Public Relations
Master's programme
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագրի քննություններն անցկացվում են բանավոր ձևաչափով: Ընդունելության քննության հարցաշարը և գրականության ցանկը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
- ուսանողներին տալ հաղորդակցության կառավարմանը և հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող խոր և համակողմանի գիտելիք՝ հիմնական տեսամեթոդաբանական մոտեցումների, ժամանակակից ԶԼՄ-ի գործառման օրինաչափությունների, հաղորդակցության հայեցակարգերի վերաբերյալ,
- զարգացնել ուսանողների՝ զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները կիրառելու ունակությունները,
- զարգացնել ուսանողների՝ ռազմավարությունների մշակման, ռազմավարական մտածողության և խորհրդատվություն իրականացնելու կարողությունները` ուղղված աշխատանքային բարենպաստ հարաբերությունների ձևավորմանը, արդյունավետ հաղորդակցմանն աջակցելուն, կորպորատիվ մշակույթի, կազմակերպության հեղինակության և իմիջի ձևավորման, ներկազմակերպական միջոցառումների իրականացմանն ու վերահսկմանը:
Առավելությունները
Ծրագիրը տալիս է համակողմանի տեսական գիտելիք և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակայնության հետ կապերի, բրենդինգի, գովազդի, կոմերցիոն, մարքեթինգային, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցությունների ոլորտներում ազգային ու միջազգային աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսի որակավորմամբ շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի լայն հնարավորություններ, որոնք պայմանավորված են հաղորդակցման տեխնոլոգիաների և PR գործիքների զարգացմամբ, հասարակության պետական, հասարակական և մասնավոր հատվածներում ոլորտի մասնագետների պահանջարկի աճով, ինչպես նաև տեղական և միջազգային կառույցներում մասնագետների հաստիքների ավելացմամբ:
Contacts
nvard@web.am