ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (մանրամասները՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ գրավոր:
Ընդունելության քննության հարցաշար
- Տնտեսագիտության ուսումնասիրության առարկան և մեթոդները
- Տնտեսական համակարգերը
- Շուկայական տնտեսական համակարգը. հիմնական սկզբունքներն ու բաղադրիչները
- Պահանջարկը, պահանջարկի օրենքը, կորը, պահանջարկի ոչ գնային գործոնները, պահանջարկի առաձգականությունը
- Առաջարկը, առաջարկի օրենքը, կորը, առաջարկի ոչ գնային գործոնները
- Շուկայական հավասարակշռվածությունը` հավասարակշիռ գինը և քանակը. գների առաստաղը և գների հատակը
- Կատարյալ և ոչ կատարյալ մրցակցություն. շուկայական չորս հիմնական կառուցվածքները
- Զուտ (կատարյալ) մրցակցության բնորոշ գծերը, շահույթի մաքսիմալացումը երկարաժամկետ հատվածում
- Զուտ մոնոպոլիա. բնորոշ գծերը, առաջացման և գոյության պայմանները, բնական մոնոպոլիա
- Մոնոպոլիստական մրցակցության հիմնական գծերը, արտադրության ծավալի և գնի որոշումը կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում
- Օլիգոպոլիայի բնորոշ գծերը և հիմնական տեսակները
- ՀՆԱ-ը և դրա հաշվարկման եղանակները
- Ազգային արդյունքի այլ ցուցանիշները, ՀՆԱ և բնակչության բարեկեցությունը. IDI` զարգացման ներառական ինդեքսը
- Անվանական և իրական ՀՆԱ, գների ինդեքսները
- Տնտեսական աճը որպես նպատակ, աճի աղբյուրները
- Տնտեսական պարբերաշրջանը և դրա փուլերը, պարբերաշրջանը տնտեսության տարբեր հատվածներում
- Գործազրկությունը և դրա տեսակները, գործազրկության տնտեսական և սոցիալական կորուստները
- Գնաճը, քանակական չափումը, պատճառները և տեսակները
- Մակրոտնտեսագիտական Y = C + Ig + G + Xn մոդելը
- Մակրոտնտեսագիտական AD-AS մոդելը
- Ընդհանուր հավասարակշռության IS-LM մոդելը
- Պետական բյուջեն. բյուջեի հայեցակարգերը
- Արտահարույց և ինքնահարույց ֆիսկալ քաղաքականությունը
- Ֆիսկալ քաղաքականությունը` ինքնաշխատ կայունարարները
- Պետական պարտքը, պարտքի կառավարումը. ենթադրյալ և իրական վտանգները
- Փողի էությունը և գործառույթները
- Փողի շուկան. հավասարակշռության խախտումները և վերահաստատումը
- Բանկային համակարգը. Կենտրոնական բանկը և գործարար բանկերը
- Դրամավարկային քաղաքականության լծակները, էժան և թանկ փողերի քաղաքականությունները
- Տնտեսական աճը, ցուցանիշները և գործոնները
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- К. Р. Макконелл, С. Л. Брю, Экономикс: принципы, проблемы и политика: пер. 17-го англ. Изд. – М.:ИНФРА-М, 2009. – XXVIII, 916 с.
- Курс экономической теории: учеб. пособие для студентов вузов (под ред. А. В. Сидоровича); МГУ 3-е изд. – Москва, 2007.-1040 с.
- К. Р. Макконелл, С. Л. Брю, Экономикс: принципы, проблемы и политика: пер. 13-го англ. Изд. – М.:ИНФРА-М, 1999. – XXXIV, 974 с.
- Нуреев Р. М., Курс микроэкономики: Учебник для вузов. – М., 2005. – 576 с.