Type:
Master
Speciality:
022802.01.7 - Կովկասագիտություն
Specialisation:
022802.01.7 - Կովկասագիտություն
Qualification awarded:
Կովկասագիտության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Նույն մասնագիտության շրջանակներում ընդունելության 1-ին փուլը անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով և 2-րդ փուլի դիմորդները հանձնում են քննություն համաշխարհային պատմություն (Կովկասյան տարածաշրջան) առարկայից:
2. Programme Objectives
ա. Պատրաստել հիմնարար գիտելիքներ, տեսական բարձր պատրաստվածություն ունեցող և գիտահետազոտական աշխատանք կատարելու ունակ, ինչպես նաև վարչաքաղաքական գործունեության կողմնորոշված երիտասարդ մասնագետներ, որոնք կաշխատեն ինչպես կրթական, գիտական, հաստատություններում, այնպես էլ արտաքին գործերի, պաշտպանության նախարարություններում, ազգային անվտանգության ծառայությունում, դիվանագիտական ներկայացուցչություններում և այլ կառույցներում:
բ. Կովկասագիտական բազային կրթություն ունեցող մասնագետների միջոցով ապահովել Հայաստանի, կովկասյան մշակույթի, տարածաշրջանային զարգացումներին կովկասյան ժողովուրդների բերած ավանդի ներկայացումը գիտական ու այլ միջավայրերում, այսպիսով հակազդելով նաև հակահայ քարոզչությանը։

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել կովկասագիտական տարբեր գիտաճյուղերի հիմնախնդիրները, տարածաշրջանային հետազոտության առանձնահատկությունները, Կովկասի էթնիկական պատմության ու պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության վիճակն ու ապագա հետազոտությունների ուրվագծերը։
- Քննել տարածաշրջանում կովկասյան մշակութային ներկայության փաստերն ու իրողությունները, տարածաշրջանային զարգացումներին կովկասյան էթնիկ տարրի ու կովկասյան մշակույթի բերած ավանդը, այսպիսով հիմքեր նախապատրաստելով կովկասագիտական համալիր հետազոտությունների համար
- Բացահայտել կովկասյան տարբեր երկրների համար ընդհանուր պատմական գործընթացները, առանձին էթնոսների ու մշակույթների փոխազդեցության ու փոխլրացման երևույթները, նյութական և հոգևոր մշակույթի դրսևորումները, քաղաքական առնչություններն ու գործընթացները, էթնիկական և մշակութային ինքնության գիտակցման ու արտահայտման համակարգերը։
- Ուսումնասիրել կովկասյան տարածաշրջանում ծավալված պատմական գործընթացներն և երևույթներն՝ իրենց կոնկրետ դրսևորումներով՝ ներառելով պատմական երևույթների դրսևորման զանազան ձևերն ու եղանակները, քաղաքական գործընթացների առանձնահատկությունները և պատմական իրադարձություններում հատուկ դերակատարում ունեցող հասարակական խավերի և անհատների գործունեության հիմնական դրվագները։
- Ճանաչել է Կովկասի պատմության քաղաքակրթական տարբեր շրջափուլերն իրենց ներքին կապերով և առնչություններով։
- Դրսևորել համապարփակ գիտելիք և իմացություն Կովկասի և հարակից ոլորտների ժամանակակից ձեռքբերումների և նվաճումների, տեսությունների և մեթոդների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս նախագծել և իրականացնել մագիստրոսի մակարդակին համապատասխան կովկասագիտական և միջգիտակարգային ինքնուրույն հետազոտություններ։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Տիրապետել պատմական սկզբնաղբյուրների վերլուծության ժամանակակից մեթոդաբանությանը, բնագրով կարդալ ու մեկնաբանել վրացերեն կամ ադրբեջաներեն շարադրված բնագրերը։
- Օգտվել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից նյութեր հավաքելու և ուսումնասիրություններ իրականացնելու ընթացքում։
- Կիրառել նոր մեթոդներ ու մոտեցումներ, վերլուծել, ընդհանրացնել փաստերն ու իրողությունները, կատարել տեսական եզրակացություններ:
- Ծավալել ինքնուրույն մասնագիտական գործունեություն ինչպես պետական կառույցներում, այնպես էլ կրթության ու գիտության ասպարեզներում:
- Հետազոտել, ձևակերպել և հիմնավորել գիտական նոր հայեցակարգերը, տեսություններն ու մեթոդները և առաջադրել ոլորտի տեսական կամ գործնական խնդիրները և լուծման նորարարական և ստեղծագործական մոտեցումները:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Ձևակերպել և լուծել, կիրառել գիտելիքները պրակտիկայում։
- Տիրապետել օտար լեզվին այն ծավալով, որն անհրաժեշտ է մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղելու օտարալեզու աղբյուրներից, արդյունավետ կիրառել համակարգչային հմտություններ, օգտվել հայերեն և օտարալեզու տեղեկատվության ժամանակակից աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն):
- Կառուցել տրամաբանված ու հստակ բանավոր և գրավոր խոսք։ Կառուցել տրամաբանված ու հստակ բանավոր և գրավոր խոսք։
- Վարել կիրթ և փաստարկված գիտական բանավեճ։
- Կազմել հստակ, լավ կառուցված օտարալեզու տեքստ, նկարագրել իր փորձն ու իրադարձությունները, ներկայացնել սեփական կարծիքների և նպատակների հիմնավորումները:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Graduates future career opportunities
Առաջարկվող ծրագրի շրջանավարտները կարող են հանդես գալ որպես վերլուծաբաններ ու փորձագետներ, գործունեություն ծավալել Կովկասի ինստիտուտում, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության ինստիտուտներում, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, Հայաստանի ազգային արխիվում, Հայաստանի այլ բուհերում ու հետազոտական ինստիտուտներում, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և հիմնական ու ավագ դպրոցներում: Նրանք կարող են աշխատել նաև պետական կառավարման տարբեր օղակների (ՀՀ Ազգային ժողով, Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի, Պաշտպանության նախարարություններում, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում, ԱԱԾ վերլուծական ու թարգմանչական բաժիններում): Նախատեսվում է համագործակցություն Վրաստանի և ՌԴ-ի, ինչպես նաև միջազային գիտահետազոտական ու վերլուծական կառույցների հետ։
6. Resources and forms to support learning
Կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը դյուրացնելու նպատակով ուսանողներին կտրամադրվեն տպագիր և էլեկտրոնային նյութեր, ֆակուլտետի համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում կցուցադրվեն տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
ԵՊՀ-ում մշակված ուղղվածությամբ «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիր ՀՀ-ում կամ օտարերկրյա բուհերում չի գործում, ուստի այլ բուհի ծրագրային ու առարկայական հենանիշեր չեն օգտագործվել: «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիրը մշակելիս որպես գլխավոր կողմնորոշիչ է ընդունվել ներկայումս ստեղծված այն անհանգստացնող իրադրությունը, որի պայմաններում օտար պետությունների և մշակույթների(ռուսական, վերջին տարիներս նաև արևմտյան) պարտադրած պատկերացումները և տեսակետները էականորեն խանգարում են կովկասյան երկրների հետ ՀՀ-ի բնականոն հարաբերությունների զարգացմանը: Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 7-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը և այլ նյութեր:
8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասընթացի կրթական վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ գիտակցման ու պարզաբանման կարողություն
Ուսանողների ակտիվության խրախուսման և մոտիվացնելու կարողություն
Ընդհանուր նպատակ սահմանելու և դրա իրականացման ուղղությամբ ջանքերը համատեղելու հմտություն
Հետազոտական Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
Ոսանողներին վերլուծական հմտությունները զարգացնելու, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, տեսական եզրակացություններ կատարելու կարողությունների ներդրման ձգտման առկայություն
Ինտերդիսցիպլինար և համալիր հետազոտությունների մեթոդաբանության իմացություն և իրականացման հմտություն
Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
Մագիստրանտներին, Հայաստանի հարակից երկրների պատմության նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան, հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն (կարելի է նաև մասնագիտական պահանջների մեջ ներառել)
Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու ներուժի առկայություն
Հաղորդակցման
Մագիստրանտներին որպես գործընկեր դիտարկելու և ազատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու հմտություն
ՏՀՏ կիրառություն բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
Մասնագիտական կարողություններ
Կովկասի պատմության հիմնախնդիրների, տարածաշրջանային գործընթացների,
Կովկասի պատմության քաղաքական, տնտեսական, էթնոմշակութային պատմության, նյութական և հոգևոր մշակութային ժառանգության ուսումնասիրության ժամանակակից եղանակների իմացություն տարածաշրջանում կովկասյան մշ ակույթի բերած ավանդի բացահայտման կարողություն
Կարող է հավաքագրել, մշակել և մեկնաբանել մասնագիտությանը վերաբերող համապատասխան սկզբնաղբյուրներ (կովկասագիտությանը վերաբերող նյութեր, բանավոր պատմություն, քարտեզներ, ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ և այլն), ինչպես նաև քանակական և որակական տվյալներ՝ պատմական գործընթացների անհրաժեշտ վերլուծություններ իրականացնելու, մեկնաբանելու և դրանք հիմնավորելու համար: վրացերեն, ադրբեջաներեն, արևելյան(պարսկերեն, թուրքերեն, արաբերեն) լեզուներից որևէ մեկի իմացություն
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ խիստ ցանկալի է դասավանդման փորձը վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների