Georgian Studies
Master's programme
Ծրագրի մասին
Մագիստրոսական ծրագրի իրականացումն ունի այժմեական հրատապ նշանակություն: Այն պայմանավորված է աշխարհաքաղաքական նոր և աշխարհատնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության զարգացումների ընթացքի հեռանկարների ու միտումների գիտաքաղաքական գնահատման և գալիք մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ:
Ծրագրի իրականացման կարևորությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված են նաև հայ-վրացական հարուստ պատմամշակութային փոխառնչությունների, այդ ժառանգության վերարժևորման, փոխլրացման հենքին խարսխված տարածաշրջանային երկրների փոխհարաբերություններում անվտանգային հիմնախնդիրների արծարծմամբ և դրանց վերաբերյալ հնարավոր սցենարների մշակման առումով:
Ընդունելության պահանջները
«Վրացագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը կատարվում է բանավոր քննությամբ։
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Վրացագիտություն» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել վրացերենին տիրապետող մասնագետներ։
Կրթական ծրագրի նպատակներից են ընդհանուր, ինչպես նաև նեղ մասնագիտական վրացագիտական դասընթացների միջոցով լեզուների (վրացերեն, մեկ եվրոպական լեզու) խորացված ուսուցումը, նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների պատրաստումը:
Առավելությունները
Հայաստանի բուհերից և ոչ մեկում չկան վրացագետներ պատրաստող կրթական ծրագրեր։
Կրթական ծրագրի մագիստրանտները լիարժեք ուսումնասիրում են վրացերեն և այլ օտար լեզուներ, ինչպես նաև վրաց պատմությունն ու մշակույթը։ Հայագիտական ու վրացագիտական կրթություն ունեցող այդ մասնագետները մրցունակ են ոչ միայն հանրակրթության, հայկական գիտական միջավայրում, այլև միջազգային ասպարեզում:
Սովորելու ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն պրակտիկա անցնելու ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, Կովկաս ինստիտուտում, ինչպես նաև գիտահետազոտական այլ ինստիտուտներում, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց մասնագիտությանն առնչվող սկզբնաղբյուրներին և գրականությանը։
Կարիերայի հնարավորությունները
Մագիստրոսական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա պատրաստելու հայագիտական և վրացագիտական բազային կրթություն ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնք կաշխատեն ինչպես կրթական, գիտական, հաստատություններում, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունում, դիվանագիտական ներկայացուցչություններում, պաշտպանության նախարարությունում և այլ կառույցներում: Հնարավորություն կստեղծվի վրացագիտական հիմնարար կրթություն ունեցող մասնագետների միջոցով ապահովելու Հայաստանի, հայկական մշակույթի, տարածաշրջանային զարգացումներին հայերի բերած ավանդի ներկայացումը գիտական և այլ միջավայրերում՝ այդպիսով հակազդելով նաև հակահայ քարոզչությանը, ուսումնասիրել հայկական մշակութային ներկայության պատմությունը կովկասյան, մասնավորապես՝ վրացական մշակութային աշխարհում, հանրայնացնել ու քարոզել այն՝ հիմքեր նախապատրաստելով նաև վրացական ու հյուսիսկովկասյան միջավայրում դրանց պահպանման ու փոխանցման համար, մրցունակ, գիտական հետազոտությունների արդի տեսություններին ու մեթոդաբանությանը տիրապետող մասնագետների պատրաստումով ապահովել նաև հայագիտության ինտեգրումը միջազգային գիտական միջավայրում:
Contacts
(374 60) 710 601
mxoyanhayk@ysu.am