Social Policy and Administration
Master's programme
Մասնագիտությունը՝ Սոցիալական աշխատանք
Ուսման ձևը՝ առկա
Տևողությունը՝ 2 տարի
Ուսման վարձի չափը՝ 650.000 ՀՀ դրամ
Ընդունելության քննության ձևաչափը՝ բանավոր
Շնորհվող որակավորումը՝ Սոցիալական աշխատանքի մագիստրոս
2010 թ. ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը մշակեց, իսկ 2011/2012 ուսումնական տարվանից ներդրեց «Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» մագիստրոսական ծրագիրը։
Սոցիալական քաղաքականությունը սոցիալական հիմնախնդիրների կարգավորման ռազմավարություն է, որն ուղղված է հասարակության բոլոր անդամների անվտանգության, կրթության, առողջապահության, զբաղվածության և բարեկեցության ապահովմանը: Սոցիալական քաղաքականությունն է պայմանավորում, թե ինչպես են պետություններն ու հասարակությունները արձագանքում սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական փոփոխություններին, ինչպես նաև աղքատության, միգրացիայի և գլոբալացման մարտահրավերներին: Սոցիալական քաղաքականությունը սահմանում է քաղաքացիներին (մանկությունից մինչև ծերություն) սոցիալական ծառայությունների և աջակցության տրամադրման ռազմավարությունը:
2023-2024 ուսումնական տարվա ընդունելության ժամանակացույց
Առաջին փուլ
- Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հունիսի 1-30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
- Ըդունելության քննություններն անցկացվելու են 2023 թ. հուլիսի 4-ին:
Երկրորդ փուլ
- Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հուլիսի 3-ից օգոստոսի 15-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
- Ընդունելության քննություններն անցկացվելու են 2023 թ. օգոստոսի 22-ին և 23-ին:
Ծրագրի հիմնական նպատակներն են.
- վերլուծել և համակարգել սոցիալական քաղաքականության ընդհանուր և առանձին ոլորտի գործընթացները,
- որոշումներ կայացնել և կատարել կանխատեսումներ սոցիալական քաղաքականության կոնկրետ ճյուղերի վերաբերյալ,
- մշակել սոցիալական ծրագրեր ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում,
- մշակել սոցիալական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգեր և մեթոդաբանություն,
- ներդնել սոցիալական քաղաքականության իրականացման նորարարական տեխնոլոգիաներ` սոցիալական ծառայություններում արդյունավետ սոցիալական աշխատանք ապահովելու նպատակով,
- կազմակերպել, ուղղորդել, կառավարել սոցիալական ծառայությունների ստեղծումը և արդյունավետ կիրառումը:
Վերջնարդյունքները
Ծրագրի ավարտին շրջանավարտը կունենա գիտելիքներ սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության կապի մասին, սոցիալական քաղաքականության տարբեր ոլորտների, դրանցում իրականացվող ծրագրերի մասին, կունենա նախագծման, ծառայությունների կառուցման, պլանավորման, կառավարման հմտություններ, ինչպես նաև հետազոտական հմտություններ:
«Սոցիալական քաղաքականություն և սոցիալական վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում դասավանդվող առարկաների շնորհիվ ուսանողները ձեռք են բերում գիտելիք և հմտություններ սոցիալական քաղաքականության մշակման, ներդրման և վերլուծության, ինչպես նաև սոցիալական ոլորտի կազմակերպությունների կառավարման ուղղությամբ։
«Սոցիալական քաղաքականություն և սոցիալական վարչարարություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու ՀՀ տարբեր գերատեսչություններում և ՊՈԱԿ-ներում, ինչպես նաև համայնքային կառույցներում ու տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում, ինչպես նաև հարակից այլ ծրագրերում:
Contacts
(+374 91) 418 771
yulianamelkumyan@ysu.am