Journalism
Bachelor's degree programme
Հեռակա ուսուցմամբ բակալավրի «Լրագրություն» կրթական ծրագրի տևողությունը 5 տարի է։
Ծրագրի ընդունելության պահանջները
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է երկու մրցութային քննություն «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Օտար լեզու» (գրավոր) առարկաներից:
Ծրագրի նպատակը
«Լրագրություն» կրթական ծրագրի նպատակն է ուսանողների համար ապահովել լրագրողական արդիական, համակողմանի և մրցունակ բարձրագույն կրթություն՝ պատրաստելով որակյալ մասնագետներ: Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: Ուսանողները 5 տարիների ընթացքում ստանում են ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական և նեղ մասնագիտական գիտելիքներ: «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողներն իրենց մասնագիտական նյութերը գրում, նկարահանում և ձայնագրում են՝ օգտվելով ֆակուլտետի հեռուստա- և ռադիո-, ինչպես նաև մոնտաժային ստուդիաներից, որոնք կահավորված են արդի չափանիշներին համապատասխան:
Մրցակցային առավելությունները
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրություն» կրթական ծրագիրը հանրապետությունում լրագրողական ոլորտի ամենապահանջված կրթական ծրագիրն է: Ամեն տարի այն ունենում է մեծաթիվ դիմորդներ:
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանավարտները աշխատանքի են անցնում լրատվամիջոցներում, տարբեր գերատեսչությունների մամուլի ծառայություններում: Ընդ որում՝ ուսանողների մի մասն աշխատանքի է անցնում դեռևս ուսանողական տարիներից: