Type:
Master
Speciality:
051101.04.7 - Կենսաբանություն
Specialisation:
051101.04.7 - Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոսի աստիճան
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական հետազոտություններում-2 | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ. – 2 ժամ/շաբ.
MANDATORY
0309/Մ01
1. Purpose of the Course
·ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին
սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ ·սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնելու հենքի դերը իր մասնագիտությունում ·նկարագրելու ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները .ներկայացնելու տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգը և հիպերտեքստերի նշադրման HTML լեզուն բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ACCESS-ով ստեղծել և օգտագործել տվյալների հենքեր ·HTML-ով ստեղծել ինտերնետային կայք և տեղադրել ինտերնետում գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան): 3. Description
·ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին
սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ ·սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 4. Teaching and Learning Styles and Methods
·նախագծային մեթոդ
·համագործակցային ուսուցում 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարք՝ բանավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
·ACCESS համակարգ
·HTML լեզու |
||
0709 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 1 ժամ/շաբ., գործ. - 1 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ02
1. Purpose of the Course
·ծանոթացնել հետազոտական գործունեության էությանը և առանձնահատկություններին, հետազոտությունների ծրագրերին և դրանց մշակմանը,
·հետազոտությունների դասակարգմանը և տեսակներին, ինչպես նաև մեթոդներին, արդյունքների մշակման և ներկայացման, կենսաչափման սկզբունքների, քանակական արդյունքների վիճակագրական մշակման, ալգորիթմերին և ծրագրերին, չափանիշներին, մետավերլուծութան վերաբերող մասնագիտական պատշաճ գիտելիքներ, ·հետազոտությունների արդյունքների հավաստիության, եզրահանգման և արդյունքների նշանակության, կենդանի օրգանիզմների ընտրության, դրանց պահպանման, խնամքին, կենսաբանական մոդելներին ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված պատկերացում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել անհատական և խմբակային (համալիր), նախաձեռնող և պատվիրված հետազոտությունների առանձնահատկությունները, ·ներկայացնել ռեֆերատի, թեզիսի, հոդվածի, զեկուցման, հաշվետվության և այլ տիպի գիտական տեղեկատվության մշակման եղանակները, ·լուսաբանել հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և բժշկագիտության մեջ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ·իրականացնել հետազոտությունների պլանավորմում՝ հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, ·կիրառել մեթոդների ընտրության, դրական և բացասական ստուգիչների, ճշգրիտ տվյալների և դրանց վերարտադրության սկզբունքները, ·օգտագործել որակական և քանակական, վերլուծական և համեմատական մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · համակողմանի վերլուծելու փորձնական արդյունքները և տեսական նյութը ·պատրաստել հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ զեկուցումնր: 3. Description
·ծանոթացնել հետազոտական գործունեության էությանը և առանձնահատկություններին, հետազոտությունների ծրագրերին և դրանց մշակմանը,
·հետազոտությունների դասակարգմանը և տեսակներին, ինչպես նաև մեթոդներին, արդյունքների մշակման և ներկայացման, կենսաչափման սկզբունքների, քանակական արդյունքների վիճակագրական մշակման, ալգորիթմերին և ծրագրերին, չափանիշներին, մետավերլուծութան վերաբերող մասնագիտական պատշաճ գիտելիքներ, ·հետազոտությունների արդյունքների հավաստիության, եզրահանգման և արդյունքների նշանակության, կենդանի օրգանիզմների ընտրության, դրանց պահպանման, խնամքին, կենսաբանական մոդելներին ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված պատկերացում։ 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ·Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է գնահատման երկու հետևյալ բաղադրիչները՝
· Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (91-100%` 3, 81- 90%` 2, 71-80%` 0 ), · Ինքնուրույն աշխատանք առավելագույնը 8 միավոր · Եզրափակիչ քննություն (բանավոր հարցում) առավելագույնը 9 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն։ Հետազոտական գործունեության էությունը և առանձնահատկությունները։ Հետազոտությունների ծրագրեր և դրանց մշակում։ Հետազոտությունների տարբեր բնույթը։ Հետազոտությունների նպատակները և խնդիրները, դրանց հիմնավորումը և ձևակերպումը։ Գիտական տեղեկատվությունը (ռեֆերատ, թեզիս, հոդված, զեկուցում, մենագրություն, ձեռնարկ, ատենախոսություն, հաշվետվություն և այլն), դրա մշակման եղանակները։
Ուսանողների ինքնուրույն աշխատանքը, ձևերը և տեսակները։ Հետազոտությունների պլանավորմում՝ հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, օրացուցային ծրագիր, նյութական բազա (սարքավորումներ), ֆինանսավորման ծավալ, մասնագիտական կադրային ապահովում։ Փորձերի պլանավորման համառոտ պատմությունը, տեսությունը և փուլերը։ Հետազոտությունների մեթոդներ։ Հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և բժշկագիտության մեջ։ Կենդանի օրգանիզմների ընտրությունը, դրանց պահպանումը և խնամքը։ Կենսաբանական մոդելներ։ |
||
1602 | Անգլերեն լեզու-2 | 4 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ. – 2 ժամ/շաբ.
MANDATORY
1602/Բ04
1. Purpose of the Course
·լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
·հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, ·մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, ·մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·հասկանալ, մեկնաբանել մասնագիտական տեքստերի բովանդակությունն ու կառուցվածքը, ·կիրառել մասնագիտական և ընդհանուր բառապաշարի հենքային շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ, ·ցուցաբերել մասնագիտության ոլորտում անգլերեն լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն բ. գործնական մասնագիտական կարողություններ ·իրականացնել գրավոր և բանավոր մասնագիտական տեքստերի ընթերցում, վերարտադրում և թարգմանություն, ·ձևավորել և ներկայացնել բանավոր կապակցված խոսք՝ ուսումնասիրվող մասնագիտական թեմաների վերաբերյալ, ·արտահայտել և հիմնավորել կարծիք՝ երկխոսության մեջ մտնելով համակուրսեցիների հետ, գ.ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով 3. Description
·լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
·հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, ·մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, ·մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 4. Teaching and Learning Styles and Methods
·գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
·անհատական և խմբային աշխատանք, ·անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, ·ինքնուրույն աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
·Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
·գրավոր ստուգում (թեստ՝ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ), ·բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերատադրել մասնագիտական տեքստը): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
·մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ
·անգլերենով մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն ·դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում ·տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում ·գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: |
||
1604 | Գերմաներեն լեզու-2 | 4 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ.-4 ժամ/շաբ.
MANDATORY
1604/Բ04
1. Purpose of the Course
·տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
·ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: ·հարստացնել ուսանողների բառապաշարը, ·զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), ·ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: ·ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ·ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով, ·տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալ երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, ·ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը, ·ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների ու միջոցների գործածման ձևերը, ·ընդլայնել թեմատիկ բառապաշարը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ճիշտ կազմել գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, ·համապատասխան ձևով գործադրել ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, ·կազմել երկխոսություններ, գրել փոխադրություններ, ·թարգմանել մասնագիտական տեքստեր, ·հանպատրաստից մասնակցել երկխոսության՝ իրեն հետաքրքրող տեղեկություններ ստանալու նպատակով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·վերլուծել գերմաներենի կառուցվածքային կաղապարներն ու հարացույցային ձևերը, ·գործնականում կիրառել թեմատիկ բառապաշարը, ·արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, ·արժևորել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը: 3. Description
·տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
·ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: ·հարստացնել ուսանողների բառապաշարը, ·զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), ·ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: ·ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ·ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Teaching and Learning Styles and Methods
·գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
·անհատական և խմբային աշխատանք, ·ինքնուրույն աշխատանք, ·բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), ·գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, ·իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով՝ բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
·Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
·Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: ·Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/: |
||
1608 | Ֆրանսերեն լեզու-2 | 4 |
2-րդ կիսամյակ
2 ժամ /շաբ.
գործն. 2 ժամ/շաբ.
MANDATORY
1608/Մ04
1. Purpose of the Course
·խորացնել ուղղախոսական և ուղղագրական հմտությունները,
·խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված ձևաբանական և շարահյուսական գիտելիքները, ·ձևավորել բառային հմտություններ նոր թեմատիկային համապատասխան, ·ձևավորել բանավոր հաղորդակցական կարողություններ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել ֆրանսերենի քերականական և բառային գիտելիքները, ·կիրառել ֆրանսերեն տեքստի ընթերցանության և ուղղախոսության կանոնները, ·գործածել անցած բառապաշարը, ·վերարտադրել պարզ տեքստեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·օգտվել բառարանից, գտնել անծանոթ բառերը, ·տիրապետել ունկնդրման նյութի հիմնական բովանդակությունը, ·գործածել քերականական կանոնները բանավոր խոսքում, ·հաղորդակցվել ծրագրային թեմաների շուրջ, ·ընթերցել և թարգմանել գեղարվեստական պարզեցված տեքստեր, ·գրել պարզ տեղեկություններ սեփական անձի վերաբերյալ, հակիրճ հաղորդագրություններ և բացիկներ, ·վարել հակիրճ զրույցներ համապատասխան թեմաների շուրջ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·հաղորդակցվել գրավոր և բանավոր: 3. Description
·խորացնել ուղղախոսական և ուղղագրական հմտությունները,
·խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված ձևաբանական և շարահյուսական գիտելիքները, ·ձևավորել բառային հմտություններ նոր թեմատիկային համապատասխան, ·ձևավորել բանավոր հաղորդակցական կարողություններ: 4. Teaching and Learning Styles and Methods
·գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
·ինտերակտիվ մեթոդներ: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
· գրավոր ստուգում (թեստ՝ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ), · բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերատադրել մասնագիտական տեքստը): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
·ֆրանսերենի հնչյունական համակարգ,
·քերականություն, ·բառապաշար: |
||
1704 | Ռուսերեն-2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործն․ 2 ժամ/շաբ.
MANDATORY
1704/Մ04
1. Purpose of the Course
● ապահովել արդեն ձեռք բերված լեզվական գիտելիքների և հաղորդակցման հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով
● ընդլայնել մասնագիտական բառապաշարը ● ծանոթացնել մասնագիտական թարգմանության հիմունքներին և տեխնիկային ● զարգացնել մասնագիտական թարգմանության տեխնիկան ● զարգացնել բառարանից օգտվելու հմտությունները 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
●կիրառել բանավոր խոսքի գործնական ոճի առանձնահատկություններին ●ցուցաբերել ոլորտի անհրաժեշտ բառապաշարի հստակ իմացություն ●ազատ թարգմանել մասնագիտական տեքստը, տերմինները ●մեկնաբանել մասնագիտական տերմինները բ. գործնական մասնագիտական կարողություններ ●կազմել երկխոսություններ մասնագիտական թեմայով ●կրճատել/ընդլայնել տեքստը ●զբաղվել մասնագիտական գործունեությամբ օտարալեզու միջավայրում ●վարել մասնագիտական ուղղվածության զրույց, բանակցություն օտար լեզվով ●կազմակերպել շնորհանդեսներ, ելույթներ մասնագիտական թեմայով գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ●տվյալ թեմայով տեղեկատվության որոնում ●տեղեկատվական աղբյուրների ընդլայնում ●թեմայի շուրջ մտքերի փոխանակում 3. Description
● ապահովել արդեն ձեռք բերված լեզվական գիտելիքների և հաղորդակցման հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով
● ընդլայնել մասնագիտական բառապաշարը ● ծանոթացնել մասնագիտական թարգմանության հիմունքներին և տեխնիկային ● զարգացնել մասնագիտական թարգմանության տեխնիկան ● զարգացնել բառարանից օգտվելու հմտությունները 4. Teaching and Learning Styles and Methods
●գործնական պարապմունքներ
●ինքնուրույն աշխատանք ●թիմային աշխատանք ●բանավոր ներկայացում ●հարց և պատասխան ●ստուգողական աշխատանք ●ուսուցողական ֆիլմի դիտում ●բանավեճ 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
քերականության հիմնական հարցեր
● խոսքի մշակույթի հիմնախնդիրներ ● շարահյուսական կառուցվածքներ ● գիտական ոճի ոճաբանական առանձնահատկություններ ● գիտական ոճի ձևաբանական առանձնահատկություններ ● մասնագիտական տերմինաբանության առանձնահատկություններ ● բանավոր թարգմանության առանձնահատկություններ ● բանավոր թարգմանության տեխնիկա |
||
1602 | Անգլերեն լեզու- 1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ. – 4 ժամ/շաբ.
MANDATORY
1602/Մ03
1. Purpose of the Course
· ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, · հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների · ներմուծում և ուսուցում, մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 2. Educational Outcomes
ա . մասնագիտական գիտելիք և իմացություն.
· բացատրել անգլերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ . գործնական մասնագիտական կարողություններ. · կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, · հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ . ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). · օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից: 3. Description
· ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, · հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների · ներմուծում և ուսուցում, մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 4. Teaching and Learning Styles and Methods
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ
· անհատական և խմբային աշխատանք · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք · ինքնուրույն աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
· գրավոր ստուգում (թեստ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ): · բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերատադրել մասնագիտական տեքստը): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
· անգլերենի քերականական կառույցները
· ընդհանուր բառապաշարի զարգացում · մասնագիտական անգլերենի հիմնական բառապաշարը մասնագիտական անգլերեն լեզվով գրավոր և բանավոր տեքստերի տեսակների ներմուծում |
||
1604 | Գերմաներեն լեզու – 1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.-4 ժամ/շաբ
MANDATORY
1604/Մ03
1. Purpose of the Course
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: · հարստացնել ուսանողների բառապաշարը, · զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: · ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով, · տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալ երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, · ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը, · ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների ու միջոցների գործածման ձևերը, · ընդլայնել թեմատիկ բառապաշարը: բ. գործնական մասնագիտական կարողություններ · ճիշտ կազմել գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, · համապատասխան ձևով գործադրել ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, · կազմել երկխոսություններ, գրել փոխադրություններ, · թարգմանել մասնագիտական տեքստեր, · հանպատրաստից մասնակցել երկխոսության՝ իրեն հետաքրքրող տեղեկություններ ստանալու նպատակով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · վերլուծել գերմաներենի կառուցվածքային կաղապարներն ու հարացույցային ձևերը, · գործնականում կիրառել թեմատիկ բառապաշարը, · արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը: 3. Description
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: · հարստացնել ուսանողների բառապաշարը, · զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: · ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Teaching and Learning Styles and Methods
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · ինքնուրույն աշխատանք, · բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), · գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը ավարտվում է ստուգարքով՝ բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
· Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/: |
||
1704 | Ռուսերեն – 1 | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործն. 4 ժամ/շաբ.
MANDATORY
1704/Մ03
1. Purpose of the Course
· ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները · ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը ● ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը · զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները · ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 2. Educational Outcomes
ա. ստանալ կայուն մասնագիտական գիտելիք
● տիրապետել գործնական գրավոր խոսքի նորմերին ● ցուցաբերել ահրաժեշտ մասնագիտական բառապաշարի հստակ իմացություն ● մեկնաբանել մասնագիտական տերմինները ● տիրապետել պահանջվող քերականական կանոններին ● օգտվել ժամանակակից համակարգչային թարգմանչական ծրագրերից ● կրճատել/ընդլայնել թարգմանվող տեքստը բ. գործնական մասնագիտական կարողություններ ● օտար լեզվով վարել գործնական նամակագրություն ● կատարել պրոֆեսիոնալ բնույթի տեղեկատվության երկկողմանի գրավոր թարգմանություն ● աշխատել զուգահեռ տեքստերի հետ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● տվյալ թեմայով տեղեկատվության որոնում ● տեղեկատվական աղբյուրների ընդլայնւմ ● թեմայի շուրջ մտքերի փոխանակում ● բառարանների և տեղեկատվական այլ աղբյուրների արհեստավարժ կիրառում 3. Description
· ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները · ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը ● ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը · զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները · ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունքներ
● ինքնուրույն աշխատանք ● թիմային աշխատանք ● գրավոր ներկայացում ● գրավոր թարգմանություն ● ստուգողական աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացն ավարտվում է ստուգարքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
● քերականության հիմնական հարցեր
● խոսքի մշակույթի հիմնախնդիրներ ● շարահյուսական կառուցվածքներ ● գիտական ոճի ոճաբանական առանձնահատկություններ ● գիտական ոճի ձևաբանական առանձնահատկություններ ● մասնագիտական տերմինաբանության առանձնահատկություններ ●թարգմանչական տեխնիկա |
||
1608 | Ֆրանսերեն լեզու - 1 | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործն. 4 ժամ/շաբ.
MANDATORY
1704/Մ03
1. Purpose of the Course
· ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները · ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը ● ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը · զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները · ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 2. Educational Outcomes
ա. ստանալ կայուն մասնագիտական գիտելիք
● տիրապետել գործնական գրավոր խոսքի նորմերին ● ցուցաբերել ահրաժեշտ մասնագիտական բառապաշարի հստակ իմացություն ● մեկնաբանել մասնագիտական տերմինները ● տիրապետել պահանջվող քերականական կանոններին ● օգտվել ժամանակակից համակարգչային թարգմանչական ծրագրերից ● կրճատել/ընդլայնել թարգմանվող տեքստը բ. գործնական մասնագիտական կարողություններ ● օտար լեզվով վարել գործնական նամակագրություն ● կատարել պրոֆեսիոնալ բնույթի տեղեկատվության երկկողմանի գրավոր թարգմանություն ● աշխատել զուգահեռ տեքստերի հետ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● տվյալ թեմայով տեղեկատվության որոնում ● տեղեկատվական աղբյուրների ընդլայնւմ ● թեմայի շուրջ մտքերի փոխանակում ● բառարանների և տեղեկատվական այլ աղբյուրների արհեստավարժ կիրառում 3. Description
· ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները · ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը ● ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը · զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները · ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 4. Teaching and Learning Styles and Methods
● գործնական պարապմունքներ
● ինքնուրույն աշխատանք ● թիմային աշխատանք ● գրավոր ներկայացում ● գրավոր թարգմանություն ● ստուգողական աշխատանք 5. Evaluation Methods and Criteria
● Դասընթացն ավարտվում է ստուգարքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
● քերականության հիմնական հարցեր
● խոսքի մշակույթի հիմնախնդիրներ ● շարահյուսական կառուցվածքներ ● գիտական ոճի ոճաբանական առանձնահատկություններ ● գիտական ոճի ձևաբանական առանձնահատկություններ ● մասնագիտական տերմինաբանության առանձնահատկություններ ●թարգմանչական տեխնիկա |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0709 | Էնզիմոլոգիայի հատուկ գլուխներ | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. -3 ժամ/շաբ., լաբ. -1 ժամ/շաբ.,
MANDATORY
0709/Մ05
1. Purpose of the Course
·Ուսանողների մոտ ձևավորել գիտական աշխարհահայացք կենսաքիմիայի և էնզիմոլոգիայի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, հետազոտել կառուցվածք-հատկություններ-կենսաբանական ֆունկցիաներ փոխկապվածության օրինաչափությունները,
·Լուսաբանել ֆերմենտի մոլեկուլի տարածական կառուցվածքի ձևավորման սկզբունքները հիմնավորելով նրա կարևորությունը էնզիմոլոգիայի համար: ·Ներկայացնել կենսաքիմիական հետազոտությունների գործնական ունակությունների հիմքերը ·Ներկայացնել կյանքի հիմքում ընկած գործընթացներում մասնակցող ֆերմենտների մոլեկուլային մեխանիզմները 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Նկարագրել տարբեր ֆերմենտների գործողության հնարավոր մոլեկուլային մեխանիզմները, ապոպտոզի, կանցեռոգենեզի և ռեցեպտորների միջոցով փոխանցվող ազդակների դերը ·Բացատրել ֆերմենտների և լիգանդների փոխազդեցության մեխանիզմները (քեմոտրիպսին, լիզոցիմ, կարբօքսիպեպտիդազ Ա ֆերմենտների օրինակներով) ·Ներկայացնել բժշկական էնզիմոլոգիայի հիմուքները (էնզիմապաթոլոգիա, էնզիմադիագնոստիկա, էնզիմաթերապիա): ֆերմենտների իմոբիլիզացման տիպերը և կրիչների բնույթը ·Նկարագրել իզոֆերմենտների, հակաֆերմենտների, սինզիմների, աբզիմների և ռիբոզիմների գործողության մեխանիզմները բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Օգտագործել ստացված գիտելիքները տեսական իրավիճակային խնդիրների լուծման, փորձարարական աշխատանքների պլանավորման, իրականացման և ստացված արդյունքների վերլուծման համար գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Բացատրել ֆերմենտների դերը կենսատեխնոլոգիական և բժշկական ախտորոշման գործընթացներում 3. Description
·Ուսանողների մոտ ձևավորել գիտական աշխարհահայացք կենսաքիմիայի և էնզիմոլոգիայի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, հետազոտել կառուցվածք-հատկություններ-կենսաբանական ֆունկցիաներ փոխկապվածության օրինաչափությունները,
·Լուսաբանել ֆերմենտի մոլեկուլի տարածական կառուցվածքի ձևավորման սկզբունքները հիմնավորելով նրա կարևորությունը էնզիմոլոգիայի համար: ·Ներկայացնել կենսաքիմիական հետազոտությունների գործնական ունակությունների հիմքերը ·Ներկայացնել կյանքի հիմքում ընկած գործընթացներում մասնակցող ֆերմենտների մոլեկուլային մեխանիզմները 4. Teaching and Learning Styles and Methods
·դասախոսություններ
·սեմինար պարապմունքներ ·հանձնարարված լրացուցիչ գրականության մշակում ·Ինքնուրույն աշխատանքների կատարում ·ինտերակտիվ քննարկումներ ·առանձին թեմաներով սահիկաշարերի ներկայացում և վերլուծում ·ուսումնական դասընթացի առանձին թեմաների թեստավորում և հաշվետվություն արտալսարանային ինքնուրույն աշխատանքի սահմաններում ·լաբորատոր աշխատանքներ 5. Evaluation Methods and Criteria
·Նախատեսվում է գնահատման հետևյալ բաղադրիչները` 2 ընթացիկ քննություն, 1- եզրափակիչ քննություն, ինքնուրույն աշխատանք և մասնակցություն
·1-ին ընթացիկ քննություն - գրավոր ստուգում՝ առավելագույնը միավորը 4, միավորների քայլը 0.5 ·2-րդ ընթացիկ քննություն - բանավոր ստուգում հետազոտական բաղադրիչով առավելագույնը միավորը 4, միավորների քայլը 0.5 ·Եզրափակիչ քննություն - բանավոր ստուգում առավելագույնը միավորը 7, միավորների քայլը 1 ·Ինքնուրույն աշխատանք- բանավոր ստուգում՝ առավելագույնը միավորը 3, միավորների քայլը 0.5 ·Մասնակցություն, առավելագույնը միավորը 2, միավորների քայլը 1. (( 91-100%)-1 միավոր, ( 81-90%)-0.5 միավոր, ( 71-80%)- 0.5 միավոր, ≤70 % -0 միավոր) 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ֆերմենտները և նյութափոխանակությունը: Մետաբոլիկ ուղիների տիպերը և կառուցվածքային առանձնահատկությունները:. Ֆերմենտների դասերը, ակտիվ կենտրոնների կառուցվածքային առանձնահատկությունները
Հոմոգեն կատալիզի տիպերը` մոտեցում և օրիենտացում, թթվահիմնային, էլեկտրաֆիլ և նուկլեաֆիլ կատալիզ: ֆերմենտների օրգանային սպեցիֆիկությունը, ներբջջային տեղաբաշխումը: Կոմպարտմենտալիզացումը կենդանի բջջում: Մակրո և միկրոկոմպարտմենտներ: Ֆերմենտ-սուբստրատային համակարգի տարբեր կոնֆորմացիոն վիճակները կայունացնող ուժերի բնույթը: Ակտիվ կենտրոնում սուբստրատների կապման գործընթացում մասնակցող ֆունկցիոնալ խմբեր: Բազմաֆերմենտային և բազմասուբստրատային ռեակցիաներ (հաջորդական և կրկնակի տեղակալման մեխանիզմներ): Անցումային վիճակի կայունացումը ընդհանուր թթվահիմնային կատալիզով: Թթվահիմնային կատալիզի օրինակներ տարբեր ֆունկցիոնալ խմբերով (կարբօքսիլ, ամինախումբ, ամիդային, իմիդազոլային հիդրօքսիլ խմբեր): Կովալենտ կատալիզ: Քիմոտրիպսինի կատալիտիկ գործողության մեխանիզմը (ացիլֆերմենտ): Պիրիդօքսալ կախյալ ֆերմենտներ (տրանսամինացում, դեկարբօքսիլացում, ալդոլային ճեղքում, էլիմինացման, ռացեմիզացման, β-կոնդենսացման ռեակցիաներ): Պիրիդօքսալ կախյալ ֆերմենտների անտագոնիստներ: Հետերոգեն կատալիզ, լիպոլիտիկ ֆերմենտներ: Ֆերմենտների կատալիտիկ և սուբստրատային սպեցիֆիկությունը: ֆերմենտային կատալիզում մետաղական իոնների ազդեցության բջջամոլեկուլային մեխանիզմները: Ֆերմենտների ակտիվության կարգավորման եղանակները: Ալլոստերիա և կոոպերատիվություն Կենսաքիմիական գործընթացներում ստեխիոմետրիկ և ալոստերիկ կարգավորում: Ճյուղավորված կենսաքիմիական շղթաների կարգավորում: Իզոֆերմենտներ, հակաֆերմենտներլ սինզիմներ, ռիբոզիմներ, աբզիմներ: Ֆերմենտների մոլեկուլի բազմադոմենային կառուցվածքի դերը ֆունկցիոնալ հատկությունների դրսևորման համար Դոմենների շարժունակության դերը կատալիզում: Կարգավորիչ դոմեններ: Մեմբրանների հետ կապը ապահովող դոմեններ: Առանձին ֆերմենտների խմբերի կառուցվածքը և գործողության մեխանիզմը: Լիզոցիմ, ակտիվ կենտրոնի նույնականացում, կատալիտիկ մեխանիզմ: Հիդրոլազների ակտիվ կենտրոնի կառուցվածքի առանձնահատկությունները: Պեպսինի ակտիվ կենտորնի կառուցվածքը նև գործողության մեխանիզմը: Թիոլային պրոտեազների գործողության մեխանիզմը պապաինի օրինակով: Կարբօքսիպեպտիդազ Ա-ի գործողության այլընտրանքային մեխանիզմները: Մոլեկուլային էնզիմալոգիայի հեռանկարները Ճարտարագիտական էնզիմալոգիա: Կատալիտիկ հակամարմինները (աբզիմներ) որպես պարզագույն ֆերմենտներ: Կենսաինֆորմատիկա, գենոմիկա և պրոտեոմիկա` 21-րդ դարի գիտություններ: Լաբորատոր աշխատանքներ: · Էնզիմոլոգիական հետազոտությունների մեթոդներ: Լաբորատոր աշխատանքների ձևայերպման կարգը: Փորձարարական տվյալների հաշվարման եղանակներ · α-ամիլազի ակտիվության որոշում · Կատալազի ակտիվության որոշում · Պերօքսիդազի ակտիվության որոշում · Տրիպսինի պրոտեոլիտիկ ակտիվության որոշումը: · Տրիպսինի և քիմոտրիպսինի օպտիմալ pH-ի որոշումը: · Տրիպսինի ակտիվության արգելակումը տրասիլոլով: · Սուբստրատի և ֆերմենտի կոնցենտրացիայի ազդեցությունը պրոտեոլիտիկ ֆերմենտների ռեակցիայի արագության վրա: |
||
0709 | Մանրէների էկոլոգիա-1 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ
դաս. 1 ժամ/շաբ., լաբ. 1 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ09
1. Purpose of the Course
·Ներկայացնել արտաքին միջավայրի և կենդանի աշխարհի այլ ներկայացուցիչների հետ մանրէների փոխհարբերություններին, ջրային և հողային էկոհամակարգերում մանրէների կենսաբազմազանությանը, մանրէային համակեցությունների կառուցվածքին, մանրէների համակեցությունը կազմող անդամների միջև կոոպերատիվ և մրցակցային փոխհրաբերությունները,
·փոխանցել տարրերի կենսաերկրաքիմիական շրջանառության մեջ մանրէների դերի և մանրէների էկոլոգիայի կիրառական ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·լուսաբանել տարբեր էկոհամակրգերում մանրէային համակեցությունների կառուցվածքը և այն կազմող մանրէների գործառույթը ·նկարագրել կենսաերկարցենոզներում կենսածին տարրերի կենսաերկրաքիմիական շրջապտույտները և թվարկել դրանք իրականացնող մանրէների հիմնական խմբերը ու դրանց գործառույթները ·լուսաբանել մանրէների կիրառմամբ օրգանական թափոնների վերամշակման, կենսառեմեդիացիայի, ծանր մետաղների կենսասորբցիայի և մետաղների կենսատարրալվացման տեխնոլոգիաների կիրառման առավելություները և հեռանկարայնությունը բ. գործնական մասնագիտական կարողություններ ·գնահատել որոշակի էկոհամակարգերում մանրէների կազմը և սահմանել մանրէների առանձին խմբերի գործառույթը ·կանխատեսել և մոդելավորել միջավայրի տարբեր գործոնների փոփոխության պայմաններում ջրային և հողային էկոհամակարգերում մանրէային համակեցությունների կազմի և գործառույթի հնարավոր փոփոխությունները ·մեկնաբանել և հիմնավորել մանրէների կիրառմամբ բնապահպանական կենսատեխնոլոգիաների մշակման (թափոնների վերամշակում, մետաղների կենսատարրալվացում և կենսառեմեդիացիա) առավելություններն ու սահմանափակումները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·տարբեր էկոհամակարգերում մանրէների կենսաբազմազանության և դերի մասին պատկերացում ·փորձնական արդյունքների և տեսական նյութի համակողմանի վերլուծության ունակություն ·հետազոտությունների արդյունքների կիրառմամբ զեկուցումների պատրաստում և գիտական բանավեճերի վարում 3. Description
·Ներկայացնել արտաքին միջավայրի և կենդանի աշխարհի այլ ներկայացուցիչների հետ մանրէների փոխհարբերություններին, ջրային և հողային էկոհամակարգերում մանրէների կենսաբազմազանությանը, մանրէային համակեցությունների կառուցվածքին, մանրէների համակեցությունը կազմող անդամների միջև կոոպերատիվ և մրցակցային փոխհրաբերությունները,
·փոխանցել տարրերի կենսաերկրաքիմիական շրջանառության մեջ մանրէների դերի և մանրէների էկոլոգիայի կիրառական ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր)
·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում ·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ·Աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում ·Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է գնահատման երկու հետևյալ բաղադրիչները՝
·Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (91-100%` 3, 81- 90%` 2, 71-80%` 0 ), ·Ինքնուրույն աշխատանք առավելագույնը 8 միավոր ·Եզրափակիչ քննություն (բանավոր հարցում) առավելագույնը 9 միավոր · Գարդ՝ առավելագույնը 20 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէների էկոլոգիայի խնդիրները, մեթոդները, հիմնական ուղղությունները (աուտէկոլոգիա, դեմէկոլոգիա, սինէկոլոգիա): Միջավայրի աբիոտիկ գործոնների ազդեցությունը մանրէների կենսագործունեության վրա: Էքստրեմոֆիլ մանրէներ: էկզոկենսաբանությունը և մանրէները: Մանրէների էկոլոգիական մարտավարության առանձնահատկությունները բույսերի, կենդանիների և այլ մանրէների հետ փոխհարաբերություններում: Ջրային և հողային էկոհամակարգերի մանրէային համակեցություններ: Մանրէային աերոբ և անաերոբ համակեցություններ: Լիճը որպես ջրային էկոհամակարգի մոդել: Հողը որպես մանրէների հետերոգեն կենսամիջավայր: Երկրամանրէաբանություն: Մանրէների դերը կենսածին տարրերի կենսաերկրաքիմիական շրջանառությունում, դրանցում ներգրավված մանրէների հիմնական խմբերը: Մանրէների կիրառական էկոլոգիա: Կենսաքայքայում: Մանրէների կիրառմամբ օրգանական թափոնների վերամշակման, կենսառեմեդիացիայի և ծանր մետաղների կենսասորբցիայի տեխնոլոգիաներ: Մետաղների կենսաերկրատեխնոլոգիա: Մանրէների դերը ապարների կենսատարրալվացման մեջ:
|
||
0709 | Բույսերի կենսատեխնոլոգիական մեթոդներ | 6 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.- 2 ժամ/շաբ., լաբ.- 2 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ11
1. Purpose of the Course
.Կիրառել ժամանակակից գիտական մեթոդներ բույսերի կենսատեխնոլոգիայի բնագավառում,
.Ծանոթանալ բույսերի մեկուսացված կուլտուրաների և տրանսգեն ձևերի ստացմանը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·վերարտադրելու հյուսվածքային կուլտուրաների ստացման և աճեցման, բուսական լուծամզվածքների ստացման և դրանց կենսաբանական ակտիվության ուսումնասիրության մեթոդները, ·նկարագրելու բույսերի և մանրէների փոխազդեցության ուսումնասիրության մեթոդները, ·ներկայացնելու բույսերի աճի բնական և արհեստական կարգավորիչների մասին ստացած գիտելիքները, բ. գործնական մասնագիտական կարողություններ ·պլանավորելու և իրականացնելու սննդամիջավայրեր պատրաստելու և ախտահանելու աշխատանքներ ·մաթեմատիկական պլանավորման մեթոդով ընտրելու և կիրառելու այս կամ այն բույսից մեկուսացած կուլտուրաների ստացման և աճեցման պայմանները, ·սննդամիջավայրի կազմի մշակման մեթոդով ուղղորդելու մեկուսացված կուլտուրայի նյութափոխանակությունը, ·օգտագործելու բույսերի նյութափոխանակության արգասիքների կենսաբանական ակտիվության ուսումնասիրման համապատասխան մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·հասկանալու և պատկերացնելու կենսատեխնոլոգիայի կիրառման հեռանկարները գյուղատնտեսության և արտադրության համար: 3. Description
.Կիրառել ժամանակակից գիտական մեթոդներ բույսերի կենսատեխնոլոգիայի բնագավառում,
.Ծանոթանալ բույսերի մեկուսացված կուլտուրաների և տրանսգեն ձևերի ստացմանը: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ավանդական և ներմուծական դասախոսություններ, քննարկումներ:
·Ուսուցանող գնահատում (գրականության տվյալների քննարկում, վերլուծություն և ամփոփում, ինքնագնահատում, փոխադարձ գնահատում, զեկույցների և կարճ նախագծերի պատրաստում): ·Միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցումների): ·Զեկուցում-սեմինարների հանձնարարում, քննարկում: ·Լաբորատոր աշխատանքների հմտությունների ուսուցում: · Անհատական զարգացման և հետազոտական աշխատանքին աջակցում: 5. Evaluation Methods and Criteria
·Նախատեսված են գնահատման հետևյալ բաղադրիչները՝ 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգումներ, մասնակցություն և եզրափակիչ քննություն։
·Ստուգման ձևերն ու հատկացվող առավելագույն միավորներն են՝ ·1-ին ընթացիկ քննություն. գրավոր հարցում (հարցատոմս), առավելագույն միավորը՝4, (միավորների քայլը 0.5 է), ·2-րդ ընթացիկ քննություն, գրավոր հարցում (հարցատոմս), առավելագույն միավորը՝ 4, (միավորների քայլը 0.5 է), ·Ընթացիկ ստուգումներ. բանավոր ստուգում, առավելագույն միավորը՝ 2, (միավորների քայը 0,5 է), ·Մասնակցություն. առավելագույն միավորը՝ 2, միավորների քայլը՝ 1 (91-100%՝ 2; 71 - 91%՝ 1; ≤ 70%՝ 0 ), ·Եզրափակիչ գնահատում. բանավոր հարցում (հարցատոմս),առավելագույն միավորը՝ 8, (միավորի քայլը 0,5 է)։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բույսերի կենսատեխնոլոգիական լաբորատորիաներում անվտանգության կանոնները և համապատասխան միջոցառումների իրականացումը: Հյուսվածքային կուլտուրաների ստացման մեթոդները: Բույսերի աճի արհեստական կարգավորիչները: Բույսերի ուսումնասիրության ֆիզիոլոգիական և կենսաչափական մեթոդները: Բույսերի և մանրէների փոխազդեցության ուսումնասիրություն: Բույսերի լուծամզվածքների ստացումն ըստ ԱՀԿ չափանիշների: Բուսական լուծամզվածքների կենսաբանական ակտիվության ուսումնասիրություն:
|
||
0709 | Մանրէաբանական մեթոդներ | 6 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ., լաբ. 2 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ12
1. Purpose of the Course
·ուսանողներին սովորեցնել դասական մանրէաբանական մեթոդները,
·ցույց տալ մանրէների դասակարգման մոտեցումները, ·սովորեցնել ինքնուրույն աշխատանք, փորձերի պլանավորում, տվյալների վերլուծում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրելու ուսումնասիրվող մանրէներին ֆենոտիպորեն, ·իրականացնելու մանրէների նույնականացում օգտագործելով ժամանակակից որոշիչները, ·համեմատելու դասական և նորագույն մոլեկուլային նույնականացման մեթոդները, ·պլանավորելու աշխատանքը վերջնանպատակին հասնելու համար։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ·շրջակա միջավայրի տարբեր աղբյուրներից մեկուսացնելու մանրէներ և ստանալ դրանց մաքուր կուլտուրաները ·կատարելու մանրէների նույնականացում հիմնվելով ձևաբանական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկությունների վրա ·իրականացնելու բակտերիաֆագերի մեկուսացում համապատասխան բակտերիաների կուլտուրաների նկատմամբ ·իրականացնելու տրասնդուկցիա գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·ուսումնասիրելու մանրէների տարբեր հատկություններ ·նույնականացնելու մանրէներին որոշիչի օգնությամբ ·կիրառելու ստացված գիտելիքները արտադրությունում արտադրամասի և արտադրանքի սանիտարական վերահսկողության համար 3. Description
·ուսանողներին սովորեցնել դասական մանրէաբանական մեթոդները,
·ցույց տալ մանրէների դասակարգման մոտեցումները, ·սովորեցնել ինքնուրույն աշխատանք, փորձերի պլանավորում, տվյալների վերլուծում։ 4. Teaching and Learning Styles and Methods
·Ինտերակտիվ դասախոսություններ՝ հարց պատասխան մեթոդի կիրառմամբ:
·Համացանցային տեղեկատվությունների բազայի օգտագործում: ·Մասնագիտական ժամանակակից գրականության ընթերցում և վերլուծում: ·Ինքնուրույն աշխատանքի հիման վրա պատրաստված ռեֆերատների զեկուցում։ 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է գնահատման հետևյալ բաղադրիչները. 2 միջանկյալ քննություն, ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն։
Ստուգման ձևերն ու հատկացվող առավելագույնմիավորներն են. ·1-ին ընթացիկ քննություն - գրավոր՝ հետազոտական բաղադրիչի կատարում 4 միավոր առավելագույն արժեքով, ·2-րդ ընթացիկ քննություն - բանավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով: ·Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով։ ·Եզրափակիչ քննություն - բանավոր՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր։ Միավորների քայլը 0.5 է։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն՝ մանրէների տեսակային պատկանելիության որոշման համար մանրէաբանության մեջ կիրառվող հիմնական մեթոդներ: Մանրէազերծում։ Մաքուր կուլտուրաների ստացման կարևորությունը մանրէաբանական աշխատանքների համար։ Բջջապատի լիպիդային կազմի վորոշման մեթոդները։ Ժամանակակից մոլեկուլային մանրէաբանության մեթոդների կիրառումը մանրէների նույնականացման համար։
|
||
0709 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս․ - 2 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ06
1. Purpose of the Course
·ծանոթացնել բնական գիտությունների համակարգում կենսաբանության տեղին և դերին, մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի հիմնարար ու կիրառական հիմնախնդիրներին, սննդի նոր աղբյուրների, նյութափոխանակության կարգավորման, այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, կենսատեխնոլոգիաներում Հայաստանի մանրէների կիրառման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ,
·ներկայացնել կենսավառելիքի տեխնոլոգիաների ուղղություններիը, մանրէներում հիդրոգենազների միջոցով ջրածին գազի արտադրության մեխանիզմները, արտադրություն կիրառական ասպեկտները, կենսառեակտորների կատարելագործման խնդիրներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·լուսաբանել մանրէների դասակարգման մասին նոր պատկերացումները և բնական ֆիլոգենետիկ դասակարգման համակարգը, ·նկարագրել մանրէների կառուցվածքի առանձնահատկությունները և դրա ուսումնասիրման նորագույն մեթոդները, հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության հաղթահարման ուղիները, ·լուսաբանել մանրէների և ֆերմենտների օգտագործմամբ կենսավառելիքի արտադրության տեխնոլոգիաների կիրառման առավելություները և հեռանկարայնությունը: ·նշել նյութափոխանակության կարգավորման ուղիները, ներկայացնելու բջիջներում նյութափոխանակային ցանցերը։ ·վերլուծել կենդանի բջիջներում կառուցվածքագործառական հնարավոր փոփոխությունների հարցը արտաքին վնասակար գործոնների ազդեցության պայմաններում: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·վերլուծել և գնահատելու մանրէների ուսումնասիրման կենսատեխնոլոգիական մեթոդները ·վերլուծել համընդհանուր կարգավորիչ մեխանիզմները, սպիտակուցների միջև փոխազդեցությունները, ·մշակել կենսաքիմիական խնդրի լուծման օպտիմալ եղանակ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքները տարբեր հարցեր լուծելու համար, ·հետազոտությունների արդյունքների հիման վրա նախապատրաստելու և ներկայացնելու բանավոր զեկույցներ: 3. Description
·ծանոթացնել բնական գիտությունների համակարգում կենսաբանության տեղին և դերին, մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի հիմնարար ու կիրառական հիմնախնդիրներին, սննդի նոր աղբյուրների, նյութափոխանակության կարգավորման, այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, կենսատեխնոլոգիաներում Հայաստանի մանրէների կիրառման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ,
·ներկայացնել կենսավառելիքի տեխնոլոգիաների ուղղություններիը, մանրէներում հիդրոգենազների միջոցով ջրածին գազի արտադրության մեխանիզմները, արտադրություն կիրառական ասպեկտները, կենսառեակտորների կատարելագործման խնդիրներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ·Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարք՝ բանավոր կամ գրավոր (հարցատոմս, թեստեր)։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն: Մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի համառոտ պատմությունը և դրա դասերը: Մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի 21-րդ դարի հիմնարար հիմնախնդիրները: Հայաստանի մանրէները: Մանրէների մասին նոր տեղեկություններ: Կենսավառելիք: Շրջական միջավայրի նոր գործոնները մանրէների կյանքում: Նյութափոխանակության կարգավորման ուղիները և նյութափոխանակային ցանցերը։ Նյութափոխանակության փոփոխությունները մարդու օրգանիզմում քաղցի ընթացքում: Իոնացնող ճառագայթների ազդեցությամբ կենսամոլեկուլների (ֆերմենտներ, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ) կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունները:
|
||
0709 | Մանրէների կենսատեխնոլոգիայի հիմունքներ | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ13
1. Purpose of the Course
·ուսանողներին ծանոթացնել մանրէների կենսատեխնոլոգիայի հիմունքների և նվաճումների հետ,
·ձևավորել պատկերացումներ մանրէների կենսատեխնոլոգիայի արդի հիմնախնդիրների մասին, ·բնութագրել մանրէների կողմից սինթեզվող կենսատեխնոլոգիական հիմնական արգասիքները, ·պարզաբանել տարբեր մանրէների կենսատեխնոլոգիական ներուժը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·1.Ներկայացնելու մանրէների կենսատեխնոլոգիայի հիմնական նվաճումները: ·բնութագրելու արդյունաբերության տարբեր ոլորտներում մանրէների կիրառման հեռանկարները, ·3.բնութագրելու մանրէների կողմից սինթեզվող կենսատեխնոլոգիական հիմնական արգասիքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·պարզաբանելու մանրէներում ընթացող նյութափոխանակային գործընթացները, ·ներկայացնելու մանրէների աճման միջավայրերը և պայմանները, ·տարբերակաել մանրէների աճեցման առանձնահատկությունները պարբերական և անընդհատ կուլտուրաներում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·վերլուծելու ստացված գիտելիքները և կատարել եզրակացություններ: 3. Description
·ուսանողներին ծանոթացնել մանրէների կենսատեխնոլոգիայի հիմունքների և նվաճումների հետ,
·ձևավորել պատկերացումներ մանրէների կենսատեխնոլոգիայի արդի հիմնախնդիրների մասին, ·բնութագրել մանրէների կողմից սինթեզվող կենսատեխնոլոգիական հիմնական արգասիքները, ·պարզաբանել տարբեր մանրէների կենսատեխնոլոգիական ներուժը: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, խնդիրների լուծում, հարցեր և պատասխաններ, զրույց):
·Ուսուցանող ձևեր և մեթոդներ (բաց հարցերով քննարկում. Շրջված լսարան, ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր): ·Ինքնուրույն աշխատանքներ (գրականության մշակում, զեկուցումների պատրաստում և քննարկում): ·Անհատական խորհրդատվություն: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննությունը բանավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով:
·2-րդ ընթացիկ քննություն՝ հետազոտական բաղադրիչ - բանավոր ՝ 5 միավոր առավելագույն արժեքով: Հետազոտական բաղադրիչի գնահատում. ·հետազոտական թեմայի արդիականության հիմնավորում և կատարման ինքնուրույնություն՝ առավելագույնը 1 միավոր, ·ստացված արդյունքների հիմնավորվածություն և հավաստիություն՝ առավելագույնը 1 միավոր, ·ստացված արդյունքների որակական կամ քանակական վերլուծություն՝ առավելագույնը 1 միավոր, ·աշխատանքի բանավոր ներկայացում՝ 2 միավոր, ·գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը գնահատվում է «անբավարար»։ ·Մասնակցություն՝ 3 միավոր: ·Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէների կենսատեխնոլոգիայի հիմունքներ առարկան ու խնդիրները, մանրէների կենսատեխնոլոգիայի նվաճումները: Մանրէների որպես կենսատեխնոլոգիական օբյեկտների կիրառման հեռանկարները, դրանց ընտրության սկզբունքները: Կենսատեխնոլոգիական գործընթացը և նրա հիմնական փուլերը: Մանրէների աճման առանձնահատկությունները, աճման միջավայրերը և պայմանները, մանրէների աճը անընդհատ և պարբերական կուլտուրայումը: Մանրէների կենսազանգվածի ստացման նյութաէներգետիկական հաշվեկշիռը, մակրո- և միկրոտարրերի դերը մանրէների աճման գործընթացում: Մանրէների աճի կարգավորումը միջավայրի ֆիզիկաքիմիական գործոններով: Կենսատեխնոլոգիայի հիմնական բաժինները: Մանրէների կիրառությունը օրգանական թթուների և ամինաթթուների ստացման նպատակով: Մանրէներում պոլիշաքարների արտադրության առանձնահատկությունները: Ֆոտոսինթեզող մանրէների կիրառությունը կենսաջրածնի արտադրության մեջ: Հակաբիոտիկների կենսատեխնոլոգիա: Ֆոտոսինթեզը կենսատեխնոլոգիայում. Moorella thermoacetica-ի հիբրիդային ֆոտոսինթեզային համակարգը: Լուսարձակող մանրէների կիրառությունը կենսատեխնոլոգիայում: Նանոտեխնոլոգիայի նվաճումները: Մանրէներից նանոմասնիկների ստացման հեռանկարները: Միկրոջրիմուռների կենսատեխնոլոգիական ներուժը:
|
||
0709 | Հիմնարար հետազոտությունից մինչև արդյունաբերություն. պրակտիկա և հեռանկարներ | 6 |
1-ին
6 ժամ/շաբ.
դաս.- 2 ժամ/շաբ., լաբ.- 1 ժամ/շաբ., գործ. 1 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ8
1. Purpose of the Course
ձևավորել գիտելիքներ, պատկերացումներ ու համապատասխան փորձ “գիտություն- արտադրություն-իրացում” շղթայում կատարվող գործընթացների ձևավորման ու կառավարման վերաբերյալ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
● նկարագրել “գիտություն-արտադրություն-իրացում” շղթայում իրականացվող գործընթացները, ● լուսաբանել գիտահետազոտական աշխատանքների և արտադրական գործընթացների կազմակերպման համար իրականացվող հիմնական գործառույթներն ու օպերացիաները, ● նկարագրել նոր արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների ներդրման տեխնիկական նախապատրաստման աշխատանքների կառավարման սկզբունքները, ● նկարագրելու նորարարական գործընթացների մշակման ու նոր արտադրանքի ներդրման մեթոդները ● նկարագրել նորարարական գործընթացի և ապրանքի կյանքի պարբերաշրջանի ձևավորման ու դրա կառուցվածքի կատարելագործման մեթոդներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ ● վերլուծել և գնահատել կազմակերպության գործունեության արդյունավետությունը և մրցունակությունը՝ կապված շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ, ● մշակել ռազմավարություններ՝ կազմակերպությունում տնտեսապես հիմնավորված նոր առաջարկի ձևավորման համար, որը պետք է համարժեք լինի շուկայում ձևավորված նոր պահանջարկին, ● ընդունել տնտեսապես հիմնավորված կառավարչական որոշումներ նոր արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների մշակման ու ներդրման վերաբերյալ, ● կառավարելու ռիսկերը կապված նորարարական նախագծերի մշակման և դրանց իրականացման գործընթացների հետ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ● տիրապետել “գիտություն-արտադրություն-իրացում” շղթայում իրականացվող բոլոր գործընթացների հետ կապված տերմիններին ● տիրապետել “գիտություն-արտադրություն-իրացում” շղթայում իրականացվող գործընթացների վերաբերյալ կառավարչական որոշումների ընդունման մեթոդներին, ունենալ հմտություններ նորարարական գործընթացների կյանքի պարբերաշրջանի կառուցվածքի կատարելագործման համար: 3. Description
ձևավորել գիտելիքներ, պատկերացումներ ու համապատասխան փորձ “գիտություն- արտադրություն-իրացում” շղթայում կատարվող գործընթացների ձևավորման ու կառավարման վերաբերյալ:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. խնդիրների լուծում, 3. հիմնախնդիրների քննարկում և լուծման մեթոդների առաջարկում, 4. անհատական աշխատանքների կատարում։ 5. Evaluation Methods and Criteria
Ընթացիկ ստուգում՝ 4 միավոր,
Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր, Մասնակցություն՝ 2 միավոր, Եզրափակիչ քննություն-՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գիտությունը որպես արդյունավետ ու մրցունակ տնտեսության ձևավորման հենք: Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը: Գյուտարարական աշխատանքների կազմակերպումը: Արտադրության տեխնիկական նախապատրաստումը: Նոր արտադրանքի ներդրման մեթոդների առանձնահատկությունները և համեմատական վերլուծությունը: Համակարգային վերլուծությունը որպես որոշումների ընդունման մեթոդաբանական հիմք: Որոշումների ընդունման ռացիոնալ մեթոդ: Նոր արտադրանքի մարքեթինգ: Նոր արտադրանքի արտադրության վերաբերյալ մշակված ռազմավարությունների գնահատումը և ընտրությունը: Նոր արտադրանքի ստեղծման, յուրացման և որակի ապահովման կառավարումը: Առաջադեմ տեխնոլոգիական գործընթացներ. էությունը և կառավարման առանձնահատկությունները։ Ինովացիոն գործընթացներ. էությունը և իրականացման փուլերը: Ինովացիոն գործընթացի և ապրանքի կյանքի պարբերաշրջանի կառուցվածքի համեմատական վերլուծությունը և կառավարումը: Վենչուրային ձեռնարկատիրություն: Ինովացիոն նախագծերի ռիսկերը:
|
||
0709 | Բույսերի մեկուսացված կուլտուրաներ և միկրոբազմացում | 6 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.- 2 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ10
1. Purpose of the Course
· ուսանողներին հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ բույսերի կենսատեխնոլոգիական արտադրությունների հիմնական մեթոդների, դրանց ընտրության մոտեցումների և բուսական օբյեկտների աճեցման մոդելավորման սկզբունքների վերաբերյալ
· ուսանողների մոտ ձևավորել պատկերացում բջջային տարբերակման և մորֆոգենեզի սկզբունքների և բջջային պոպուլյացիաների և նյութափոխանակության առանձնահատկությունների մասին, ստեղծել հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· վերարտադրելու մեկուսացված կուլտուրաների ստացման, աճեցման հիմքում ընկած օրինաչափությունները, · ներկայացնելու միկրոկլոնային բազմացման փուլերը և ռեգեներացիայի ու մորֆոգենեզի գործընթացները, · ներկայացնելու կախույթային, փոշանոթային կուլտուրաների առանձնահատկությունները և այդ կուլտուրաների կիրառման հեռանկարները, · լուսաբանելու հյուսվածքային կուլտուրաների մորֆոֆիզիոլոգիական և նյութափոխանակության առանձնահատկությունների վրա աճեցման պայմանների, ֆիզիկական գործոնների և գենոտիպի դրսևորման աստիճանի ազդեցությունը. բ. գործնական մասնագիտական կարողություններ · համեմատելու տարբեր սննդամիջավայրերում ստացված մեկուսացված կուլտուրաների աճի ցուցանիշները, ռեգեներացիայի և օրգանոգենեզի դրսևորումները և ընտրել օպտիմալ պայմաններ · կանխատեսելու և մոդելավորելու սննդամիջավայրի բաղադրիչների, այդ թվում հորմոնների կազմի և քանակի փոփոխության պայմաններում երկրորդային արգասիքների սինթեզի հնարավոր ակտիվացումը, · մեկնաբանելու և հիմնավորելու կլոնային միկրոբազմացման եղանակով տնկանյութի առողջացման և վիրուսազերծ բուսական նյութի ստացման հնարավորությունն ու արդյունավետությունը։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառելու բույսերի մեկուսացված կուլտուրաների ստացման և առանձնահատկությունների ուսումնասիրման վերաբերյալ ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում վերլուծելու առկա խնդիրները և առաջարկելու դրանց լուծման եղանակները։ 3. Description
· ուսանողներին հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ բույսերի կենսատեխնոլոգիական արտադրությունների հիմնական մեթոդների, դրանց ընտրության մոտեցումների և բուսական օբյեկտների աճեցման մոդելավորման սկզբունքների վերաբերյալ
· ուսանողների մոտ ձևավորել պատկերացում բջջային տարբերակման և մորֆոգենեզի սկզբունքների և բջջային պոպուլյացիաների և նյութափոխանակության առանձնահատկությունների մասին, ստեղծել հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 4. Teaching and Learning Styles and Methods
· Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ)
· Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, · Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ զրույց · Անհատական հետազոտության և զարգացման աջակցում, · Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
· 1-ին ընթացիկ քննություն - գրավոր, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր, 3 միավոր առավելագույն արժեքով: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր:
· 2-րդ ընթացիկ քննություն - բանավոր, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր, 3 միավոր առավելագույն արժեքով: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր: Գնահատականը համարվում է հետազոտական բաղադրիչի գնահատական: · Ինքնուրույն աշխատանք - 4 միավոր։ · Մասնակցություն - 2 միավոր (< 60% ներկայությունը՝ 0 միավոր, 60-85% - 1 միավոր, 85-100% - 2 միավոր): Եզրափակիչ քննություն - բանավոր, հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր, 8 միավոր առավելագույն արժեքով: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բույսերի կենսատեխնոլոգիա առարկան, մեթոդները և հիմնախնդիրները: Կալուսառաջացման առանձնակատկությունները։ Սոմակլոնային փոփոխականություն։ Կախույթային կուլտուրաներ։ Հապլոիդ բջջային կուլտուրաներ։ Միկրոկլոնային բազմացում։ Բույսերի կենսատեխնոլոգիայի մեթոդներով կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման հեռանկարները։ Բույսերի կենսատեղնոլոգիայի կիրառման հեռանկարները։
|
||
0709 | Մանրէների ազդակային համակարգերը և հակազդումը սթրեսին | 3 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
Դաս. -2 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ14
1. Purpose of the Course
·ուսանողներին հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ մանրէների ազդակային համակարգերի և սթրեսին հակազդման արդի հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ,
·ստեղծել պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրելու մանրէների նյութափոխանակության կարգավորման և սթրեսներին հակազդման մեխանիզմների ժամանակակից տեսական հիմնահարցերը ·բացատրելու միջավայրի ֆիզիկական ու ֆիզիկաքիմիական գործոնների բակտերիաների նյութափոխանակության վրա ազդեցությունը ·որոշելու օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդները և կենսատեխնոլոգիայում դրանց կիրառումը, բ. գործնական մասնագիտական կարողություններ ·տարբերակելու հետազոտական մեթոդներն` առաջադրված խնդիրներն լուծելու համար ·վերլուծելու մանրէների նյութափոխանակության կարգավորումը և սթրեսներին հակազդման մեխանիզմները և հիմնահարցերի լուծման տրամաբանությունը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·օգտագործելու ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր հարցեր լուծելու համար, ·իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կենսատեխնոլոգիական, ոլորտներում: 3. Description
·ուսանողներին հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ մանրէների ազդակային համակարգերի և սթրեսին հակազդման արդի հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ,
·ստեղծել պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կենսատեխնոլոգիայում կիրառման մասին: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց։
·Ինքնուրույն աշխատանքների քննարկումներ և վերլուծություններ, խորհրդատվություններ։ ·Սեմինարներ, անհատական հետազոտության և զարգացման աջակցում։ 5. Evaluation Methods and Criteria
· Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (91-100%` 3, 81- 90%` 2, 71-80%` 0 ),
· Ինքնուրույն աշխատանք առավելագույնը 8 միավոր · Եզրափակիչ քննություն (բանավոր հարցում) առավելագույնը 9 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Միկրոօրգանիզմներում նյութափոխանակության և էներգիայի ձևափոխության առանձնահատկությունները: Խմորում, անթթվածին ու թթվածնային շնչառություն: Ֆոտոսինթեզի գործընթացները: Ջրածնի իոնների խտության, ջրի պարունակության ու օսմոսային ճնշման, ջերմաստիճանի, աէրացիայի, էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունը բակտերիաների նյութափոխանակության վրա: Սթրեսներ: Օքսիդային սթրեսի խնդիրները բակտերիաներում: Օսմոսային սթրես: Թթվային սթրես: Ջերմային սթրես: Սննդային սթրես: Բակտերիաների միջբջջային փոխազդեցությունների կարգավորումը: Բակտերիաների ցիտոկիններ, վերակենդանացում առաջացնող գործոններ: Մանրէների վրա հակաբիոտիկների ներգործության մեխանիզմները: Էներգիայի ձևափոխումը բակտերիաների կոնյուգացման ու ֆագային վարակի ժամանակ: Մանրէաբանական գործընթացների մոդելավորումը և կառավարումը:
|
||
0709 | Նյութափոխանակության կարգավորման մեխանիզմները մանրէներում | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.- 3 ժամ/շաբ., լաբ.- 1 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ07
1. Purpose of the Course
· բջջաթաղանթով նյութերի փոխադրման միջոցով նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների սինթեզի և ակտիվության կարգավորմանը, երկբաղադրամաս ազդակային համակարգերին վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ,
· հիմնական նյութափոխանակային գործընթացների՝ խմորման և շնչառության նյութափոխանակային և թերմոդինամիկական կարգավորման, ածխածնի, ազոտի և ֆոսֆորի փոխանակային ուղիների վերաբերյալ գիտելիքներ, · արտաքին գործոնների միջոցով նյութափոխանակության կարգավորման, արտաքին գործոնների ծայրահեղ ուժգնությունների նկատմամբ մանրէների հարմարման մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական պատկերացում, նյութափոխանակային հոսքերին և ցանցերին, ինչպես նաև նյութափոխանակային ճարտարագիտությանը առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· լուսաբանելու խմորման և շնչառության գործընթացները, դրանց նյութափոխանակային և թերմոդինամիկական կարգավորումը, բջջի էներգիական և վերականգնողական լիցքերի հասկացությունը, ֆոսֆատի, ազոտի և կենտրոնական փոխանակային ուղիների կապը, · նկարագրելու նյութափոխանակության կարգավորումը արտաքին գործոնների միջոցով, արտաքին գործոնների ծայրահեղ ուժգնությունների նկատմամբ մանրէների հարմարման մեխանիզմները, · գիտակցելու մանրէների պլազմային թաղանթով նյութերի փոխադրման առանձնահատկությունները, նյութերի փոխադրման համակարգերի բազմակիությունը և դրա կենսաբանական նշանակությունը։ · բ. գործնական մասնագիտական կարողություններ · կանխատեսելու և մոդելավորելու ֆերմենտների սինթեզի համակարգված և հաջորդական մակածումը, լակտոզային օպերոնի հաշվման կարգավորումը, · գնահատելու նյութափոխանակային հոսքերի ձևավորումը, կարգավորումը և արժեքավոր նյութերի ստացումը: · գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · փորձնական արդյունքների և տեսական նյութի համակողմանի վերլուծության ունակություն, հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ զեկուցումների պատրաստում և գիտական բանավեճերի վարում: 3. Description
· բջջաթաղանթով նյութերի փոխադրման միջոցով նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների սինթեզի և ակտիվության կարգավորմանը, երկբաղադրամաս ազդակային համակարգերին վերաբերող պատշաճ մասնագիտական գիտելիքներ,
· հիմնական նյութափոխանակային գործընթացների՝ խմորման և շնչառության նյութափոխանակային և թերմոդինամիկական կարգավորման, ածխածնի, ազոտի և ֆոսֆորի փոխանակային ուղիների վերաբերյալ գիտելիքներ, · արտաքին գործոնների միջոցով նյութափոխանակության կարգավորման, արտաքին գործոնների ծայրահեղ ուժգնությունների նկատմամբ մանրէների հարմարման մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական պատկերացում, նյութափոխանակային հոսքերին և ցանցերին, ինչպես նաև նյութափոխանակային ճարտարագիտությանը առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում։ 4. Teaching and Learning Styles and Methods
· Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
· Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց · Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, · Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
· Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր (91-100%` 3, 81- 90%` 2, 71-80%` 0 ),
· Ինքնուրույն աշխատանք առավելագույնը 8 միավոր · Եզրափակիչ քննություն (բանավոր հարցում) առավելագույնը 9 միավոր 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէների նյութափոխանակության ընդհանուր ակնարկ: Կատաբոլիզմի և անաբոլիզմի կարգավորումը: Բջջի էներգիական և վերականգնողական լիցքեր: ԱԵՖ-ի դերը նյութափոխանակության կարգավորման գործընթացում: Գլոբալ կարգավորիչներ: Մանրէներում ֆերմենտների սինթեզի կարգավորում: Մանրէների բազմաֆերմենտային համակարգեր: Ալոստերիկ կարգավորում, դրա օրինակները մանրէներում: Ֆերմենտների արգելակում և ռեպրեսիա: Հետադարձ կապի արգելակում: Հետտրանսլյացիոն մոդիֆիկացիա: Պրոտոնային ԱԵՖազ, դրա կարգավորումը: Ռոտացիոն կատալիզ: Մանրէների երկբաղադրամաս ազդակային համակարգեր: Գլյուկոզի յուրացման և օքսիդացման ուղիների կարգավորումը մանրէներում: Կատաբոլիտային արգելակման մեխանիզմը տարբեր բակտերիաներում: Ածխաջրերի պահեստավորում և դրա կարգավորում: Ածխածնի տարբեր աղբյուրների (ֆրուկտոզ, քսիլոզ, գլիցերոլ) նյութափոխանակությունը: Ազոտի և ֆոսֆատի փոխանակությունը Ամոնիակի փոխանակության ուղիներ: Ամինաթթուների խմորման կարգավորում: Ֆոսֆատի, ազոտի և կենտրոնական փոխանակային ուղիների կապը: Մանրէների շնչառական շղթա, Կրեբսի ցիկլի կարգավորում: Խմորման նյութափոխանակային և թերմոդինամիկական կարգավորում: Գլիկոլիզի թերմոդինամիկական կարգավորում: Օքսիդավերականգնողական ռեակցիաների դերը բակտերիաներում: Օքսիդավերականգնողական պոտենցիալի և Գիբբսի ազատ էներգիայի փոփոխության կապը: Արտաքին գործոնների ծայրահեղ ուժգնությունների նկատմամբ մանրէների հարմարումը, հարմարման մեխանիզմներ՝ օսմոսային ճնշում, միջավայրի pH, ջերմաստիճան, ճառագայթում: Նյութափոխանակային ուղիների միավորումը և կառավարումը տարբեր մանրէներում: Նյութափոխանակային հոսքեր և ցանցեր: Նյութափոխանակային հոսքեր և գենոտիպ-ֆենոտիպ կապը: Նյութափոխանակային ճարտարագիտություն:
|
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0709 | Գիտական սեմինար | 3 |
1 -ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
սեմ․ - 2 ժամ/շաբ.
MANDATORY
0709/Մ16/Մ17/Մ19/Մ21
1. Purpose of the Course
·Ուսանողների մոտ ձևավորել մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի աշխատաշուկայի, Հայաստանում մանրէաբանության զարգացման հեռանկարների, մանրէաբանական հետազոտություններում կիրառվող ճշգրիտ մեթոդների և նորագույն սարքավորումների վերաբերյալ պատշաճ և մասնագիտական պատկերացում,
·Մանրէների խառը կուլտուրաների, դրանց առանձնահատկությունների և կենսատեխնոլոգիայում դրանց կիրառմանն առնչվող համակարգված մասնագիտական պատկերացում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել Հայաստանում կիրառական մանրէաբանության զարգացման հեռանկարները ·ներկայացնել կենսատեխնոլոգիական արտադրությունների և ծառայությունների առանձնահատկությունները ·արժևորել մանրէաբանական հետազոտություններում կիրառվող ճշգրիտ մեթոդները, ·գիտակցել մանրէների կիրառմամբ օրգանական թափոնների վերամշակման հեռանկարայնությունը, ·լուսաբանել մանրէների նույնականացման նոր մեթոդները, ·նկարագրել կաթնամթերքի կենսատեխնոլոգիայում կաթնաթթվային բակտերիաների կիրառման նոր ուղիները և կաթնաթթվային բակտերիաների նոր հատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառել մանրէաբանական ճշգրիտ մեթոդներ ·գնահատել մանրէների կիրառման առանձնահատկությունները ·կիրառել խմորման վերջնանյութերի հավասարակշռության վերլուծության մեթոդներ, ·գնահատել որոշակի էկոհամակարգերում մանրէների կազմը և սահմանելու մանրէների առանձին խմբերի գործառույթը, ·կիրառել սննդամթերքի պահպանման մեթոդներ և գնահատելու սննդամթերքով տարածվող ախտածին մանրէների վտանգը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·վերլուծել փորձնական արդյունքները և տեսական նյութը ·օգտագործել ժամանակը և ռեսուրսները արդյունավետ, ·պատրաստել զեկուցումներ հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ և վարելու գիտական բանավեճեր։ օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ): 3. Description
·Ուսանողների մոտ ձևավորել մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի աշխատաշուկայի, Հայաստանում մանրէաբանության զարգացման հեռանկարների, մանրէաբանական հետազոտություններում կիրառվող ճշգրիտ մեթոդների և նորագույն սարքավորումների վերաբերյալ պատշաճ և մասնագիտական պատկերացում,
·Մանրէների խառը կուլտուրաների, դրանց առանձնահատկությունների և կենսատեխնոլոգիայում դրանց կիրառմանն առնչվող համակարգված մասնագիտական պատկերացում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ /էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ/ և միավորային գնահատում,
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ·Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում։ 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարք՝ բանավոր կամ գրավոր (հարցատոմս, թեստեր)։
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0709 | Մասնագիտական պրակտիկա | 6 |
8-րդ կիսամյակ
4 շաբաթ
45 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Մ18
1. Purpose of the Course
Ծանոթացնել մանրէաբանական և կենսատեխնոլոգիական մեթոդներին, տեսական հիմքերին և ձևավորել գործնական հմտություններ:
2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
·կիրառել մանրէաբանական և կենսատեխնոլոգիական մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·իրականացնել փորձնական աշխատանքի վերլուծություն, տիրապետել մանրէների և այլ կենդանի օրգանիզմների հետ աշխատելու առանձնահատկություններին, ·ընդհանրացնել ստացված տվյալները և կատարել եզրակացություններ: 3. Description
Ծանոթացնել մանրէաբանական և կենսատեխնոլոգիական մեթոդներին, տեսական հիմքերին և ձևավորել գործնական հմտություններ:
4. Teaching and Learning Styles and Methods
·ուսուցանող (բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/նախագծերի պատրաստում) և միավորային գնահատում (բանավոր հարցում),
·գիտական գրականության վերլուծություն՝ օգտագործելով ինտերնետային ռեսուրսները, ·բանավեճեր, ինտերակտիվ քննարկումներ, շնորհանդեսների ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Մասնագիտական պրակտիկան գնահատվում է ստուգարքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Անվտանգության կանոններ բժշկական և հետազոտական լաբորատորիաներում: Գիտական գրականության հետ աշխատելու հիմնական սկզբունքները: Ծանոթացում մանրէաբանական լաբորատորիաներում և գիտահետազոտական կենտրոններում առկա հետազոտական աշխատանքներին և ժամանակակից սարքավորումներին:
|
||
0709 | Մագիստրոսական թեզ | 24 |
4-րդ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 54 ժամ
MANDATORY
0709/Մ20
1. Purpose of the Course
· Ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ հետազոտություններ իրականացնելու և լաբորատոր մեթոդներ կիրառելու համար,
Ստեղծել անհրաժեշտ հիմքեր մասնագիտական գործնական հետազոտություններ իրականացնելու և կենսաբանական մեթոդների և սարքերի միջոցով ստացված արդյունքները վերլուծելու համար: 2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
· կիրառել կոնկրետ մանրէաբանական և կենսատեխնոլոգիական տերմինաբանություն և օգտագործել գիտական գրականություն · զարգացնել ուսումնական-ճանաչողական և գիտահետազոտական գործունեությունը` կատարելով ինքնուրույն արտալաբորատոր աշխատանքներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · կատարել աշխատանք տեքստի, գրաֆիկական պատկերների, աղյուսակների հետ, · կատարել հաշվարկներ, կազմել գրաֆիկներ, կատարել հաշվարկներ, արդյունքների գրական և վիճակագրական վերլուծություն, զեկույցների համար սահիկաշարերի պատրաստում): 3. Description
· Ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ հետազոտություններ իրականացնելու և լաբորատոր մեթոդներ կիրառելու համար,
Ստեղծել անհրաժեշտ հիմքեր մասնագիտական գործնական հետազոտություններ իրականացնելու և կենսաբանական մեթոդների և սարքերի միջոցով ստացված արդյունքները վերլուծելու համար: 4. Evaluation Methods and Criteria
մագիստրոսական թեզը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով՝ համաձայն ԵՊՀ-ում ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերի:
5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |