Type:
Master
Speciality:
061101.05.7 - Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)
Specialisation:
061101.05.7 - Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում
Qualification awarded:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում-1 | 3 |
1-ին`աշնանային կիսամյակ
գործն.- 2
2 ժամ/շաբ.
MANDATORY
0309/Մ01
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել Web-կիրառություններ և ծառայություններ ստեղծելու հիմնական մեթոդներն ու տեխնոլոգիաները: Դիտարկվում են կիրառությունների նախագծման ստանդատ միջոցները, բազմահոսքային, ցանցային ծրագրավորման միջոցները, ինչպես նաև բազաների հետ աշխատանքը:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ընտրել տարբեր տիպի կլիենտ-սերվեր կիրառությունների մշակման ձևեր և մեթոդներ, · նկարագրել Web-ռեսուրսների ստեղծման և իրականացման հիմնական միջոցներն ու ստանդարտները բ. գործնական մասնագիտական կարողություններ · կառուցել և իրականացնել WEB կիրառություններ, WEB- ծառայություններ, · օգտագործել տվյալների փոխանցման ստանդարտ միջոցները, · կիրառել ինտերնետ ռեսուրսների մշակման հիմնական սկզբունքները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · գործնականում կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները 3. Description
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել Web-կիրառություններ և ծառայություններ ստեղծելու հիմնական մեթոդներն ու տեխնոլոգիաները: Դիտարկվում են կիրառությունների նախագծման ստանդատ միջոցները, բազմահոսքային, ցանցային ծրագրավորման միջոցները, ինչպես նաև բազաների հետ աշխատանքը:
4. Teaching and Learning Styles and Methods
· գործնական
. բանավոր քննարկումներ 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Web կիրառությունների նախագծման ձևերն ու մեթոդները, դրանց մշակման ծրագրային
միջոցները, ASP.NET միջավայր: · կիրառությունների բաղադրիչները, սերվերային ղեկավարող էլեմենտներ, պատահարների ղեկավարում: · Մաստեր-էջեր, օգտվողի ղեկավարման տարրերի ստեղծում, պրոֆիլներ, նրանց խմբերը, դիսպեչեր, Editor, Catalog. Connections զոնաների օգտագործում: . Web-ծառայությունների ճարտարապետությունը, SOAP արձանագրություններ, ծառայության ստեղծում, մեթոդի մշակում, թեստավորում |
||
0307 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին`աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.- 1, գործ.- 1
MANDATORY
0307/Մ01
1. Purpose of the Course
Ուսանողներին ծանոթացնել գիտական հետազոտությունների հիմնական սկզբունքներին և մեթոդներին: Դասընթացը ներառում է այդպիսի հարցեր, ինչպիսիք են գիտական հետազոտության նպատակն ու պլանավորումը, խնդրի լուծման մեթոդի ընտրությունը, ստացված արդյունքների վերլուծումը, ձևակերպումը և ներկայացումը
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· հիմնավորել գիտական հետազոտության նպատակը և կանոնակարգված մոտեցումը, · պլանավորել գիտական հետազոտությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ · մշակել և կիրառել գիտահետազոտական աշխատանքների կատարման մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում 3. Description
Ուսանողներին ծանոթացնել գիտական հետազոտությունների հիմնական սկզբունքներին և մեթոդներին: Դասընթացը ներառում է այդպիսի հարցեր, ինչպիսիք են գիտական հետազոտության նպատակն ու պլանավորումը, խնդրի լուծման մեթոդի ընտրությունը, ստացված արդյունքների վերլուծումը, ձևակերպումը և ներկայացումը
4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություն,
. գործնական 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված 2 ընթացիկ ստուգումները գրավոր են, յուրաքանչյուրը` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը` 2-ական միավոր: Միավորների քայլը 0,5 է
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Գիտական հետազոտությունների պլանավորում:
· Խնդրի լուծման սկզբունքներն ու մեթոդները: . Հետազոտությունների ներկայացման տեքստային, մաթեմատիկական և գրաֆիկական միջավայրերը |
||
1602 | Անգլերեն-1 | 3 |
1-ին կիսամյակ
60 ժամ (գործնական)
4 ժամ/ շաբ.
MANDATORY
1602/M01
1. Purpose of the Course
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կիրառելով մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումները (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական)՝ ճիշտ ընկալել դրանց բովանդակությունն ու կառուցվածքը, 2. տարորոշել մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակդրմամբ, 3. ցուցաբերել մասնագիտության ոլորտում օտար (անգլերեն) լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 5. ներկայացնել և մեկնաբանել մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպել, շարադրել, հիմնավորել անձնական կարծիքը, քննարկել, բանավիճել մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ, 6. գրել և ներկայացնել մասնագիտական թեմաներով էսսեներ/ զեկույցներ, ռեֆերատներ, գիտաժողովի թեզիսներ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, 7. լսելով ընկալել և վերարտադրել մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 8. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: Դասընթացի հաջող ավարտին ուսանողի գիտելիքները և կարողությունները պետք է համապատասխանեն Լեզուների իմացության/ իրազեկության համաեվրոպական համակարգի (CEFR-ի) B2 մակարդակին 3. Description
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը 4. Teaching and Learning Styles and Methods
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 7. իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է բանավոր քննությամբ՝ 20 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը՝ 5 միավոր.
1. մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում, 2. մասնագիտական բառապաշարի ստուգում, 3. զրույց մասնագիտական թեմաների շուրջ, 4. բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
2. Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը օտար (անգլերեն) լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացում: 3. Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: 4. Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
||
1604 | Գերմաներեն -1 | 3 |
1-ին կիսամյակ
4 ժամ/ շաբ.
գործ.-4 ժ.
MANDATORY
1604 /Մ01
1. Purpose of the Course
· Կատարելագործել ուսանողների օտար լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· Խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · Ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, · Զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Educational Outcomes
ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն.
· Վերարտադրելու մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումները (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական), դրանց բովանդակությունն ու կառուցվածքը, · Մատնանշելու մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ, բ. Գործնական մասնագիտական կարողություններ. · Լուսաբանելու մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, բանավիճել մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ, · Ընտրելու մասնագիտական թեմաներով էսսեներ/ զեկուցումներ, ռեֆերատներ, գիտաժողովի թեզիսներ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). · Համակարգելու տեղեկատվական տարբեր աղբյուրները (ներառյալ համացանցային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 3. Description
· Կատարելագործել ուսանողների օտար լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· Խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · Ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, · Զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Teaching and Learning Styles and Methods
· Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· Անհատական և խմբային աշխատանք, · Անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, · Ինքնուրույն աշխատանք, · Բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), · Գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, · Իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Գործնական ժամերին ուսանողին տրվում է գրավոր աշխատանք, անցկացվում է ստուգում բանավոր ներկայացման (ռեֆերատ, մասնակցություն քննարկումներին, հետազոտական աշխատանք) հիման վրա, որից հետո նշանակվում է ստուգարք:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
· Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը օտար լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացը: · Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: · Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
||
1702 | Ռուսերեն -1 | 3 |
1-ին կիսամյակ
գործ.-4 ժ.
4 ժամ/շաբ.
MANDATORY
1703/Մ01
1. Purpose of the Course
· Զարգացնել ուսանողների լեզվական հմտությունները, հաղորդակցական կարողությունները լեզվական գործունեության բոլոր ոլորտներում,
· Ապահովել արդեն ձեոք բերած լեզվական գիտելիքների և հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով, · Ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը, խորացնել գիտելիքները մասնագիտական լեզվի ձևաբանական, շարահյուսական և ոճաբանական առանձնահատկությունների վերաբերյալ: 2. Educational Outcomes
ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն
· Ցուցաբերել մասնագիտական լեզվի բառապաշարի խորացված իմացություն, · Սահմանել լեզվի գիտական ոճի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները, · Ներկայացնել մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր ձևերը: բ. Գործնական մասնագիտական կարողություններ. · Լուսաբանել ունկնդրած/կարդացած մասնագիտական տեքստը՝ տարանջատելով հիմնական բովանդակությունը երկրորդականից, ինքնուրույն կազմել տեքստ մասնագիտական թեմայով, · Կիրառել մասնագիտական տեքստի թարգմանության հմտությունները, · Օգտագործել մասնագիտական տեքստի հետ աշխատելու հնարքներ՝ տեքստի համառոտ և ընդարձակ նկարագրում, տարբեր տեսակի պլանների կազմում: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · Արժևորել տեղեկատվություն ստանալու հնարավորությունները, · Քննարկել և վերլուծել մասնագիտական խնդիրներր ռուսերենով: 3. Description
· Զարգացնել ուսանողների լեզվական հմտությունները, հաղորդակցական կարողությունները լեզվական գործունեության բոլոր ոլորտներում,
· Ապահովել արդեն ձեոք բերած լեզվական գիտելիքների և հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով, · Ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը, խորացնել գիտելիքները մասնագիտական լեզվի ձևաբանական, շարահյուսական և ոճաբանական առանձնահատկությունների վերաբերյալ: 4. Teaching and Learning Styles and Methods
Գործնական պարապմունք,
· Ինքնուրույն աշխատանք, · Թիմային աշխատանք, · Բանավոր ներկայացում, · Գրավոր և բանավոր հարցում: 5. Evaluation Methods and Criteria
Գործնական ժամերին հանձնարավում է մասնագիտական տեքստի ընթերցում, վերարտադրում ե վերլուծություն, զրույց մասնագիտական խնդիրների շուրջ, մասնագիտական թարգմանություն, որից հետո կիսամյակի վերջում նշանակվում է ստուգարք
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ընդհանուր գիտական և նեղ մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները
· Գիտական ոճի ձեաբանական առանձնահատկությունները · Գիտական ոճին հատուկ շարահյուսական կառուցվածքները · Տարբեր իմաստային կապերի արտահայտման միջոցները գիտական տեքստում · Մասնագիտական տեքստի համառոտ և րնդարձակ ներկայացում · Գիտական ոճի ժանրեր՝ ռեֆերատ, զեկուցում, հոդված, ամփոփագիր · Ռեֆերատների, զեկուցումների, ամփոփագրերի շարադրման սկզբունքները |
||
1608 | Ֆրանսերեն -1 | 3 |
1-ին կիսամյակ
գործ. – 4 ժ.
4 ժամ/ շաբ.
MANDATORY
1608 /Մ17
1. Purpose of the Course
Կատարելագործել ուսանողների՝ օտար լեզվով հաղորդակցվելու կարողությունները ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· Զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Educational Outcomes
ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն.
· Ճիշտ վերարտադրելու մասնագիտական տեքստերի բովանդակությունն ու կառուցվածքը, · Ցուցաբերելու մասնագիտության ոլորտում օտար լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն: բ. Գործնական մասնագիտական կարողություններ. · Լուսաբանելու մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, հիմնավորելու անձնական կարծիքը, բանավիճելու մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ, · Օգտագործելու մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). · Համակարգելու տեղեկատվական տարբեր աղբյուրներ (ներառյալ համացանցային), քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 3. Description
Կատարելագործել ուսանողների՝ օտար լեզվով հաղորդակցվելու կարողությունները ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· Զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Teaching and Learning Styles and Methods
Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· Անհատական աշխատանք, · Իրավիճակային խնդիրների խմբային քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Գործնական ժամերին ուսանողներին տրվում են մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում, ստուգվում է նրա մասնագիտական բառապաշարը, հանձնարարվում է նյութի բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ, որից հետո դասընթացի վերջում նշանակվում է ստուգարք:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային և քերականական յուրահատկությունները, գիտական աշխատությունների շարադրման ձևերն ու սկզբունքները:
· Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրում, դրանց բովանդակության վերծանում և վերարտադրում: |
||
1602 | Անգլերեն -2 | 3 |
2-րդ կիսամյակ
30 ժամ (գործնական)
2 ժամ/ շաբ.
MANDATORY
1602 /M02
1. Purpose of the Course
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել օտար լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2-C1), 2. նկարագրել միջազգային թեստավորման և գնահատման սկզբունքնեևը և պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. գործնականում կատարել թեստային աշխատանքներ` կազմված համաեվրոպական չափանիշների B2-C1 մակարակին համապատասխան 4. արտահայտել մասնագիտական (ակադեմիական) գիտելիքները գրավոր և բանավոր խոսքով գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) արդյունավետ կիրառել համակարգչային հմտությունները 3. Description
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը 4. Teaching and Learning Styles and Methods
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է TOEFL թեստավորման միջոցով
5. Evaluation Methods and Criteria
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. ինքնուրույն աշխատանք, 4. գրավոր փորձնական միջազգային թեստի անցկացում և գնահատում 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. օտար լեզվի իմացության միջազգային թեստավորման յուրահատկությունները,
2. լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները (CEFR) և թեստավորման հիմանական սկզբունքները, 3. լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը, 4. միջազգային թեստերի (TOEFL, IELTS, ITEP) առանձնահատկությունները |
||
1702 | Ռուսերեն -2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ.-2 ժ.
MANDATORY
1703/Մ02
1. Purpose of the Course
· Զարգացնել մասնագիտական ոլորտին առնչվող թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններր, մասնավորապես, քննարկելու և բանավիճելու կարողությո
· Ներկայացնել լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափանիշները, · Ներկայացնել լեզվի իմացության ստուգման եւ գնահատման պահանջները: 2. Educational Outcomes
ա. Մասնագիտական գիտելիք եւ իմացություն.
· Վերարտադրել սուբյեկտիվ գնահատման արտահայտման միջոցները, · Ցուցաբերել ռուսաց լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2 մակարդակ): բ. Գործնական մասնագիտական կարողություններ. · Մասնակցել մասնագիտական թեմաներով բանավեճերի: · Կատարել թեստային աշխատանք՝ միջազգային չափանիշների B2 մակարդակին համապատասխան: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). · Համակարգել ռուսաց լեզվի իմացությունը մասնագիտական գործունեության ոլորտում: 3. Description
· Զարգացնել մասնագիտական ոլորտին առնչվող թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններր, մասնավորապես, քննարկելու և բանավիճելու կարողությո
· Ներկայացնել լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափանիշները, · Ներկայացնել լեզվի իմացության ստուգման եւ գնահատման պահանջները: 4. Teaching and Learning Styles and Methods
· Գործնական պարապմունք,
· Ինքնուրույն աշխատանք, · Թիմային աշխատանք, · Բանավոր ներկայացում, · Թեստային աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է թեստավորմամբ (В2 մակարդակ)։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Սուբյեկտիվ եղանակավորության արտահայտման միջոցները, միջանկյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ,
· Իմաստային կապերը և նրանց արտահայտման միջոցները պարզ ն բարդ նախադասության մեջ. կապ, կապական բառեր, · Պարզ նախադասությունները բարդ նախադասությունների փոխակերպելու կանոնները, · Լեզվի իմացության В2 մակարդակի միջազզային չափորոշիչներ: |
||
1604 | Գերմաներեն -2 | 3 |
2-րդ կիսամյակ
գործ.-2 ժ.
գործ.-2 ժ.
MANDATORY
1604 /Մ02
1. Purpose of the Course
· Ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· Ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · Ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, · Ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը: 2. Educational Outcomes
ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն.
· Ցուցաբերելու օտար լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2-C1), · Նկարագրելու միջազգային թեստավորման և գնահատման սկզբունքները և պահանջները: բ. Գործնական մասնագիտական կարողություններ. · Գործնականում կատարելու թեստային աշխատանքներ` կազմված համաեվրոպական չափանիշների B2-C1 մակարակին համապատասխան · Արտահայտելու մասնագիտական (ակադեմիական) գիտելիքները գրավոր և բանավոր խոսքով : գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). · Արդյունավետ կիրառելուհամակարգչայինհմտությունները: 3. Description
· Ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· Ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · Ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, · Ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը: 4. Teaching and Learning Styles and Methods
· Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· Անհատական և խմբային աշխատանք, · Ինքնուրույն աշխատանք, · Գրավոր փորձնական միջազգային թեստի անցկացում և գնահատում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է TestDaF թեստավորման միջոցով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Օտար լեզվի իմացության միջազգային թեստավորման յուրահատկությունները,
· Լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները (CEFR) և թեստավորման հիմանական սկզբունքները, · Լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը, · Միջազգային թեստերի (TestDaF, OnDaF) առանձնահատկությունները: |
||
1608 | Ֆրանսերեն -2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ. – 2 ժ.
MANDATORY
1608/Մ18
1. Purpose of the Course
· Հաղորդել գիտելիքներ մամուլի լեզվի լեզվաոճական և բառապաշարային առանձնահատկությունների վերաբերյալ,
· Ձևավորել ու զարգացնել հասարակական-քաղաքական բնույթի տեքստերի թարգմանության որոշ հմտություններ: Դասընթացի ընթացքում ուսանողին տրվում են նաև որոշ գիտելիքներ ֆրանսերենում պաշտոնական գրագրության առանձնահատկությունների շուրջ: 2. Educational Outcomes
ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն.
· Արտահայտելու հասարակական-քաղաքական տեքստերի բառապաշարի առանձնահատկությունները, · Ներկայացնելու գործարար ֆրանսերենի լեզվական և լեզվամշակութային առանձնահատկությունները: բ. Գործնական մասնագիտական կարողություններ. · Գործնականում կատարելու հասարակական-քաղաքական տեքստերի ֆրանսերենից հայերեն թարգմանություններ՝ նման տեքստերի թարգմանության համարժեքության սկզբունքներին համապատասխան, · Գործնականում իրականացնելու պաշտոնական գրագրություն՝ տարբեր փաստաթղթերին և պաշտոնական նամակներին ներկայացվող ձևական-կառուցվածքային և ձևաբանական- շարահյուսական պահանջներին համապատասխան: գ. Ընդհանրական/փոխանցելի կարողություններ . · Համակարգելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներ (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն), · Վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ: 3. Description
· Հաղորդել գիտելիքներ մամուլի լեզվի լեզվաոճական և բառապաշարային առանձնահատկությունների վերաբերյալ,
· Ձևավորել ու զարգացնել հասարակական-քաղաքական բնույթի տեքստերի թարգմանության որոշ հմտություններ: Դասընթացի ընթացքում ուսանողին տրվում են նաև որոշ գիտելիքներ ֆրանսերենում պաշտոնական գրագրության առանձնահատկությունների շուրջ: 4. Teaching and Learning Styles and Methods
· գործնական պարապմունք, հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք
· դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա, դասընթացին մասնակցության հիման վրա և եզրափակիչ աշխատանքի հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Ֆրանսիայի արտաքին և ներքին քաղաքականության տարբեր խնդիրներ (ֆրանսիական մամուլից քաղված տարաբնույթ տեքստերի լեզվաոճական առանձնահատկությունների քննավերլուծական դիտարկում)
· Երիտասարդության արդի խնդիրների արծարծումը հայալեզու և ֆրանսալեզու մամուլում (համեմատական քննություն) · Լրատվական ոճի լեզվաոճական, կառուցվածքային և բառապաշարային առանձնահատկությունները ֆրանսերենում · Պաշտոնական հաղորդակցության առանձնահատկությունները ֆրանսերենում: |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0307 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |
1-ին`աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.-2
MANDATORY
0307/Մ02
1. Purpose of the Course
Թյուրինգյան հաշվարկելիության հիման վրա ծանոթացնել հաշվարկելիության բարդության հիմնական բնութագրիչների, նրանց փոխկապակցվածության, հիմնական հատկությունների հետ
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· տարբերակել հաշվարկելիության բարդության հիմնական բնութագրիչները, · համեմատել տարբեր սարքերով հաշվարկելիության բարդության բնութագրիչները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · առաջարկել խնդիրների լուծման օպտիմալ ալգորիթմներ, · գնահատել հաշվարկելիության բարդության բնութագրիչները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակներ 3. Description
Թյուրինգյան հաշվարկելիության հիման վրա ծանոթացնել հաշվարկելիության բարդության հիմնական բնութագրիչների, նրանց փոխկապակցվածության, հիմնական հատկությունների հետ
4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություն
5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված 2 ընթացիկ ստուգումները գրավոր են, յուրաքանչյուրը` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը` 2-ական միավոր: Միավորների քայլը 0,5 է
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Ընդհանուր բարդության տեսության հիմնախնդիրները:
· Թյուրինգյան հաշվարկելիության բարդության հիմնական բնութագրիչները և նրանց փոխկապակվածությունը: · Հետքի գաղափարը, Բարզդինի թեորեմը: · Թեորեմ բարդության բնութագրիչների մեռյալ գոտիների վերաբերյալ: · Ցեյտինի, Ռաբինի թեորեմները:Բլյումի թեորեմը արագացման վերաբերյալ: . Բարդության բնութագրիչների վերին և ստորին գնահատականներ ստանալու մեթոդները: Բարդության հիմնական դասերը |
||
0307 | Կոմբինատոր օպտիմիզացիա | 3 |
1 աշնանային կիսամյակ
դաս.-2
2 ժամ/շաբ.
MANDATORY
0308/Մ11
1. Purpose of the Course
Ուսանողներին ծանոթացնել տարաբնույթ ալգորիթմների, դիսկրետ օբյեկտների բարդությունների ստորին և վերին գնահատականների ստացման եղանակներին, ինչպես նաև բարդության հիմնական դասերին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· տիրապետել մասնագիտական հիմնական խնդիրներին: · ծանոթանալ և ամփոփել տարաբնույթ ալգորիթմների, օբյեկտների բարդությունների ստորին և վերին գնահատականների ստացման եղանակներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ · կարողանալ առաջարկել տարբեր խնդիրների լուծման օպտիմալին մոտ ալգորիթմներ, · գնահատել ալգորիթմների բարդության բնութագրիչները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակներ: 3. Description
Ուսանողներին ծանոթացնել տարաբնույթ ալգորիթմների, դիսկրետ օբյեկտների բարդությունների ստորին և վերին գնահատականների ստացման եղանակներին, ինչպես նաև բարդության հիմնական դասերին:
4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություն,
5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց` համապատասխանաբար 2, 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է`9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր արժեքով (ըստ կարգում տրված սանդղակի): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· տարբեր բնույթի դիսկրետ օբյեկտների բարդության բնութագրիչների սահմանումները և գնահատումները,
· ոչ դետերմինացված Թյուրինգի մեքենաները, P և NP դասերի սահմանումը, խնդիրների բազմանդամային հանգեցում, NP դժվար և NP-լրիվ խնդիրների սահմանումը, օրինակներ, · Կուկի, Կարպի, Լևինի թեորեմը իրագործելիության խնդրի NP-լրիվության մասին, Բաց խնդիրների թվարկումը և լուծման հնարավոր ուղիների նշումը: |
||
0309 | Ծրագրավորման լեզուների սեմատիկա | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
դաս. 2 , գործ.-2
4 ժամ/շաբ.
MANDATORY
0309/Մ02
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ներմուծել հիմնական սեմանտիկայի գաղափարը պրոցեդուրային, ֆունկցիոնալ և տրամաբանական ծրագրավորման լեզուների համար: Ուսումնասիրել l-հաշվի հիմունքները: Սահմանել հիմնական սեմանտիկան ֆունկցիոնալ ծրագրերի համար: Ծրագրավորել Lisp լեզվով
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· վերարտադրել l-հաշվի հիմունքները, · կիրառել l-հաշվի մեթոդները ֆունկցիոնալ ծրագրերի հիմնական սեմանտիկա որոշելու համար: բ.գործնական մասնագիտական կարողություններ · ներկայացնել Lisp ծրագիրը l-հաշվում, հավասարումների համակարգի միջոցով, · ստանալ ֆունկցիոնալ ծրագրերի հիմնական սեմանտիկայի ներկայացումը l-թերմով, · ծրագրավորել Lisp լեզվով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառել ձեռք բերված գիտելիքները գործնականում 3. Description
Դասընթացի նպատակն է ներմուծել հիմնական սեմանտիկայի գաղափարը պրոցեդուրային, ֆունկցիոնալ և տրամաբանական ծրագրավորման լեզուների համար: Ուսումնասիրել l-հաշվի հիմունքները: Սահմանել հիմնական սեմանտիկան ֆունկցիոնալ ծրագրերի համար: Ծրագրավորել Lisp լեզվով
4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություններ,
. գործնական պարապմունքներ 5. Evaluation Methods and Criteria
1-ին ընթացիկ քննություն. Ընթացիկ քննությունը գրավոր է, 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1-ական միավոր: Միավորների քայլը՝ 0,5։
2-րդ ընթացիկ քննություն. Ընթացիկ քննությունը գրավոր է, 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1-ական միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննություն. Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ինքնուրույն աշխատանք. առավելագույնը 3 միավոր՝ տնային առաջադրանքների կատարման և ընթացիկ առաջադիմության համար: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· l-հաշվի հիմունքները:
· Ֆունկցիոնալ ծրագրերի հիմնական սեմանտիկա: . Ծրագրավորում Lisp լեզվով |
||
0308 | Մատրիցային անալիզ | 6 |
1-ին`աշնանային կիսամյակ
դաս.- 4
4 ժամ/շաբ.
MANDATORY
0308/Մ01
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել մատրիցների տեսության առավել կիրառական նշանակություն ունեցող բաժիններին: Ուսումնասիրվում են մատրիցների հիմնական դասերը, մատրիցային վերլուծությունները, մատրիցների ընդհանրացված հակադարձումը, սեփական արժեքների տեղայնացման հարցերը
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· վերարտադրել մատրիցների տեսության կարևոր կիրառական բաժինները, · կիրառել մատրիցային մեթոդները հաշվողական խնդիրներում: բ. գործնական մասնագիտական կարողություններ · կատարել մատրիցային վերլուծություններ գծային հանրահաշվի թվային մեթոդներում, · կիրառել մատրիցների ընդհանրացված հակադարձները փոքրագույն քառակուսիների խնդիրներում, · գտնել մատրիցների սեփական արժեքների տեղայնացումը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում 3. Description
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել մատրիցների տեսության առավել կիրառական նշանակություն ունեցող բաժիններին: Ուսումնասիրվում են մատրիցների հիմնական դասերը, մատրիցային վերլուծությունները, մատրիցների ընդհանրացված հակադարձումը, սեփական արժեքների տեղայնացման հարցերը
4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություն,
. գործնական 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` համապատասխանաբար 2, 1, 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է`9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր արժեքով (ըստ կարգում տրված սանդղակի) 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Հատուկ տեսքի մատրիցներ` հերմիտյան, դրական որոշյալ և դրական կիսաորոշյալ, ունիտար, եռանկյուն, եռանկյունագծային և այլն:
· Հիմնական մատրիցային վերլուծությունները և դրանց կիրառությունները հաշվողական ալգորիթմներում: · Փոքրագույն քառակուսիների խնդիրը և մատրիցների ընդհանրացված հակադարձումը: . Մատրիցի սեփական արժեքների տեղայնացում |
||
0308 | Գծային հանրահաշվի հաշվողական ալգորիթմներ | 3 |
2-րդ`գարնանային կիսամյակ
դաս.- 2
2 ժամ/շաբ.
MANDATORY
0308/Մ03
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել բարձր չափի գծային հանրահաշվական հավասարումների համակարգերի թվային լուծման մեթոդները և հաշվողական ալգորիթմները: Դասընթացը ներառում է համակարգերի լուծման ուղիղ և իտերացիոն մեթոդներ, մեծ ուշադրություն է հատկացվում վատ պայմանավորված համակարգերի վերապայմանավորման հարցերին
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· վերարտադրել բարձր չափի գծային համակարգերի լուծման ժամանակակից մեթոդները, · ընտրել մատրիցների վերապայմանավորման եղանակները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · լուծել բարձր չափի գծային համակարգերը ուղիղ և իտերացիոն մեթոդներով, · գնահատել մատրիցների պայմանավորվածության թիվը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, վերլուծել առկա խնդիրները և առաջարկելու դրանց լուծման եղանակներ 3. Description
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել բարձր չափի գծային հանրահաշվական հավասարումների համակարգերի թվային լուծման մեթոդները և հաշվողական ալգորիթմները: Դասընթացը ներառում է համակարգերի լուծման ուղիղ և իտերացիոն մեթոդներ, մեծ ուշադրություն է հատկացվում վատ պայմանավորված համակարգերի վերապայմանավորման հարցերին
4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություն
5. Evaluation Methods and Criteria
Եզրափակիչ քննությունը բանավոր է`9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
Նախատեսված է ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր արժեքով (ըստ կարգում տրված սանդղակի) 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Բարձր չափի գծային հանրահաշվական հավասարումների համակարգերի լուծման մեթոդների ընդհանուր բնութագրում և դասակարգում:
· Չեբիշևյան իտերացիոն մեթոդներ: · Գրադիենտային իջեցման մեթոդ: · Համալուծ ուղղությունների մեթոդ, համալուծ գրադիենտների մեթոդ: . Համակարգերի վերապայմանավորում |
||
0308 | Հոծ միջավայրի շարժման մաթեմատիկական մոդելավորում | 3 |
2-րդ`գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.-2
MANDATORY
0308/Մ04
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել պատկերացում հոծ միջավայրերի շարժման մաթեմատիկական մոդելավորման մասին: Դիտարկվող պրոցեսների ուսումնասիրությունը բերվում է մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների համակարգերի համար սկզբնական-եզրային խնդիրների լուծմանը: Դիտարկվում են կիրառություններ որոշ դասական խնդիրներում, հատկապես` ալիքային պրոցեսների հետազոտման հարցերում
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· վերարտադրել հոծ միջավայրում ալիքային պրոցեսների մաթեմատիկական մոդելավորումը: բ. գործնական մասնագիտական կարողություններ · շարժվող հոծ միջավայրերում ընթացող պրոցեսների ուսումնասիրության հարցը բերել որոշակի մաթեմատիկական խնդիրների լուծմանը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակներ: 3. Description
Դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել պատկերացում հոծ միջավայրերի շարժման մաթեմատիկական մոդելավորման մասին: Դիտարկվող պրոցեսների ուսումնասիրությունը բերվում է մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների համակարգերի համար սկզբնական-եզրային խնդիրների լուծմանը: Դիտարկվում են կիրառություններ որոշ դասական խնդիրներում, հատկապես` ալիքային պրոցեսների հետազոտման հարցերում
4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություն
5. Evaluation Methods and Criteria
Եզրափակիչ քննությունը բանավոր է`9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
Նախատեսված է ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր արժեքով (ըստ կարգում տրված սանդղակի) 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Հոծ միջավայրերի շարժումը նկարագրող Կոշիի հավասարումների և համապատասխան սկզբնական և եզրային պայմանների արտածում:
· Պրոցեսը նկարագրող մաթեմատիկական խնդիրների ձևակերպում՝ ինչպես դեֆորմացվող պինդ, այնպես էլ հեղուկ և գազ միջավայրերի դեպքում: Հոծ միջավայրում տարբեր տիպի ալիքների տարածման հարցերի ուսումնասիրություն: |
||
0308 | Բազմաչափ միջարկում | 6 |
2-րդ`գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.- 2, գործ.- 2
MANDATORY
0308/Մ06
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել մի քանի փոփոխականի բազմանդամներով միջարկման (ինտերպոլացիայի) տեսությանը: Դասընթացը ներառում է միջարկիչ բազմանդամների գոյության և միակության հարցերը, դրանց կառուցումը: Քննարկվում են տեսության մի շարք արդիական խնդիրներ և կիրառություններ
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· քննարկել բազմաչափ միջարկման հիմնական խնդիրները, · նկարագրել միջարկիչ բազմանդամների կառուցման եղանակները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · տարբերակել սինգուլյար և ռեգուլյար Հերմիթի միջարկումները և վերջիններիս համար ընտրել ճշգրիտ հանգույցներ, · հետազոտել բազմաչափ միջարկիչ բազմանդամների գոյության և միակության հարցերը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, · վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակներ: 3. Description
Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել մի քանի փոփոխականի բազմանդամներով միջարկման (ինտերպոլացիայի) տեսությանը: Դասընթացը ներառում է միջարկիչ բազմանդամների գոյության և միակության հարցերը, դրանց կառուցումը: Քննարկվում են տեսության մի շարք արդիական խնդիրներ և կիրառություններ
4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություն,
. գործնական 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց` համապատասխանաբար 2, 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է`9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
Նախատեսված են նաև 2 ընթացիկ ստուգումներ՝ յուրաքանչյուրը 1 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 1 միավոր արժեքով (75% և ավելի մասնակցության դեպքում) 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Լագրանժի և Նյուտոնի սկզբունքները:
· Միջարկման ճշգրտության անհրաժեշտ և բավարար պայմանները: · Բերզոլարի-Ռադոնի և Չանգ-Յաոյի կառուցվածքները: · Գասքա-Մաեզթուի վարկածը: . Ռեգուլյար և սինգուլյար Հերմիթի միջարկումներ |
||
0308 | Թվային օպտիմիզացիա | 6 |
2-րդ`գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.- 2, գործ.- 2
MANDATORY
0308/Մ07
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել թվային օպտիմիզացիայի մեթոդները, ուսանողներին ծանոթացնել այդ բնագավառում ծագող խնդիրների և դրանց լուծման արդիական մեթոդների հետ: Դասընթացը ներառում է ինչպես պայմանական, այնպես էլ առանց պայմանների օպտիմիզացիայի խնդիրների թվային լուծման սկզբունքները և եղանակները, համակարգչային իրականացումը
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· սահմանել էքստրեմալ խնդիրների լուծման սկզբունքները և առանձնահատկությունները, · վերարտադրել պայմանական և առանց պայմանների օպտիմիզացիայի թվային լուծման եղանակները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · լուծել օպտիմիզացիայի խնդիրները, ընտրելով համապատասխան թվային մեթոդ, · մշակել ծրագիր` թվային հաշվարկները կատարելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակներ: 3. Description
Դասընթացի նպատակն է ուսումնասիրել թվային օպտիմիզացիայի մեթոդները, ուսանողներին ծանոթացնել այդ բնագավառում ծագող խնդիրների և դրանց լուծման արդիական մեթոդների հետ: Դասընթացը ներառում է ինչպես պայմանական, այնպես էլ առանց պայմանների օպտիմիզացիայի խնդիրների թվային լուծման սկզբունքները և եղանակները, համակարգչային իրականացումը
4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություն,
. գործնական 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց` համապատասխանաբար 2, 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է`9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
Նախատեսված են նաև 2 ընթացիկ ստուգումներ՝ յուրաքանչյուրը 1 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 1 միավոր արժեքով (75% և ավելի մասնակցության դեպքում) 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Թվային օպտիմիզացիայի հիմնական մեթոդների բնութագրում:
· Ըստ գրադիենտի իջեցման մեթոդը: · Համալուծ գրադիենտների մեթոդը: · Նյուտոնի տիպի մեթոդներ, քվազինյուտոնյան մեթոդներ: . օպտիմիզացիա, Կուն-Տակերի տեսությունը |
||
0308 | Մեքենայական ուսուցում | 6 |
3-րդ`աշնանային կիսամյակ
դաս.- 2
2 ժամ/շաբ.
MANDATORY
0308/Մ13
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ մեքենայական ուսուցման տեսական հիմքերի և ալգորիթմների մասին, սովորեցնել մեքենայական ուսուցման ժամանակակից մեթոդներն ու մոդելները, ձևավորել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման համակարգերում օգտագործվող ալգորիթմները հասկանալու և կիրառելու համար:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնել մեքենայական ուսուցման ժամանակակից ձևերը և մոդելները, · ընտրել բիզնես-գործընթացներում օգտագործվող դասակարգման արդյունավետ մոդելները և դրանց իրականացման եղանակները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · իրականացնել կիրառական տարբեր ոլորտներում հավաքագրված տվյալների դասակարգում, · օգտագործել մեքենայական ուսուցման հիմնական գործիքները և տեխնիկական միջոցները, · մեքենայական ուսուցման ինտելեկտուալ մեթոդները կիրառել տվյալների բազայից գիտելիքներ ստանալու և գնահատելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ): 3. Description
Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ մեքենայական ուսուցման տեսական հիմքերի և ալգորիթմների մասին, սովորեցնել մեքենայական ուսուցման ժամանակակից մեթոդներն ու մոդելները, ձևավորել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման համակարգերում օգտագործվող ալգորիթմները հասկանալու և կիրառելու համար:
4. Teaching and Learning Styles and Methods
դասախոսություն
5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց` համապատասխանաբար 2, 2 միավոր:
Նախատեսված են նաև՝ - 2 ընթացիկ ստուգումներ՝ յուրաքանչյուրը 3 միավոր առավելագույն արժեքով, - ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 1 միավոր արժեքով (75% և ավելի մասնակցության դեպքում) 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Մեքենայական ուսուցման նպատակները, խնդիրներն ու կիրառման ոլորտները:
· Մեքենայական ուսուցման ձևերը ( ուսուցչով և առանց ուսուցչի): · Պերցեպտրոն, նեյրոնային ցանցեր: · Հակադարձ բաշխման սխալանքների ալգորիթմը: · Որոշումների ծառ (Decision Trees), նրա կառուցման հիմնական ալգորիթմները: · Կլաստեր վերլուծություն (դասակարգում առանց ուսուցման): . Ոչ հստակ բազմություններ (Fuzzy sets) |
||
0308 | Հաջորդականությունների հավասարաչափ բաշխում | 3 |
1-ին կիսամյակ
դաս.-2
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
0308/Մ09
1. Purpose of the Course
Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին հավասարաչափ բաշխված հաջորդականությունների տարբեր տեսակների հետ և ներկայացնել նրանց կիրառությունները թվային ինտեգրման խնդիրներում:
2. Educational Outcomes
Դասընթացի հաջող ավարտին ուսանողը .
1. կիմանա հաջորդականությունների հավասարաչափ բաշխվածության հիմնական հայտանիշները, 2. կհասկանա եռանկյունաչափական գումարների մեթոդը և նրա դերը հավասարաչափ բաշխված հաջորդականությունների ուսումնասիրության մեջ: 3. կկարողանա հետազոտել հավասարաչափ բաշխված հաջորդականություններին վերաբերվող որոշակի խնդիրներ: 3. Description
Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին հավասարաչափ բաշխված հաջորդականությունների տարբեր տեսակների հետ և ներկայացնել նրանց կիրառությունները թվային ինտեգրման խնդիրներում:
4. Teaching and Learning Styles and Methods
· դասախոսություն,
. գործնական 5. Evaluation Methods and Criteria
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 4, 3, 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Նախատեսված 2 ընթացիկ քննություններից մեկն անցկացվում է ուսանողի գրավոր աշխատանքի, իսկ մյուսը` բանավոր ներկայացման գնահատման հիման վրա, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Թեմա 1՝ Հաջորդականությունների հավասարաչափ բաշխվածության հիմնական հայտանիշները: Թեմա 2՝ Հավասարաչափ բաշխված հաջորդականությունների տարբեր օրինակներ և դասեր: Թեմա 3՝ Հաջորդականության շեղումը: Թեմա 4՝ Թվային ինտեգրման որոշ գնահատականներ
|
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0308 | Գիտական սեմինար | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ շաբ
2 ժամ սեմինար
MANDATORY
0308/Մ19
1. Purpose of the Course
. Ներկայացնել թվային անալիզի հիմունքները
. Ծանոթացնել ուսանողներին մեքենայական ուսուցման արդի ուղղություններին . Ցույց տալ ստացված գիտելիքների կիրառությունների շրջանակը Հայաստանյան ընկերություններում 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
վերարտադրել մատրիցների տեսության կարևոր կիրառական բաժինները, կիրառել մատրիցային մեթոդները հաշվողական խնդիրներում: բ. գործնական մասնագիտական կարողություններ կատարել մատրիցային վերլուծություններ գծային հանրահաշվի թվային մեթոդներում, կիրառել մատրիցների ընդհանրացված հակադարձները փոքրագույն քառակուսիների խնդիրներում, գտնել մատրիցների սեփական արժեքների տեղայնացումը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Description
. Ներկայացնել թվային անալիզի հիմունքները
. Ծանոթացնել ուսանողներին մեքենայական ուսուցման արդի ուղղություններին . Ցույց տալ ստացված գիտելիքների կիրառությունների շրջանակը Հայաստանյան ընկերություններում 4. Teaching and Learning Styles and Methods
Սեմինար պարապմունքներ
5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով:
Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր արժեքով (ըստ կարգում տրված սանդղակի): 6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0308 | Մասնագիտական պրակտիա | 6 |
2-րդ կիսամյակ
180 ժամ ինքնուրույն աշխատանք
6 շաբաթ
MANDATORY
0308/Մ20
1. Purpose of the Course
Նպաստել ուսանողին պրակտիկ խնդիրներ լուծելուն և աշխատանքի տեղավորվելուն
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
քննարկել բազմաչափ միջարկման հիմնական խնդիրները, նկարագրել միջարկիչ բազմանդամների կառուցման եղանակները: բ. գործնական մասնագիտական կարողություններ տարբերակել սինգուլյար և ռեգուլյար Հերմիթի միջարկումները և վերջիններիս համար ընտրել ճշգրիտ հանգույցներ, հետազոտել բազմաչափ միջարկիչ բազմանդամների գոյության և միակության հարցերը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակներ: 3. Description
Նպաստել ուսանողին պրակտիկ խնդիրներ լուծելուն և աշխատանքի տեղավորվելուն
4. Teaching and Learning Styles and Methods
գործնական
5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված են նաև 6 ընթացիկ ստուգումներ՝ յուրաքանչյուրը 1 միավոր առավելագույն արժեքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Սպլայնների տարածությունը և B-սպլայններից բաղկացած բազիսը:
Համալուծ գրադիենտների մեթոդը: Լագրանժի և Նյուտոնի սկզբունքները: Միջարկման ճշգրտության անհրաժեշտ և բավարար պայմանները: |
||
0308 | Մագիստրոսական թեզ | 24 |
2-րդ կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
MANDATORY
0309/Մ21
1. Purpose of the Course
Մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքների կիրառում
· Մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրների ձևակերպման և լուծումներ առաջադրելու հմտությունների ձևավորում 2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. կիրառել ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ժամանակակից մեթոդներ 2. կիրառել սովորականև մասնական ածանցյալներով դիֆերեցիալ հավասարումների ապարատը մաթեմատիկական մոդելներ կառուցելիս, մշակել խնդիրների լուծման թվային մեթոդներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. մասնակցել հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերիև ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովման ստեղծման աշխատանքներին 4.կիրառել ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ժամանակակից գիտելիքները 3. Description
Մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքների կիրառում
· Մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրների ձևակերպման և լուծումներ առաջադրելու հմտությունների ձևավորում 4. Evaluation Methods and Criteria
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |