Type:
Master
Speciality:
022802.02.7 - Կովկասագիտություն
Specialisation:
022802.02.7 - Վրացագիտություն
Qualification awarded:
Վրացագիտության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«Վրացագիտություն» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ (ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգեր (վերահաստատվում են ամեն տարի):
2. Programme Objectives
· պատրաստել հիմնարար գիտելիքներ, տեսական բարձր պատրաստվածություն ունեցող և գիտահետազոտական աշխատանք կատարելու ունակ, ինչպես նաև վարչաքաղաքական և դիվանագիտական գործունեության կողմնորոշված մասնագետներ։
· վրացագետների միջոցով ապահովել վրացական մշակույթի, լեզվի, կրոնի տարածաշրջանային զարգացումներին վրացիների բերած ավանդի ներկայացումը գիտական, կրթական ու այլ միջավայրերում։
· վրացագետների միջոցով ապահովել վրացական մշակույթի, լեզվի, կրոնի տարածաշրջանային զարգացումներին վրացիների բերած ավանդի ներկայացումը գիտական, կրթական ու այլ միջավայրերում։
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ընդհանուր գծերով լուսաբանել ու պարզաբանել վրացագիտական տարբեր գիտաճյուղերի հիմնախնդիրները, տարածաշրջանային հետազոտության առանձնահատկությունները, Վրաստանի էթնիկական պատմության ու պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության վիճակը,
- թվարկել, դասակարգել և բնութագրել տարածաշրջանում վրացական մշակութային ներկայության փաստերն ու իրողությունները, տարածաշրջանային զարգացումներին վրացական էթնիկ տարրի ու վրացական մշակույթի բերած ավանդը,
- ուրվագծել Վրաստանի ընդհանուր պատմական գործընթացները, առանձին էթնոսների ու մշակույթների փոխազդեցության ու փոխլրացման երևույթները, նյութական և հոգևոր մշակույթի դրսևորումները, քաղաքական առնչություններն ու գործընթացները, էթնիկական և մշակութային ինքնության գիտակցման ու արտահայտման համակարգերը,
- նկարագրել, դասակարգել, բնութագրել Վրաստանում ծավալված պատմական գործընթացներն և երևույթները՝ ներառելով պատմական երևույթների դրսևորման զանազան ձևերն ու եղանակները, քաղաքական գործընթացների առանձնահատկությունները և պատմական իրադարձություններում հատուկ դերակատարում ունեցող հասարակական խավերի և անհատների գործունեության հիմնական դրվագները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- ընթերցել, մշակել և մեկնաբանել պատմական սկզբնաղբյուրները և վրացերենով շարադրված բնագրերը,
- պատրաստել և ներկայացնել վրացագիտական թեմաներով հետազոտական աշխատանքներ, զեկուցումներ, մագիստրոսական թեզեր՝ պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները և օգտագործելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաները,
- արժեվորել և գնահատել արդի վրացագիտության մարտահրավերները, կիրառելու նոր մեթոդներ ու մոտեցումներ, վերլուծելու, ընդհանրացնելու փաստերն ու իրողությունները, կատարելու տեսական եզրակացություններ,
- ծավալել ինքնուրույն մասնագիտական գործունեություն ինչպես պետական կառույցներում, այնպես էլ կրթության ու գիտության ասպարեզներում:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- ձևակերպել և լուծել մասնագիտական խնդիրներ՝ կիրառելով ստացած գիտելիքները պրակտիկայում,
- կիրառել համակարգչային հմտություններ, օգտվելու վրացերեն և այլ օտարալեզու տեղեկատվության ժամանակակից աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն),
- կառուցել տրամաբանված և հստակ բանավոր և գրավոր խոսք, վարելու կիրթ ու փաստարկված գիտական բանավեճ,
- կազմել հստակ, լավ կառուցված վրացերեն պատմագիտական տեքստ, որտեղ կներկայացվի սեփական կարծիքները և կհիմնավորվի նպատակները:
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Graduates future career opportunities
Առաջարկվող ծրագրի շրջանավարտները կարող են հանդես գալ որպես վերլուծաբաններ ու փորձագետներ, գործունեություն ծավալել Կովկասի ինստիտուտում, ԵՊՀ հայագիտական, ինչպես նաև հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների ինստիտուտներում, ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության ինստիտուտներում, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ. Մատենադարանում, Հայաստանի ազգային արխիվում, Հայաստանի այլ բուհերում ու հետազոտական ինստիտուտներում, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Նրանք կարող են աշխատել նաև պետական կառավարման տարբեր օղակներում (ՀՀ Ազգային ժողով, ՀՀ ԿԳՄՍ, Պաշտպանության նախարարություններում, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում, ԱԱԾ վերլուծական ու թարգմանչական բաժիններում): Նախատեսվում է համագործակցությունը Վրաստանի և ՌԴ-ի, ինչպես նաև միջազգային գիտահետազոտական ու վերլուծական կառույցների հետ։
6. Resources and forms to support learning
Կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը դյուրացնելու նպատակով ուսանողներին կտրամադրվեն տպագիր և էլեկտրոնային նյութեր, ֆակուլտետի համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում կցուցադրվեն տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
ԵՊՀ-ում մշակված ուղղվածությամբ «Վրացագիտություն» մագիստրոսական ծրագիր ՀՀ-ում կամ օտարերկրյա բուհերում չի գործում, ուստի այլ բուհի ծրագրային ու առարկայական հենանիշեր չեն օգտագործվել:
Մագիստրոսական ծրագիրը մշակելիս որպես գլխավոր կողմնորոշիչ է ընդունվել ներկայումս ստեղծված այն անհանգստացնող իրադրությունը, որի պայմաններում օտար պետությունների և մշակույթների (ռուսական, վերջին տարիներին նաև արևմտյան) պարտադրած պատկերացումները և տեսակետները էականորեն խանգարում են կովկասյան երկրների հետ ՀՀ-ի բնականոն հարաբերությունների զարգացմանը: Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 7-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը և այլ նյութեր:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասընթացի կրթական վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ գիտակցման ու պարզաբանման կարողություն
Ուսանողների ակտիվության խրախուսման և մոտիվացնելու կարողություն
Ընդհանուր նպատակ սահմանելու և դրա իրականացման ուղղությամբ ջանքերը համատեղելու հմտություն
Հետազոտական
Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
Ոսանողներին վերլուծական հմտությունները զարգացնելու, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, տեսական եզրակացություններ կատարելու կարողությունների ներդրման ձգտման առկայություն
Ինտերդիսցիպլինար և համալիր հետազոտությունների մեթոդաբանության իմացություն և իրականացման հմտություն
Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
Մագիստրանտներին, Վրացագիտության նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան, հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն (կարելի է նաև մասնագիտական պահանջների մեջ ներառել)
Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու ներուժի առկայություն
Հաղորդակցման
Մագիստրանտներին որպես գործընկեր դիտարկելու և ազատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու հմտություն
ՏՀՏ կիրառություն բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
Մասնագիտական կարողություններ
Վրաստանի պատմության հիմնախնդիրների, տարածաշրջանային գործընթացների, Վրաստանի պատմության քաղաքական, տնտեսական, էթնոմշակութային պատմության, նյութական և հոգևոր մշակութային ժառանգության ուսումնասիրության ժամանակակից եղանակների իմացություն տարածաշրջանում վրացական մշ ակույթի բերած ավանդի բացահայտման կարողություն
Կարող է հավաքագրել, մշակել և մեկնաբանել մասնագիտությանը վերաբերող համապատասխան սկզբնաղբյուրներ (կովկասագիտությանը վերաբերող նյութեր, բանավոր պատմություն, քարտեզներ, ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ և այլն), ինչպես նաև քանակական և որակական տվյալներ՝ պատմական գործընթացների անհրաժեշտ վերլուծություններ իրականացնելու, մեկնաբանելու և դրանք հիմնավորելու համար:
Վրացերեն, ադրբեջաներեն, արևելյան(պարսկերեն, թուրքերեն, արաբերեն) լեզուներից որևէ մեկի իմացություն
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ խիստ ցանկալի է դասավանդման փորձը վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների