Ս․թ․ մարտի 10-ին Սպիտակի թիվ 8 դպրոցի աշակերտները և ուսուցիչները Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Կարեն Ղազարյանի նախաձեռնությամբ այցելեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ և հանդիպեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու ֆակուլտետի կառուցվածքին ինչպես նաև ֆալուլտետում գործող կրթական ծրագրերին և դրանց ընձեռաց հնարավորություններին։ Հանդիպման ընթացքում աշակերտները իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին բակալավրի կրթական ծրագրերի ղեկավարներին և ստացան հիմնավոր պատասխանները, ինչը օգտակար էր ապագա դիմորդներին մասնագիտական կողմնորոշման համար։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կազմակերպվող նմանաբնույթ միջոցառումները նպատակ ունեն աջակցելու դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաև բարձրացնելու իրազեկության մակարդակը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող կրթական ծրագրերի նկատմամբ։
- Main
- Faculty
- Faculty of International Relations
- Information club
- THE STUDENTS WERE IN THE FACULTY OF INTERNATIONAL RELATIONS FOR THE PURPOSE OF PROFESSIONAL ORIENTATION