Type:
Master
Speciality:
051201.02.7 - Կենսաքիմիա
Specialisation:
051201.02.7 - Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ բնագիտական որևէ մասնագիտությամբ և հանձնի “Ընդհանուր կենսաբանություն և կենսաքիմիա” մասնագիտության քննություն:
Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի։

2. Programme Objectives
Ծրագիրը նպատակն է՝՝ պատրաստել կենսաքիմիայի և ընդհանուր բժշկության մասնագիտական ոլորտներում հիմնարար տեսական և գործնական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, ովքեր ունակ են իրականացնել մասնագիտական գործունեություն կենսաքիմիական, կլինիկական-լաբորատոր, բուժական-ախտորոշիչ, իմունոլոգիական և բժշկա-գենետիկական ոլորտներում, ինչպես նաև գիտահետազոտական հաստատություններում:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել մասնագիտական արդի հիմնախնդիրները, նկարագրել տարբեր օրգան համակարգերում տարբեր ֆերմենտների և հորմոնների գործողության և կարգավորման հնարավոր մոլեկուլային մեխանիզմները, ինչպես նաև՝ ներկայացնել կենսաքիմիական ուսումնասիրությունների ընթացքում տարբեր մեթոդների համադրման նպատակահարմարությունը:
- Բացատրել մակրոմոլեկուլների կառուցվածքային և նյութափոխանակության տարբեր բաղադրիչների, բջջաթաղանթների և փոխադրող համակարգերի փոփոխությունները հանգեցնող հիմնական պաթոլոգիական վիճակները:
- Ներկայացնել ախտորոշման կլինիկական մարկերները և բացատրել օրգանիզմում որոշակի դեղամիջոցների, քիմիաթերապևտիկ նյութերի և քսենոբիոտիկների ազդման մոլեկուլային մեխանիզմները:
- Ձևակերպել մանրէների կենսաքիմիական հատկությունները և նյութափոխանակության կարգավորումը, նկարագրել գենետիկական ճարտարագիտության կիրառումը տարբեր ոլորտներում:

- Ներկայացնել բույսերում կենսաքիմիական բաղադրիչները և դրանց սինթեզը: Ձևակերպել օրգանիզմի առողջության պահպանման համար սննդակարգի նորմերը։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Իրականացնել տարբեր փորձարարական ուսումնասիրություններ կենսաբանական օբյեկտների կիրառմամբ, մշակել կենսաքիմիական խնդիրների լուծման ուղիներ: Ենթարկել վիճակագրական վերլուծության ստացված տվյալները, պատրաստել զեկույցներ և գիտական հրապարակումներ:
- Որոշել կլինիկական նշանակություն ունեցող միացությունները, ուսումնասիրել դրանց փոփոխությունների դինամիկան տարբեր պաթոլոգիական պայմաններում և տարբեր սթրեսային գործոնների ազդեցությամբ:
- Գնահատել սննդամթերքի կենսաբանական արժեքը, որակը և անվտանգությունը, ինչպես նաև սննդամթերքներում վտանգավոր հավելումների առկայությունը:
- Վերլուծել դեղաբուժության տարիքային առանձնահատկությունները; կիրառել ռացիոնալ հակաբիոտիկաթերապիայի սկզբունքները:
- Գնահատել և համեմատել օրգանիզմի կենսաքիմիական պրոցեսները նորմալ և պաթոլոգիական պայմաններում։
- Կիրառել ժամանակակից մեթոդներ մակրոմոլեկուլների և կենսաթաղանթների ուսումնասիրության համար, ինչպես նաև գենետիկական ճարտարագիտության մեթոդներ; գնահատել մանրէաբանական նյութափոխանակության կենսաէներգետիկ արդյունավետությունը:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Իրականացնել հետազոտության պլանավորում. կիրառել մեթոդի ընտրության սկզբունքները, ընտրել ճշգրիտ տվյալներ, օգտագործել վերլուծական և համեմատական մեթոդներ և նախագծել բիզնես առաջարկներ՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ:
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը կենսաքիմիայի բնագավառում տարբեր աշխատանքներ իրականացնելիս, գնահատել կենսաբանական միացությունները որպես սուբստրատ կենսատեխնոլոգիայում, և կենսաբանական մարկերներ՝ հիվանդությունների ախտորոշման համար:
- Իրականացնել սննդամթերքի որակի և անվտանգության գնահատում, առողջության պահպանման համար պատշաճ սննդակարգի մշակում, վերլուծել սննդամթերքի անվտանգության առկա խնդիրները Հայաստանում և այլ երկրներում:
- Աշխատել թիմում, վերլուծել փորձարարական արդյունքները և գրականությունը, մեկնաբանել իրենց և գրականությունից ստացված գիտական արդյունքները, պատրաստել զեկույցներ, մասնակցել գիտական բանավեճերի, կոնֆերանսների, սեմինարների:
- Տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) օգտվելու կարողություն։
4. Assessment methods
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը: Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Ստուգարքային դասընթացը ավարտվում է ստուգարքով:

5. Graduates future career opportunities
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել գյուղատնտեսության, առողջապահության, սննդի և քիմիական արդյունաբերության, կրթության ոլորտներում, մասնավորապես՝ բժշկական կլինիկաների կենսաքիմիական լաբորատորիաներում, դեղեր արտադրող գործարաններում, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման ծառայություններում, փորձագիտական կազմակերպություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
· Կլինիկական լաբորատորիաներում՝ որպես գիտաշխատող, բժիշկ-կենսաքիմիկոս, թեմայի ղեկավար, լաբորատորիայի ղեկավար, աշխատող խմբի ղեկավար։
· Դեղեր արտադրող գործարաններում, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման ծառայություններում:
· Փորձագիտական կազմակերպություններում՝ որպես կենսաքիմիկոս, փորձագետ, լաբորատորիայի ղեկավար, ծառայության ղեկավար, խորհրդատու և այլն:
· Գիտահետազոտական ինստիտուտներում՝ որպես գիտաշխատող, թեմայի ղեկավար, լաբորատորիայի ղեկավար, աշխատող խմբի ղեկավար։
Հնարավոր աշխատավայրերն են`
· ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Կենսաքիմիայի ինստիտուտ, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտաարտադրական կենտրոն և այլն):
· ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններ և դրանց ենթակա կազմակերպություններ:
· Կլինիկական և արդյունաբերական ձեռնարկությունների լաբորատորիաներ, դեղեր արտադրող կազմակերպություններ, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման լաբորատորիաներ և ծառայություններ:
· ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ և այլ բուհերի համապատասխան ամբիոններ։
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել նաև տարբեր միջազգային կազմակերպություններում (World Wide Fund for Nature (WWF), United States Agency for International Development (USAID), Philip Morris International Science (PMI Science), Foundation for Armenian Science and Technology (FAST)), շարունակել իրենց ուսումը ԵՊՀ կամ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
Ծրագիրն իրականացնում է «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը»՝ նորաստեղծ «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի» հետ համատեղ, որոնք համալրված են նորագույն սարքավորումներով, քիմիական ռեակտիվներով և պարագաներով, ինչպես նաև ժամանակակից համակարգչային տեխնիկայով։ Ամբիոնի հիմնական դասախոսական կազմը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի առաջատար բուհերում։
Ուսանողների ուսումնառությանը օժանդակում են ԵՊՀ գրադարանում առկա հարուստ գրականությունը , այդ թվում՝ վերջին տարիներին հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկները, ինչպես նաև՝ ամբիոնում գործող միջազգային փոխանակման 2 կրթական ծրագրերը՝ Գերմանիայի և Նորվեգիայի համալսարանների հետ, պետական թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտական խմբերը և արտասահմանյան դրամաշնորհներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերը, որոնցում ընդգրկվում են նաև ուսանողները:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին:
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաքիմիա» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.:
ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2016 թ.

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· կենսաբանության ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· կենսաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· պրոկարիոտների՝ արքեյների և բակտերիաների, ինչպես նաև՝ սնկերի, ջրիմուռների, քարաքոսերի, բույսերի ձևաբանության, կարգաբանության, նույնականացման առանձնահատկությունների կիրառման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների կառուցվածքի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների 10 վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մարդու և կենդանիների ֆիզիոլոգիական գործառույթների ասպեկտների, հոմեոստազի համակարգային մեխանիզմների և ֆունկցիաների նյարդահումորային կարգավորման վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաֆիզիկական քիմիայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, լուծման տրամաբանության և իրականացման եղանակների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· էկոլոգիայի և կենսառեսուրսների պահպանման և վերարտադրման ոլորտներում կենսատեխնոլոգիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրությունների մեթոդների, ուղղությունների, Հայաստանում կենսատեխնոլոգիական արտադրության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ
· բուսական օրգանիզմի գործառույթային և կենսաքիմիական առանձնահատկությունների, մետաբոլիկ ուղիների փոխկապվածության և դրանց կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև բույսերի մետաբոլիտները տարբեր արտադրություններում կիրառելու վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բույսերի աճի և զարգացման, գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունների, տարբեր սթրեսային պայմաններում աճի և զարգացման կարգավորման մեխանիզմների սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,
· կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունների և դրանց կառուցվածքի, ֆիզիկաքիմիական հատկությունների, կարգավորման, մեխանիզմների և փոխկապվածություն վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաբանական օքսիդացման գործընթացի մոլեկուլային հիմքերի, ածխաջրերի և լիպիդների փոխանակության առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ,
· բազմաբջիջ օրգանիզմների պաշտպանական հատկության նշանակության, մոլեկուլային և բջջային իմունոլոգիայի հիմնախնդիրների, մեթոդոլոգիայի, իմունիտետի դրսևորումների և դրանց խանգարումների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· գենի կառուցվածքի, գենետիկական վերլուծության մուտագենեզի գենային ու բջջային ճարտարագիտության սկզբունքների, կենսատեխնոլոգիայում դրա օգտագործման հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսաբանական օբյեկտների վրա իոնացնող ճառագայթների ունեցած ազդեցության, ինչպես նաև այդ ազդեցության հետևանքով կենսաբանական 11 մակրոմոլեկուլներում տեղի ունեցող ռադիացիոն-կենսաքիմիական փոփոխությունների վերաբերյալ գիտելիքներ
· գենետիկայի հիմունքների և մոլեկուլա-գենետիկական վերլուծության, էվոլյուցիոն գենետիկայի և էթնոգենոմիկայի հիմնադրույթների, էկոլոգիական, թունաբանական, ֆարմակոլոգիական և բժշկական գենետիկայի ինչպես նաև հետգենոմային տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ,
· մանրէների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունների, նյութափոխանակության և նրա կարգավորման, ժառանգականության և փոփոխականության, բազմացման և աճի, նրանց բազմազանության և դասակարգման, էկոլոգիայի, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մանրէների դերի, ախտածին մանրէների, ինչպես նաև վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունների, հատկությունների, դասակարգման, աճի և ախտածնության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մանրէներում ընթացող խմորման, շնչառության, ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական գործընթացների և քեմոսինթեզի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների, կենսաթաղանթներով նյութերի տեղափոխման գործընթացների, բջջի կենսագործունեության համար տեղափոխման գործընթացների նշանակության վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաքիմիական հետազոտություններում ֆիզիկաքիմիական տարբեր մեթոդների, քիմիական լուծույթների պատրաստման, կենդանական օբյեկտներում ֆերմենտների ակտիվության որոշման և մաքրման մեթոդնեի կիրառման վերաբերյալ գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրություններում օգտագործվող օրգանիզմների առանձնահատկությունների, դրանց ստացման եղանակների, ժամանակակից գենաընտրողական, մուտագենեզի և գենաճարտարագիտական մեթոդների վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաէներգետիկայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, կենսաէներգետիկական հիմնական գործընթացների, էներգիա պահեստավորող մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, · կենսատեխնոլոգիական համապատասխան մեթոդների ընտրության 12 սկզբունքների, ֆերմենտների անջատման և մաքրման, անհրաժեշտ մանրէների շտամների մեկուսացման, մանրէների և բույսերի տրանսֆորմացման վերաբերյալ գիտելիքներ,
· նուկլեինաթթուների կառուցվածքի, պիրիմիդինային և պուրինային նուկլեոտիդների և ԴՆԹ-ի կենսասինթեզի վերաբերյալ գիտելիքներ,
· պրոկարիոտ և էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման առանձնահատկությունների և հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
· վարակային գործընթացների, ախտածին մանրէների թունաբանության հիմունքների, հիվանդությունների հարուցիչների ազդման գործոնների, մեխանիզմների և փոխանցման ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
· ֆերմենտների կառուցվածքի և գործողության մեխանիզմների ընդհանուր սկզբունքների, կենդանի բջիջների նյութափոխանակության և թաղանթային փոխադրման մեջ դերի վերաբերյալ գիտելիքներ,
· մանրէների նյութափոխանակության առանձնահատկությունների, բջիջներում ընթացող անաբոլիզմի և կատաբոլիզմի հիմնական ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
· մարդու առողջության պահպանման հիմնական դրույթների, հիվանդածին վիճակների հիմքում ընկած կենսաքիմիական պրոցեսների կարգավորման խանգարումների սկզբունքային կողմերի վերաբերյալ գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
· իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ գիտական կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և 13 իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կենսաբանական գիտություններից որևէ մի ուղղության ոլորտում՝ էկոլոգիայի և բնական ռեսուրսների կառավարման, կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության, գենետիկայի, բուսաբանության և սնկաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի և այլն:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
Ծրագիրն ստացել է Միջազգային հավատարմագրում ASIIN-ի կողմից 08.12.2023թ.:
Ծրագրի ուսանողները ուսման ընթացքում ակտիվորեն մասնակցում են գիտահետազոտական նախագծերին, Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող գիտաժողովներին, ինչպես նաև ընդգրկված են ERASMUS + փոխանակման ծրագրում: