տիրապետության վերականգնումը Արևելյան Այսրկովկասում
21. Կիսանկախ խանությունների ձևավորումը Հյուսիսարևելյան Այսրկովկասում 18-րդ դարի երկրորդ կեսին
22. Ռուս-իրանա-օսմանյան ռազմաքաղաքական շահերը Հյուսիսարևելյան Այսրկովկասում 18-րդ դարի 50-70-ական թթ.
23. Հյուսիսարևելյան Այսրկովկասի խանությունների և ռուսական կայսրության հարաբերությունները 1779-1783 թթ.
24. Աղվանից և Հայկական թագավորությունների ստեղծման գաղափարը ռուսական ռազմաքաղաքական շահերի համատեքստում
25. Հյուսիսարևելյան Այսրկովկասի իշխանությունները 1780-ական թվականների երկրորդ կեսին
26. Աղա Մուհամմադ խանի արշավանքն Այսրկովկաս
27. Արևելյան Այսրկովկասի խանությունները 1790-ական թթ.
28. Ռուսաստանի և Իրանի միջև կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագիրը
29. Ռուս-իրանական աշխարհաքաղաքական շահերի բախումը 19-րդ դարի առաջին երեսնամյակում
35. Անգլո-ֆրանսիական դիվանագիտությունը Հյուսիսարևելյան Այսրկովկասում 19-րդ դարի առաջին երեսնամյակում
36․1828 թ. փետրվարի 10-ի Թուքմենչայի պայմանագիրը
37. Արևելյան Այսրկովկասը Ռուսական կայսրության վարչաքաղաքական համակարգում
Ադրբեջանի պատմություն
1. Ադրբեջանի տարածքը, բնակլիմայական պայմանները, տնտեսությունը, բնակչությունը
2. Ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը և զարգացման փուլերը
3. «Երկու Ադրբեջանների» տեսությունը
4. Քաղաքական կուսակցությունների ձևավորումը կովկասյան թաթարների շրջանում
5. ԱԴՀ հռչակումը 1918 թ. մայիսին: Իշխանության մարմինների ձևավորումը, բանակի ստեղծումը
6. ԱԴՀ-ն Թուրքիայի քաղաքական ծրագրերում. Բաքվի գրավումը թուրք-թաթարական զորքերի կողմից. հայկական կոտորածները 1918 թ.
7. ԱԴՀ արտաքին քաղաքականությունը 1918-1920 թթ.
8. ԱԴՀ ներքին քաղաքականությունը 1918-1920 թթ.
9. ԱԴՀ և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները: Ադրբեջանի նվաճողական ձգտումները Ղարաբաղի և Զանգեզուրի նկատմամբ 1918-20 թթ.
10. Նախիջևանի հիմնահարցը ԱԴՀ կովկասյան քաղաքականության ծրագրերում 1918-20 թթ.
11. Տարածքային խնդիրները ԱԴՀ և Վրաստանի միջև. ռազմական դաշինքի կնքումը 1919 թ.
12. ԱԴՀ քաղաքականությունը և հարավարևմտյան Կովկասի ժամանակավոր ազգային կառավարությունը
13. ԱԴՀ հարաբերությունները Ռուսաստանի հարավի ոչ պետական կազմավորումների հետ
14. ԱԴՀ-Խորհրդային Ռուսաստան հարաբերությունները. Ադրբեջանի խորհրդայնացումը
15. Արցախի խորհրդայնացումը
16. Իրադրությունն Անդրկովկասում ԱԴՀ-ի խորհրդայնացումից հետո. Արևելքի ժողովուրդների համագումարը Բաքվում
17. Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին 1921 թ.
18. Նախիջևանի նվիրաբերումը Ադրբեջանին 1921 թ.
19. Խորհրդային Ադրբեջանի ազգային էթնիկ քաղաքականությունը
20. Հայերն Ադրբեջանում
21. Ադրբեջան-Իրան հարաբերությունները 20-րդ դ. I կեսին
22. Իսլամն Ադրբեջանում
23. Արցախյան շարժման նոր փուլը և Ադրբեջանը 1988 թ.։ Սումգայիթյան կոտորածները
24. Ադրբեջանի անկախության վերականգնումը 1991 թ. օգոստոսին. Արցախի Հանրապետության հռչակումը
25. Ներքաղաքական իրավիճակը Ադրբեջանում 1991-1993 թթ.
26. Ադրբեջանը Հեյդար Ալիևի նախագահության շրջանում
27. Ադրբեջանը Իլհամ Ալիևի նախագահության շրջանում
28. Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և Ղարաբաղյան հիմնահարցը
29. Ադրբեջան-Իրան հարաբերությունների արդի փուլը
30. Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները հետխորհրդային տարիներին
31․Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, արցախահայության ցեղասպանությունը։
Գրականության ցանկ
Զոհրաբյան Է. Լ., Վրաստանի և Ադրբեջանի պատմություն, դասընթացի ծրագիր, Երևան, 2008:
Իսրայելյան Ա․, Իրան-Ադրբեջան հարաբերությունները 20-ամյա պատմափուլում 2003-2023 թթ։ Երևան, 2023։
Կնյազյան Դ., Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կովկասյան քաղաքականությունը 1918-20 թթ., Երևան, 2008:
Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. I, II, III Երևան, 2013, 2016, 2023։
Ղուլյան Յու., Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությունից 1918- 20 թթ., Երևան, 2009:
Մայիլյան Բ․, Աբխազիայի կարգավիճակի հիմնահարցը 1917-1921 թթ․, Երևան, 2008։
Սարդարյան Կ., Հայ-վրացական հարաբերությունները 1918-20 թթ., Երևան,2002:
История Азербайджана, Баку,1976.
Очерки истории Грузии, т. 1-2, Тбилиси, 1988-1989. 2. Грузия, Проблемы и перспективы развития, под. ред. Е. М. Кожокина т.2, М. 2002.
Бениамин Маилян, Очерки этнополитической истопии Грузии и Западного Закавказья, Ереван, 2022.
Silogava V., Shengelia K. History of Georgia: from the ancient times through the «Rose revolution». Tbilisi, 2007.
Braund, David, Georgia in antiquity: a history of Colchis and Transcaucasian Iberia 550 BC - AD 562, Oxford, 1999.
Rapp, Stephen H., Studies in medieval Georgian historiography: early texts and Eurasian contexts, Louvain, 2003.
Rayfield D., Edge of Empires. A History of Georgia, London: 2012.