Type:
Bachelor
Speciality:
032101.01.6 - Լրագրություն
Specialisation:
032101.01.6 - Լրագրություն
Qualification awarded:
Լրագրության բակալավր
Programme academic year:
2022/2023
Mode of study:
Part time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը հեռակա ուսուցման համակարգում կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ ըստ «Լրագրություն» կրթական ծրագրի տվյալ ուսումնական տարվա համար հաստատված ընդունելության տեղերի։
2. Programme Objectives
1. Ուսանողների համար ապահովել լրագրողական արդիական, համակողմանի և մրցունակ բարձրագույն կրթություն,
2. Պատրաստել լրատվադաշտի պահանջները բավարարող լրագրողներ, ովքեր դյուրությամբ համալսարանական լսարանից կանցնեն աշխատաշուկա:
3. Հաղորդել լրագրության տեսությանն ու պրակտիկային, առանձին ոլորտներում մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող գիտելիքներ և հմտություններ:
4. Զարգացնել ուսանողների վերլուծելու, գնահատելու, համադրելու մտավոր կարողությունները:

3. Educational outcomes of the programme
- Ներկայացնելու մեդիադաշտի հիմնարար հասկացությունները, գործառույթներն ու գործիքակազմը
- Հիմնավորելու լրագրության և հարակից մասնագիտությունների առանձնահատկությունները
- Օգտագործելու բնագավառի հիմնարար հետազոտությունները, տեսությունները, սկզբունքները
- Կիրառելու լրագրողական էթիկայի և ԶԼՄ օրենսդրության հայրենական և միջազգային օրենքները, կանոնագրերը, նորմերն ու սկզբունքները
- Մատնանշելու մեդիաազդեցության ժամանակակից տեսությունները, վերլուծելու համաշխարհային առաջատար լրատվամիջոցների գործունեությունը, նրանց որդեգրած սկզբունքները, զարգացման ուղղությունները
- Քննարկելու տեղեկատվական- հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված կոնվերգենտ մեդիայի ձևավորման և կայացման ընթացքը , վերհիշելու մասնագիտական վարպետությանը ներկայացվող պահանջները
- Աշխատաշուկայի արդի պահանջներով պայմանավորված՝ գործնականում արդյունավետ կիրառելու մասնագիտական անհրաժեշտ որակներ՝ նախընտրած լրատվամիջոցի բնույթին և ուղղությանը համահունչ
- Օգտագործելու լրատվական տեղեկությունները՝ մասնագիտական փորձը գործնականում իրականացնելու նպատակով
- Կիրառելու փաստերի հավաքման ու մշակման մեթոդները, փաստական նյութն օգտագործելու ըստ մեդիատեքստի ձևաչափային ընդգրկման և նպատակի
- Կառուցելու մեդիատեքստը՝ թեմատիկ նրբությունների և առանձնահատկությունների հաշվառմամբ
- Տարբերակելու մեդիատեքստերում առաջնային ու երկրորդական իրողությունները
- Ըստ անհրաժեշտության կիրառելու մեդիակառավարմանն ու մեդիամարքետինգին առնչվող մեթոդներն ու մեխանիզմները
- Պատրաստելու լրատվական և վերլուծական նյութեր տպագիր, հեռարձակվող և առցանց ԶԼՄ-ների համար
- Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, մշակելու և ներկայացնելու տեղեկատվությունը
- Կառուցելու տրամաբանորեն ճիշտ , փաստարկված և հստակ արտահայտված բանավոր և գրավոր խոսք
- Ընդհանրացնելու լրագրողական գործունեության սկզբունքները, համակարգելու մեթոդական մոտեցումները
- Օժանդակելու խմբագրական աշխատանքի կազմակերպմանը
- Օգտվելու մասնագիտական գրականությունից մայրենի և օտար լեզուներով
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:

5. Graduates future career opportunities
Լրագրության բակալավրը կունենա մասնագիտության արդի չափանիշները բավարարող հմտություններ, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ, հասարակությանը ապահովելու համապարփակ, օպերատիվ և հավաստի լրատվությամբ: Նրա գործունեության բնագավառն ընդգրկում է ավանդական և նոր մեդիան ( մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, առցանց հրատարակություններ), լրատվական գործակալությունները, մամուլի ծառայությունները և հանրային կապերի ոլորտը:
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները ներկայացնող պետական կառույցների, մասնավոր ընկերությունների հանրային կապերի և մամուլի ծառայություններ :

6. Resources and forms to support learning
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժնում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ. համակարգչային լսարան/ լուսացուցադրող սարք/ էլեկտրոնային գրատախտակ/ հեռուստացույց/ ձայնագրման և մոնտաժի տեխնիկական միջոցներ:
Ուսումնական ստորաբաժանումում առկա է որոշակի գրականություն, իսկ նոր նյութերի ( տպագիր և էլեկտրոնային ) ձեռքբերումն ու մշակումը իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Լրագրություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որպես կողմնորոշիչ և չափանիշ են ընդունվել լրագրության և լրագրագիտության ազգային և միջազգային ժամանակակից տեսական և մեթոդաբանական ձեռքբերումները, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված փոխակերպումները (կոնվերգենցիա): «Լրագրություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որոշակիորեն հաշվի են առնվել օտարերկրյա (ՌԴ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա) բուհերի համանման ծրագրերը:
Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից
պատրաստված «ԵՊՀ կրթական ծրագրի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը, «Արդյունահեն դասընթացի և կրթական ծրագրի մշակում, դասախոսի ձեռնարկ»-ը (հեղ.` Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան) և այլ նյութեր:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Մեդիահետազոտություններ իրականացնելու և վերլուծելու կարողություն,
· Մեդիանախագծերի և նախաձեռնությունների իրականացման փորձառություն և վերլուծություն կատարելու կարողություն
· Մեդիահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիանների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես`մեդիա և հաղորդակցությունների ոլորտում),
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
1. Մասնագիտական կարողություններ
· Մեդիատեքստեր կառուցելու և գիտական ուսումնասիրություններ իրականացնելու կարողություն,
· Հարակից մասնագիտությունների մասին իմացություն (հանրային կապեր, հոգեբանություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարում, մարքեթինգ, մենեջմենթ և այլն),
· Տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու և դրանք մատուցելու կարողություն,
· Բանավոր, գրավոր, ինչպես նաև տեսաձայնային հաղորդագրություն, ուղերձ մշակելու հմտություն,
· Փաստաթղթեր, տեղեկատվական փաթեթներ ստեղծելու հմտություն,
· Ելույթ պատրաստելու և ներկայացնելու կարողություն,
· Գլոբալ մեդիայի առաջացման և ազդեցության ուղղությունները ներկայացնելու հմտություններ,
· Մեդիահոսքերը ուսումնասիրելու և կառավարելու կարողություն,
· Ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողովներ, շնորհանդեսներ, հյուրընկալություններ, ցուցադրություններ, հատուկ միջոցառումներ, պրեսստուրեր, ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· Սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը կառավարելու և ապահովելու կարողություն,
· Արհեստավարժ լրագրության սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաները լսարանին մատուցելու փորձառություն:
1. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան և/կամ կոչում հումանիտար և հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· Մեդիաոլորտում՝ նվազագույնը 3 տարվա փորձ,
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
· Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ լրագրություն, կառավարում, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, մարքեթինգ, բրենդինգ, գովազդ և այլ ոլորտներում։

9. Additional information about the programme
-