Type:
Master
Speciality:
021801.02.7 - Արվեստի տեսություն և պատմություն
Specialisation:
021801.02.7 - Արվեստաբանություն
Qualification awarded:
Արվեստաբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Նույն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը: Հիմք՝ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2016 /2017 ուստարվա ընդունելության կանոնակարգը:
2. Programme Objectives
· Տրամադրելու ուսանողներին հայ և համաշխարհային արվեստի պատմության և տեսության խորացված գիտելիքներ, հուշարձանների և արվեստի ստեղծագործությունների նկարագրության, վերլուծության հմտություններ,
· Ծանոթացնելու մասնագիտական հետազոտություններում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեթոդներին,
· Զարգացնելու ուսանողների մեջ արվեստի քննադատական մտածողությունը, ինչպես նաև հայ և համաշխարհային արվեստի պատմության թեմաներով զեկուցումների, գիտական հոդվածների, դասախոսությունների պատրաստման հմտությունները:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ձևակերպել հայ և համաշխարհային արվեստի տեսական հիմնախնդիրները և հայեցակարգերը
- Որոշել ստեղծագործությունների ստեղծման ժամանակը, տեղը, գեղարվեստական արժեքը և գեղարվեստական դպրոցը՝ հիմնվելով պատկերագրական, ոճական և համեմատական վերլուծության վրա
- Որոշել արվեստի ստեղծագործությունների նյութական արժեքը՝ ելնելով արվեստի շուկայի ժամանակակից պահանջներից, բիզնեսի և մարքեթինգի սկզբունքներից
- Տրամադրված բավարար գիտելիքների հիման վրա վիճարկել, կանխել և հերքել այլ ժողովուրդների կողմից հայ արվեստի տեղծագործությունների յուրացումը
- Նկարագրել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները
- Ներկայացնել և սահմանել հայ արվեստի տեղն ու նշանակությունը համաշխարհային արվեստի համատեքստում
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Ճշգրիտ կերպով որոշել հայ և համաշխարհային արվեստի ստեղծագործությունների նյութական արժեքը
- Իրականացնել արվեստի ստեղծագործությունների մարքեթինգ, վաճառք աճուրդներ
- Կազմակերպել ցուցահանդեսներ, աճուրդներ, մասնագիտական քննարկումներ
- Ծավալել ինքնուրույն մասնագիտական գործունեություն, ինչպես նաև իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ
- Հայտնաբերել Ցեղասպանության հետևանքով այլ ժողովուրդների կողմից թալանված հայ արվեստի ստեղծագործությունները
- Վերլուծելու մասնագիտության առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման հնարավորությունները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել մասնագիտական գրականությունից, տարբեր աղբյուրներից հայթայթելու տեղեկատվություն, վերլուծելու փաստերը և անելու հիմնավորված հետևություններ
- Աշխատել հետազոտական խմբում և ղեկավարելու այն
- Ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները և առաջ քաշելու նոր գիտական վարկածներ
- Պատրաստել զեկույցներ, գիտական հոդվածներ, հետազոտական աշխատանքներ և վարելու գիտական բանավեճեր
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը
- Տիրապետել օտար լեզվին այն ծավալով, որն անհրաժեշտ է մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղելու օտարալեզու աղբյուրներից
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Graduates future career opportunities
Արվեստաբանության մագիստրոսի որակավորում ունեցող շրջանավարտները ուսումնառության ավարտից հետո կարող են աշխատանքի անցնել պետական և մասնավոր ԲՈՒՀ-երում, թանգարաններում, գիտա-հետազոտական ինստիտուտներում, մասնավոր պատկերասրահներում, պետական կառավարման մշակութային մարմիններում, վարժարաններում, դպրոցներում, տուրսիտական գործակալություններում և բոլոր այն հաստատություններում, որոնք առնչվում են արվեստին և մշակույթին, ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում:
6. Resources and forms to support learning
Տպագիր գրականությունը, թվային տարբերակով նյութերի (տեսողական պատկերների և էլ. գրքերի) տրամադրումը, համացանցային նյութի կիրառումը (արվեստի և մշակույթի վերաբերյալ համապատասխան կայքերի տրամադրումը), մասնագիտական ֆիլմերի դիտումը, պատկերների ուղեկցությամբ ընթացող դասախոսությունների անցկացումը, թանգարաններ, ցուցահանդեսներ և հուշարձաններ այցելությունը և այլն: Արտերկրում դասավանդող մասնագետների և արվեստագետների հետ հաղորդակցություն նաև համացանցի միջոցով:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 7-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը և այլ նյութեր:
8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի կրթական վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ գիտակցման ու պարզաբանման կարողություն
· Ուսանողների ակտիվության խրախուսման և մոտիվացնելու կարողություն
· Ընդհանուր նպատակ սահմանելու և դրա իրականացման ուղղությամբ ջանքերը համատեղելու հմտություն
Հետազոտական
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
· Ոսանողներին վերլուծական հմտությունները զարգացնելու, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, տեսական եզրակացություններ կատարելու կարողությունների ներդրման ձգտման առկայություն
· Ինտերդիսցիպլինար և համալիր հետազոտությունների մեթոդաբանության իմացություն և իրականացման հմտություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
· Մագիստրանտներին, արվեստաբանության նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան, հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն (կարելի է նաև մասնագիտական պահանջների մեջ ներառել)
· Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու ներուժի առկայություն
Հաղորդակցման
· Մագիստրանտներին որպես գործընկեր դիտարկելու և ազատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու հմտություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
Մասնագիտական կարողություններ
· Արվեստաբանության հիմնախնդիրների, տարածաշրջանային գործընթացների, արվեստաբանության ուսումնասիրության ժամանակակից եղանակների իմացություն
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների