Type:
Bachelor
Speciality:
031201.01.6 - Քաղաքագիտություն
Specialisation:
031201.01.6 - Քաղաքագիտություն
Qualification awarded:
Բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնակարգի: «Քաղաքագիտություն» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է հայոց պատմություն և օտար լեզու առարկաների կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքներով: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է. · պատրաստել մասնագետների, ովքեր կունենան հիմնարար և կիրառական գիտելիքներ քաղաքագիտության հայեցակարգերի, տեսությունների և մեթոդների վերաբերյալ: · Ապագա քաղաքագետին տալ գիտելիքներ՝ աշխատելու պետական կառավարման, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում և հարակից այլ ոլորտներում որպես քաղաքական խորհրդատուներ, քաղաքական վերլուծություններ և կիրառական հետազոտություններ իրականացնող մասնագետներ · Ուսանողներին տրամադրել հմտություններ միջդիսցիպլինար հետազոտությունների և դրանց իրականացման ոլորտում, որոնք նախատեսված են ուսումնական պլանով։
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Թվարկել քաղաքագիտական հիմնական հասկացություններն ու սահմանումները և տեղայնացնել դրանց իմաստն ու նշանակությունը հայ իրականության մեջ։
- Ներկայացնել, թարգմանել և համեմատել քաղաքագիտական բովանդակությամբ օտարալեզու մասնագիտական տեքստեր։
- Համեմատել հայոց պետականության պատմության իրադարձությունները, նորագույն փիլիսոփայական ուղղությունների, սոցիոլոգիայի, կրոնագիտության և տնտեսագիտության հասկացություններն ու մասնագիտական կարևոր եզրույթների սահմանումները։
- Բացատրել քաղաքական տեսությունների ձևավորման ու զարգացման օրինաչափությունները, անցած դարաշրջաններում պետության, քաղաքականության մասին ձևավորված առավել կարևոր տեսական հայեցակարգերը:
- Ձևակերպել քաղաքական մտքի և քաղաքագիտական դպրոցների առավել հայտնի ներկայացուցիչների հիմնական գաղափարները։
- Ներկայացնել այն քաղաքական գործընթացները որոնք անհրաժեշտ են մասնագիտական տեսակետները հիմնավորելու համար։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Գործնականում կիրառել քաղաքական կանխատեսման, ընտրությունների, ինչպես նաև ընտրական տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում ձեռք բերված գիտելիքները։
- Իրականացնել համեմատական քաղաքագիտության կիրառական և մեթոդաբանական գործիքակազմով քաղաքական համակարգերի։ գաղափարախոսությունների, քաղաքական ինստիտուտների տիպավորում և դասակարգում։
- Գործնականում իրականացնել քաղաքագիտական խորհրդատվական աշխատանք հայաստանյան և արտասահմանյան կազմակերպություններում և գիտակրթական, հետազոտական հաստատություններում։
- Վերլուծել ժամանակակից քաղաքական գործընթացները։
- Վերլուծել և գնահատել դեմոկրատիայի, քաղաքական մշակույթի, քաղաքական սոցիոլոգիայի հիմնահարցերը։
- Ինքնուրույն և խմբային աշխատանքների շրջանակներում փաստարկել ու հիմնավորել քաղաքագիտական ուսումնասիրություններիի ուղղություններն ու օբյեկտները։
- Վերլուծել և գնահատել ժամանակակից միջազգային հարաբերությունները, եվրասիական ինտեգրացիոն և համաշխարհային քաղաքականության գործընթացները։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել մասնագիտական քաղաքագիտական գրականությունից։
- Մասնակցել բազմաբնույթ քննարկումների, վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ հնարավորությունները։
- Արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու մարդկային ռեսուրսները։
- Պատրաստել զեկույցներ, ներկայացնել հետազոտական աշխատանքների արդյունքները, վարել գիտական բանավեճեր։
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը։
- Վերարտադրել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատանքային սկզբունքները, կատարել վիճակագրական աշխատանքներ, ինչպես նաև պաշտպանվել արտակարգ իրավիճակներում և պատերազմական պայմաններում։
- Արժևորել և գնահատել մասնագիտական ոլորտի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու առաջարկները։
4. Assessment methods
1. Եզրափակիչ գնահատումով դասընթաց (ԵԳԴ) :
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
2. Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց (ԱԵԳԴ) :
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
3. Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց (ԱԸՔԳԴ) :
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
4. Ստուգարքային դասընթաց։ Ստուգարքային դասընթացը բաղադրիչներ չունի:

5. Graduates future career opportunities
«Քաղաքագիտություն» մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`
·մասնագետ և առաջատար մասնագետ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
·կրտսեր գիտաշխատող գիտահետազոտական հաստատություններում և բուհերին կից հետազոտական կենտրոններում:
Շրջանավարտները կարող են իրենց մասնագիտական կարիերան շարունակել.
·տեղական և արտասահմանյան բուհերի մագիստրոսական ծրագրերով,
·աշխատանքի անցնել պետական կառավարման գործադիր և օերնսդիր իշխանության համապատասխան ինստիտուտների մասնագիտացված ստորաբաժանումներում,
·միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում,
·ուղեղային կենտրոններում,
հետազոտական կառույցներում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության ընթացքում որպես օժանդակ ռեսուրս օգտագործվում են ՀՀ պետական մարմինների, համալսարանական կենտրոնների և գիտահետազոտական կառույցների տրամադրության տակ գտնվող ուսումնական և գիտամեթոդական միջոցները, մասնագետներն ու տեղեկատվական բազան: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ընթանում է նաև տեխնիկական վերազինման գործընթաց. լսարանները հագեցած են պրոյեկտորներով, խելացի էկրաններով/ smart boards և այլ օժանդակ միջոցներով։ Հատուկ ուշադրություն է դարձվում ուսումնական գրականության էլեկրրոնային ռեսուրսների և գրադարանային ֆոնդերում մասնագիտական գրականության կուտակման վրա. այսօր ԵՊՀ գիտական գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Սույն ծրագիրը մշակելիս որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել
1. Որակավորումների ազգային շրջանակը հաստատված ՀՀ Կառավարության 2016թ. որոշումը Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու վերաբերյալ որոշմամբ։
2. Որակավորումների Եվրոպական շրջանակը՝ European Qualifications Framework (EQF)։
3. Աշխատանքային խումբն ուսումնասիրել է Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվ. համալսարանի, Շվեդիայի Լինկոպինգի համալսարանի քաղաքագիտության բաժնի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (МГУ) քաղաքագիտության ֆակուլտետի, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО), Կիևի, Մինսկի պետական համալսարանների և եվրոպական համալսարանների բակալավրաիատների կրթական ծրագրերը:

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
- ուսումնական նյութը ուսանողներին մատչելի, պարզ, հասկանալի ձևով մատուցելու ունակություն - սովորողների ճանաչողական ակտիվությունը քաղաքագիտորեն ուղորդելու կարողություն - առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ունակություն - ուսանողների ինքնուրույն աշխատանքը խթանելու ունակություն - տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն - հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն Հետազոտական - քաղաքագիտական հետազոտությունների իրականացման հմտություն - տեսական մոտեցումները գործնական հենքի վրա ընդհանրացնելու կարողություն - Հաղորդակցման - սեփական մտքերը պարզ և հստակ արտահայտելու ընդունակություն - օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան) - ՏՀՏ կիրառություն - բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ - ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն - լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն) Այլ կարողություններ - ուսումնառողների մոտ հեղինակություն վայելելու կարողություն - կամային որակների դրսևորում (պահանջկոտություն, կայունություն, վճռականություն), ինչպես նաև ուսանողների ուսուցման և դաստիարակության համար պատասխանատվության զգացում - Մասնագիտական կարողություններ - քաղաքական մտքի և քաղաքագիտական դպրոցների նախկին և ներկա առավել հայտնի ներկայացուցիչների գաղափարների իմացություն - քաղաքական տեսությունների ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, անցած դարաշրջաններում պետության, քաղաքականության մասին մշակված առավել կարևոր տեսական հայեցակարգերի տիրապետում - համեմատական քաղաքագիտության կիրառական և մեթոդաբանական գործիքակազմով քաղաքական համակարգերի, գաղափարախոսությունների, քաղաքական ինստիտուտների տիպավորման և դասակարգման կարողություն - աշխարհաքաղաքական և ներքաղաքական գործընթացների խորը իմացություն - հասարակական տարբեր ոլորտներում առկա ազգային-անվտանգային սպառնալիքների խորքային իմացություն - ժամանակակից քաղաքական տեսությունների իմացություն - գործնական քաղաքական հետազոտությունների մեթոդաբանության իմացություն - ժամանակակից համեմատական քաղաքագիտության խնդրահարույց թեմաների, քաղաքական ինստիտուտների և գործընթացների տեսության իմացություն - համաշխարհային անվտանգության ապահովման համատեքստում միջազգային համագործակցության տեսական և գործնական նշանակությունը ըմբռնելու ունակություն Ընդհանուր պահանջներ - Գիտական աստիճան - գիտական աստիճանի առկայությունը պարտադիր է միայն տեսական մասնագիտական առարկաների դասավանդման համար Մանկավարժական փորձ - մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 2 տարվա փորձ - 5 տարվա մանկավարժական փորձը պարտադիր է միայն տեսական մասնագիտական առարկաների դասավանդման համար Պրակտիկ աշխատանքի փորձ - պրակտիկ աշխատանքի փորձը պարտադիր է միայն նեղ մասնագիտական առարկաների դասավանդման համար

9. Additional information about the programme
ՀՀ-ում գործող բուհերից միայն ԵՊՀ-ն ունի քաղաքագիտության բակալավրի պատրաստման նման համապարփակ կրթական ծրագիր, ինչն էական առավելություն է տալիս մայր բուհին հայաստանյան կրթական և աշխատանքի շուկայում: Ծրագրի մրցակցային առավելություններից է նաև այն, որ, սույն ծրագիրը թույլ է տալիս պատրաստել քաղաքական գիտությունների մի քանի ոլորտների (քաղաքական ինստիտուտներ, գործընթացներ, քաղաքական գիտության պատմություն, քաղաքական տեսություն և այլն) մասնագիտացված կադրեր: Ըստ որում, պարտադիր մասնագիտական մոդուլներին զուգահեռ, կամընտրական առարկաների միջոցով ծրագիրը հնարավորություն է տալիս տիրապետել օտար լեզուների և ձեռք բերել հատուկ կարողություններ՝ մասնագիտական թարգմանություններ իրականացնելու համար: Ծրագրի առավելություններից են նաև նրա միջառարկայական և ներառարկայական կապերը, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել ներածական գիտելիքներ միջազգայնագիտական, եվրոպագիտական, տնտեսագիտական, երկրագիտական և իրավագիտական ոլորտներում, ինչպես նաև մասնագիտական կարողություններ վերոհիշյալ ուղղություններով հետագա մագիստրոսական կրթությունը շարունակելու և բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով ստանալու համար: