Type:
Master
Speciality:
051101.04.7 - Կենսաբանություն
Specialisation:
051101.04.7 - Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոսի աստիճան
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
ԵՊՀ մագիստրատուրա մրցույթային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք։
Նույն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:

2. Programme Objectives
Խոր մասնագիտական գիտելիքներ հաղորդել մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի հիմնարար և կիրառական ասպարեզներում, պատրաստել գիտական ուսումնասիրություններ կատարելու ունակ մասնագետներ, որոնք իրենց տեսական և գործնական հմտություններով կբավարարեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին, ունակ կլինեն գործնականում կիրառելու մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ժամանակակից մեթոդները, ղեկավարելու գիտական և գիտակրթական ծրագրեր, վերլուծելու և համակարգելու տվյալ բնագավառի գիտահետազոտական որոշակի հիմնախնդրի վիճակը:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու անհատական և խմբակային (համալիր, նախաձեռնող և պատվիրված հետազոտությունների առանձնահատկությունները, ռեֆերատի, թեզիսի, հոդվածի, զեկուցման, հաշվետվության և այլ տիպի գիտական տեղեկատվության մշակման եղանակները, հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և բժշկագիտության մեջ։
- ներկայացնելու մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիայի հիմնարար և կիրառական հիմնախնդիրները, սննդի, էներգիայի նոր աղբյուրների, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, կենսատեխնոլոգիաներում Հայաստանի մանրէների կիրառման հնարավորությունները, նկարագրելու մանրէաբանական և կենսաքիմիական մեթոդների առանձնահատկությունների տեսական հիմունքները։
- վերարտադրելու բույսերի աճի, նյութափոխանակության և կայունության կարգավորման հիմքում ընկած օրինաչափությունները, բույսերի ուսումնասիրման կենսատեխնոլոգիական մեթոդների առանձնահատկությունների տեսական հիմունքները, ներկայացնելու մանրէների ու բույսերի ազդակային համակարգերի և սթրեսներին հակազդման մեխանիզմները, լուսաբանելու երկրորդային նյութափոխանակության գործընթացների հիմքում ընկած օրինաչափություններն ու կարգավորման մեխանիզմները։
- նկարագրելու պրոկարիոտների բջիջներում կենսաֆիզիկական ու կենսաքիմիական գործընթացները և դրանց նշանակությունը կենսատեխնոլոգիայում, ներկայացնելու տարբեր էկոհամակարգերում մանրէային համակեցությունների կառուցվածքի և գործառույթների, կենսածին տարրերի կենսաերկրաքիմիական շրջապտույտների մեջ մանրէների դերի և մանրէների կիրառմամբ օրգանական թափոնների վերամշակման տեխնոլոգիաների կիրառման առավելություները և հեռանկարայնությունը։
- ներկայացնելու կենսատեխնոլոգիայի ժամանակակից մոտեցումների և կենսատեխնոլոգիական արտադրությունների հիմնահարցերը, կենսավառելիքի ստացման հիմնական մեթոդների առանձնահատկությունները, նկարագրելու կենսա-տեխնոլոգիական օբյեկտների օգտագործման անվտանգության, պատենտավորման հարցերը, էթիկական նորմերը, համապատասխան արտադրությունում աշխատանքային հմտությունները։
- նկարագրելու Հայաստանում մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի զարգանցման հեռանկարները և մանրէաբանական և կենսատեխնոլոգիական հետազոտություններում կիրառվող ճշգրիտ մեթոդները, լուսաբանելու սննդամթերքի կենսաանվտանգության, խմելու ջրի մաքրության և վերահսկողության արդիականությունը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- իրականացնելու հետազոտությունների պլանավորում, հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, կիրառելու մեթոդների ընտրության, դրական և բացասական ստուգիչների, ճշգրիտ տվյալների և դրանց վերարտադրության սկզբունքները, որակական և քանակական, վերլուծական և համեմատական մեթոդները, հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ պատրաստելու զեկուցումներ:
- վերլուծելու և գնահատելու մանրէների ուսումնասիրման կենսատեխնոլոգիական մեթոդները, կանխատեսելու և մոդելավորելու ֆերմենտների սինթեզի համակարգված և հաջորդական մակածումը, կարգավորելու մանրէների աճը և նյութափոխանակությունը տարբեր գործոններով, կիրառելու մանրէների նյութափոխանակային առանձնահատկությունները տարբեր արտադրություններում առաջադրելով հետազոտության նպատակներն և խնդիրները:
