«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական նոր ծրագիրը կոչված է ուսանողներին տրամադրելու հաղորդակցության ռազմավարությունների մշակման, շահառուների քարտեզագրման և քաղաքացիների թիրախային խմբերի ներգրավման, արտակարգ իրավիճակներում պետական հաղորդակցության, ապատեղակատվության դեմ պայքարի, հանրային խոսքի և լրագրողների հետ աշխատանքի, պաշտոնական հաղորդակցության ավանդական և նորագույն հարթակների կիրառման վերաբերյալ համակողմանի տեսական գիտելիքներ և ձևավորելու համապատասխան պրակտիկ հմտություններ:
Ուսման ձևը առկա է, տևողությունը` 1 տարի, ուսման վարձավճարը` 850 000 ՀՀ դրամ:
«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունելությունը կատարվելու է երկրորդ փուլով։
Փաստաթղթերն ընդունվում են ս․թ. հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 16-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննությունն անցկացվելու է ս․թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 12:00, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 309 սենյակում:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս՝ «Դիմում-հայտի լրացում» բաժնում):
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգը՝ այստեղ՝ https://www.ysu.am/node/8470
Մանրամասներին ծանոթանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անցե՛ք վերոնշյալ հղումներով կամ դիմե՛ք մեզ էլեկտրոնային եղանակով՝ nvard.melkumyan@ysu.am կամ sociology@ysu.am էլհասցեների միջոցով։
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձավճարը (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս․թ. օգոստոսի 30-ը ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000):
«Ռազմավարական հաղորդակցություն»
Մագիստրոսական ծրագրի ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Կազմակերպության և իր հասարակայնության միջև փոխըմբռնման ապահովումը
- Հաղորդակցության ոլորտի մասնագիտություններ․ տարբերություններն ու նմանությունները
- Թիրախային լսարան. հիմնական առանձնահատկությունները
- Հասարակայնության հասկացությունը, տեսակները` ներքին և արտաքին, ակտիվ և պասիվ, բացահայտ ր լատենտ հասարակայնություն
- Արդյունավետ հաղորդակցման հաստատման հիմնական փուլերը
- Հաղորդակցություն հասկացությունը, հաղորդակցության մակարդակները
- Հաղորդակցությունը կազմող հիմնական հասկացությունները, հաղորդակցության երևույթի ուսումնասիրության պատմությունը
- Հաղորդակցության դասական և ժամանակակից մոդելները․ զարգացման առանձնահատկությունները
- Հաղորդակցություն հասկացության սահմանման խնդիրները, մոտեցումները
- Հաղորդակցությունը համացանցում․ համացանցային տեխնոլոգիաներ և PR
- Հաղորդակցությունը սոցիալական ոլորտում
- Հաղորդակցությունը պետական ոլորտում
- Հաղորդակցության էությունը և դերը կազմակերպության ներքին միջավայրում․ ներքին հաղորդակցության խնդիրները
- Հասարակայնության հետ կապերի մասնագետի դերերը, կարգավիճակը, հիմնական գործառույթները
- Կազմակերպության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման կառուցվածքային առանձնահատկությունները. առավելություններ և թերություններ
- PR-ի բարոյական խնդիրները և մասնագիտական էթիկան
- Թիրախային լսարան. հիմնական առանձնահատկությունները
- Կարծիքների առաջատարներ, որպես կազմակերպության հաղորդակցման կարևոր թիրախային լսարան
- Հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում․ ճգնաժամի առաջացման պատճառները, գործոնները և հաղթահարման մեխանիզմները
- Հաղորդակցության հարթակների ընտրությունն ու տեղեկատվական առիթի ստեղծումը` Media Relations
- Հաղորդակցության հիմնական ուղերձ` key message
- Մեդիա հարաբերությունների էությունն ու նպատակները
Գրականության ցանկ
- Մելքոնյան Ն., Հասարակայնության հետ կապերի (PR) ծագման և կայացման պատմական ընթացքը, Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն, 2010:
- Maxim Behar. The Global PR Revolution, How Thought Leaders Succeed in the Transformed World of PR, 2019․
- Rosenberg Amy, A Modern Guide to Public Relations, Unveiling the Mystery of PR: Including: Content Marketing, SEO, Social Media & PR Best Practices, 2021․
- Джефкинс Ф., Ядин Д., Паблик рилейшнз (учебное пособие) Москва, 2005.
- Антипов К. В., Паблик рилейшнз, Москва, 2003.
- Стюарт Юэн, PR! или Умение «раскручивать. Социальная история паблик рилейшнз, Москва, 2006.
- Чумиков А., Бочаров М., Актуальные связи с общественностью. Сфера, генезис, технологии, области применения, структуры. Москва, 2009․