Strategic Communication
Master's programme
Ծրագրի մասին
«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական նոր ծրագիրը կոչված է ուսանողներին տրամադրելու հաղորդակցության ռազմավարությունների մշակման, շահառուների քարտեզագրման և քաղաքացիների թիրախային խմբերի ներգրավման, արտակարգ իրավիճակներում պետական հաղորդակցության, ապատեղակատվության դեմ պայքարի, հանրային խոսքի և լրագրողների հետ աշխատանքի, պաշտոնական հաղորդակցության ավանդական և նորագույն հարթակների կիրառման վերաբերյալ համակողմանի տեսական գիտելիքներ և ձևավորելու համապատասխան պրակտիկ հմտություններ:
Ընդունելության պահանջները
«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության քննություններն անցկացվում են բանավոր ձևաչափով: Ընդունելության քննության հարցաշարը և գրականության ցանկը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել համակողմանի տեսական գիտելիք և պրակտիկ հմտություններ պետական, հանրային և մասնավոր կազմակերպություններում հաղորդակցային ռազմավարությունների մշակման, պետական և հանրային ոլորտներում հաղորդակցության առանձնահատկությունների, պետական կառույցների գործառույթների, հանրային խոսքի կազմակերպման, ԶԼՄ-ի գործառնման օրինաչափությունների վերաբերյալ:
Առավելությունները
Մասնագիտական առումով «Ռազմավարական հաղորդակցություն» ծրագրի մշակման համար կիրառվել են օտարերկրյա բուհերի մագիստրոսական համանման ծրագրերի կառուցվածքային և բովանդակային որոշ տարրեր, ինչպես նաև որակի ապահովման մոտեցումներ, օրինակ՝
Lund University, Strategic Communication, Master of Science program,
Columbia University, Master of Science in Strategic Communication,
Lynn University, Master of Science in Strategic Communication,
American University, Masters of Arts in Strategic Communication,
ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագիր։
Միևնույն ժամանակ, առաջարկվող կրթական ծրագիրն իր կառուցվածքով և բովանդակությամբ համապատասխանում է նաև ռազմավարական հաղորդակցության մասնագետների պատրաստման տեղական և միջազգային չափորոշիչների պահանջներին (մշակված Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) կողմից):
Կարիերայի հնարավորությունները
«Ռազմավարական հաղորդակցություն» ծրագրի շրջանավարտները ստանում են «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսի որակավորում․ շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի լայն հնարավորություններ, որոնք պայմանավորված են հաղորդակցման տեխնոլոգիաների և PR գործիքների զարգացմամբ, հասարակության պետական, հասարակական և մասնավոր հատվածներում ոլորտի մասնագետների պահանջարկի աճով, ինչպես նաև տեղական և միջազգային կառույցներում ռազմավարական հաղորդակցության մասնագետների հաստիքների ավելացմամբ:
Contacts
«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար՝
Նվարդ Մելքոնյան
(+374 60) 710 069, (+374 91) 478 404
nvard.melkonyan@ysu.am