- իրականացնելու բույսերի մեկուսացված կուլտուրաների և կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման աշխատանքներ, վերլուծելու բնականոն և սթրեսային պայմաններում աճող բույսերի հակառադիկալային ակտիվության դրսևորման պատճառահետևանքային կապերը, մանրէների սոցիալ փոխազդեցության եղանակները, հենվելով մանրէների և բույսերի երկրորդային նյութափոխանակության առանձնահատկությունների վրա մշակելու կենսատեխնոլոգիայի ոլորտի բիզնես ծրագրեր:
- լուսաբանելու մանրէների կենսազանգվածի ստացման նյութաէներգետիկական հաշվեկշիռը և գնահատելու մանրէների աճը ըստ ածխածնի, թթվածնի և ջրածնի, գնահատելու որոշակի էկոհամակարգում մանրէների կենսաբազմազանությունը, մեկնաբանելու և հիմնավորելու մանրէների կիրառմամբ բնապահպանական կենսատեխնոլոգիաների մշակման (թափոնների վերամշակում, մետաղների կենսատարրալվացում և կենսառեմեդիացիա) առավելություններն ու սահմանափակումները։
- գնահատելու կենսաբանական օբյեկտների օգտագործման հնարավորությունները, մշակելու կենսավառելիքի ստացման նոր տեխնոլոգիաներ, իրականացնելու արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացներ, արտադրական պայմաններում սննդամթերքի մանրէաբանական վերահսկողություն, կիրառելու հմտություները աշխատելու սննդի, առողջապահական բժշկական, լաբորատորիաներում, կարճաժամկետ վերապատրաստումից հետո աշխատելու համապատասխան արտադրությունում, մշակելու կենսատեխնոլոգիայի ոլորտի բիզնես ծրագրեր:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) օգտվելու կարողություն։
- Առկա խնդիրները վերլուծելու, ինքնուրույն նոր խնդիրներ առաջարկելու և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու կարողություն: Խմբի անդամ կամ ղեկավար լինելով, աշխատանքի բարձր արդյունավետություն դրսևորելու կարողություն։ Պլանավորելու էկոլոգիական իրավիճակի բարելավման միջոցառումներ և կատարելու բնության, մարդու առողջության պահպանմանն ուղղված աշխատանքներ:
- Փորձնական արդյունքների և տեսական նյութի համակողմանի վերլուծության ունակություն, հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ զեկուցումների պատրաստման կարողություն, վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ: Մշակելու կենսատեխնոլոգիայի ոլորտի բիզնես ծրագրեր։ Մասնագիտական էթիկայի նորմերը պահպանելու կարողություն։
4. Assessment methods
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են` 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող
դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են
2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն
աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր
բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ,
ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող
դասախոսը:
Ստուգարքային դասընթացը ավարտվում է ստուգարքով:

5. Graduates future career opportunities
«Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կենսաբանության ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական լաբորատորիաներ
. գիտական աշխատողներ,
Կենսատեխնոլոգիական լաբորատորիաներ և արտադրություններ
. գիտական խմբերի աշխատակիցներ,
. լաբորատորիաների գիտական ղեկավարներ,
Սննդամթերքների արտադրություններ
. մանրէաբանական լաբորատորիաների վարիչներ,
. մանրէաբանական լաբորատորիաների մանրէաբաններ,
Դեղորայքային արտադրություններ

Առողջապահական բժշկական լաբորատորիաներ
. բժշկաքիմիական վերլուծման բժիշկ - կենսաբաններ և լաբորանտներ,
Էկոլոգիական կազմակերպություններում
. մանրէների և բույսերի էկոլոգներ,
Ագրարային գյուղատնտեսության կազմակերպություններում
. ինֆորմացիոն և խորհրդատվական բաժինների աշխատակիցներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարության
. ավագ դպրոցներում կենսաբանության ուսուցիչներ
. քոլեջներում և միջնակարգ մասնագիտական հաստատություններում ուսուցիչներ:
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, ՀՀ բուհերի համապատասխան ամբիոնները, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ու հարակից ոլորտներում գործող գիտական և գիտա-արտադրական ձեռնարկությունները: Ստորև ներկայացվում են ՀՀ կենսաբանության ոլորտում գործող որոշ ձեռնարկություններ և դրանց գործունեության ոլորտը.
. Բուհեր
-Համապատասխան ամբիոններ,
. Գիտահետազոտական ինստիտուտներ
-Համապատասխան լաբորատորիաներ,
. Սննդամթերքի արտադրություններ
-Համապատասխան լաբորատորիաներ և ծառայություններ,
. Դեղագործական ընկերություններ
-Համապատասխան լաբորատորիաներ
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում, ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
• ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
• հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
• էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին:
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաբանություն» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.:
ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2016 թ.:

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· կենսաբանության ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· կենսաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· պրոկարիոտների՝ արքեաների և բակտերիաների, ինչպես նաև՝ սնկերի, ջրիմուռների, քարաքոսերի, բույսերի ձևաբանության, կարգաբանության, նույնականացման առանձնահատկությունների կիրառման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրությունների մեթոդների, ուղղությունների, Հայաստանում կենսատեխնոլոգիական արտադրության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ
· բուսական օրգանիզմի գործառույթային և կենսաքիմիական առանձնահատկությունների, մետաբոլիկ ուղիների փոխկապվածության և դրանց կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև բույսերի մետաբոլիտները տարբեր արտադրություններում կիրառելու վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բույսերի աճի և զարգացման, գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունների, տարբեր սթրեսային պայմաններում աճի և զարգացման կարգավորման մեխանիզմների սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաբանական օքսիդացման գործընթացի մոլեկուլային հիմքերի, ածխաջրերի և լիպիդների փոխանակության առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ,
· մանրէների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունների, նյութափոխանակության և նրա կարգավորման, ժառանգականության և փոփոխականության, բազմացման և աճի, նրանց բազմազանության և դասակարգման, էկոլոգիայի, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մանրէների դերի, ախտածին մանրէների, ինչպես նաև վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունների, հատկությունների, դասակարգման, աճի և ախտածնության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· միկրոօրգանիզմներում ընթացող խմորման, շնչառության, ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական գործընթացների և քեմոսինթեզի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների, կենսաթաղանթներով նյութերի տեղափոխման գործընթացների, բջջի կենսագործունեության համար տեղափոխման գործընթացների նշանակության վերաբերյալ գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրություններում օգտագործվող օրգանիզմների առանձնահատկությունների, դրանց ստացման եղանակների, ժամանակակից գենաընտրողական, մուտագենեզի և գենաճարտարագիտական մեթոդների վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաէներգետիկայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, կենսաէներգետիկական հիմնական գործընթացների, էներգիա պահեստավորող մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական համապատասխան մեթոդների ընտրության սկզբունքների, ֆերմենտների անջատման և մաքրման, անհրաժեշտ մանրէների շտամների մեկուսացման, մանրէների և բույսերի տրանսֆորմացման վերաբերյալ գիտելիքներ,
· պրոկարիոտ և էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման առանձնահատկությունների և հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
· ֆերմենտների կառուցվածքի և գործողության մեխանիզմների ընդհանուր սկզբունքների, կենդանի բջիջների նյութափոխանակության և թաղանթային փոխադրման մեջ դերի վերաբերյալ գիտելիքներ,
· միկրոօրգանիզմների նյութափոխանակության առանձնահատկությունների, բջիջներում ընթացող անաբոլիզմի և կատաբոլիզմի հիմնական ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
· իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ գիտական կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կենսաբանական գիտություններից որևէ մի ուղղության ոլորտում՝ էկոլոգիայի և բնական ռեսուրսների կառավարման, կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության, գենետիկայի, բուսաբանության և սնկաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի և այլն:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
· Գերմանիայի Սաարլանդի համալսարանի մագիստրոսական ծրագրեր։ Բարձրագույն կրթության ոլորտում կենսատեխնոլոգիայի բնագավառում միջազգային համագործակցության Erasmus +(KA 107) 2016/17 դրամաշնորհի շրջանակներում։
· Գերմանիայի Հալլեի համալսարանի մանրէաբանության մագիստրոսական ծրագիր
· CPEA-LT-2016/10095 Network for improving research based higher education in basic and applied microbiology (2016-2019).
University of Bergen (NO), Yerevan State University (YSU) (AM).
· Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մանրէաբանության մագիստրոսական ծրագրեր:
· Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի (ԲելՊԱՀ, ՌԴ) կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության մագիստրոսական ծրագիր։
Բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության ԵՊՀ և
ԲելՊԱՀՀ միջև 22.09.2016թ պայմանագրի շրջանակներում:
· ԱՄՆ, Վիրջինիայի Virginia, Charlottesville համալսարանի մագիստրոսական ծրագիր:
· ԱՄՆ. Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի մանրէաբանության մագիստրոսական ծրագիր: