Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 2 տարի։
Շնորհվող որակավորումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս։
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին դիմելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), ատեստավորման գնահատականից և ավարտելու տարեթվից:
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Ընդունելությունը կատարվում է բացառապես ընդունելության քննության արդյունքների հիման վրա։
Մագիստրատուրայի ընդունելության հայտագրումը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով։
Մանրամասները՝ «Մագիստրատուրայի ընդունելություն» էջում, որտեղ հրապարակված են ընդունելության բոլոր փուլերի ժամկետները, դիմումների ընդունման կարգն ու պայմանները, ինչպես նաև հայտագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Ընդունելության քննության հարցաշար
1. Միջազգային հարաբերությունների մակարդակները և սեկտորները
2. Ռացիոնալ դերակատարի մոդելը արտաքին քաղաքական գործընթացում
3. Արտաքին քաղաքականության ռեալիստական վերլուծության հիմնական բնութագրիչները
4. Արտաքին քաղաքականության լիբերալ վերլուծության հիմնական բնութագրիչները
5. Արտաքին քաղաքականության վերլուծությունը և կոնստրուկտիվիզմը. բյուրոկրատական շահեր և որոշումների կայացման առանձնահատկություններ
6. Ռեալիզմը և ազգային անվտանգության հայեցակետը
7. ԱՄՆ օրենսդիր իշխանության հիմնական լիազորությունները
8. ԱՄՆ սահմանադրական կարգի ձևավորման պատմական հիմքերը
9. «Զսպումների և հակակշիռների» մոդելը ԱՄՆ սահմանադրական համակարգում
10. ԱՄՆ նախագահի ինստիտուտը ամերիկյան պետական կառավարման համակարգում
11. ԱՄՆ նախագահի լիազորությունները
12. ԱՄՆ Կոնգրեսը, պալատների կազմավորման սկզբունքները և սահմանադրական լիազորությունները
13. ԱՄՆ կառավարությունը և գործադիր իշխանության այլ մարմիններ
14. Ամերիկյան հանրային քաղաքականության միջավայրը. մասնակցության հիմնահարցը և պահպանողականությունը
15. Ամերիկյան հանրային քաղաքականության գործիքները. հարկեր և ֆինանսական միջոցներ
16. Ամերիկյան հանրային քաղաքականության սոցիալական և տնտեսական համատեքստը
17. Ամերիկյան հանրային քաղաքականության քաղաքական համատեքստը
18. ԱՄՆ հանրային կառավարման համակարգի առանձնահատկությունները (F. Heady)
19. Ամերիկյան քաղծառայության համակարգի բարեփոխումները 1970-ական թթ. (F.Heady)
20. ԱՄՆ-ի վերելքը միջազգային հարաբերությունների համակարգում (1776-1815)
21. ԱՄՆ-ի վերելքը միջազգային հարաբերությունների համակարգում (1815 - 1865)
22. Արդյունաբերական հեղափոխությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը (1865-1913)
23. Վ. Վիլսոնը և հայկական հարցը
24. Վ. Վիլսոնի արտաքին քաղաքական հայացքները
25. ԱՄՆ-ի քաղաքականությունը տնտեսական մեծ ճգնաժամից հետո (1933-1945)
26. Սառը պատերազմի շրջանը և ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական ու ռեալիստական մոտեցումների հիմնական առանձնահատկությունները
27. ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նոր աշխարհակարգի պայմաններում (1989-1993)
28. ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Բ. Քլինթոնի վարչակազմի օրոք
29. Մոնրոյի դոկտրինը
30. Ստրկատիրության հիմնահարցը Քաղաքացիական պատերազմի նախաշեմին
31. Երկկուսակցական համակարգի ձևավորման պատմական հիմքերը
32. «Զանգվածային քաղաքականության» երևույթը և Է. Ջեքսոնը
33. Դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների տնտեսական քաղաքականության հիմնական գերակայությունները
34. Հանրային ընտրության տեսության ընկալումները ԱՄՆ-ում
35. Երկկուսակցական կոնսենսուս. երևույթը և օրինակները
Գրականություն և աղբյուրներ
- Խալափյան Բ., Հանրային կառավարման համակարգն արտասահմանյան երկրներում, Երևան 2012:
- Согрин В., Политическая история США, Весь Мир, 2001.
- Иванян Э., История США, М. Дрофа, 2004.
- US Foreign Policy, Second edition, edited by M. Cox, Doug Stokes, Oxford University Press, 2012.
- Foreign Policy: Theories, Actors, Cases, ed. By Steve S., Hadfield A., Dunne T., Oxford University Press, 2008.
- Peters G., American Public Policy: Promise and Performance, University of Pittsburgh, 2012.
- Heady F., Public Administration: A Comparative Perspective, Dekker M., 2002.
Հետադարձ կապի համար՝
Վահագն Ռոբերտի Ագլյան
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Ամերիկագիտություն» (American Studies) մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար
Էլհասցե՝ aglyan@ysu.am
Նարինե Վյաչեսլավի Ասրյան
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործավար, «Ամերիկագիտություն» (American Studies) մագիստրոսական կրթական ծրագրի ասիստենտ
Էլհասցե՝ narine.asryan@ysu.am