June 01, 2023 | 16:01
Science
Education
Representative Office of the Caucasian Studies Institute of Tehran University will operate at YSU
Թեհրանի համալսարանի պատվիրակությունն ացելել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոն՝ քննարկելու հայ-իրանական գիտակրթական համագործակցությանն առնչվող հարցեր՝ մատնանշելով երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերը։
Այցի շրջանակում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով: Երկու բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես են եկել «Հետխորհրդային շրջանում Ադրբեջանի մարդահամարները և իրանական ժողովուրդները (քրդեր, թալիշներ, թաթեր)», «Սյունիքի մարզում Իրանի և Ռուսաստանի ներկայությունը՝ որպես տարածաշրջանային մարտահրավերների հակակշիռ» և այլ թեմաներով զեկուցումներով:
Կողմերը քննարկել են իրանագիտությանը, տարածաշրջանային արդի խնդիրներին և գործընթացներին վերաբերող գիտական հարցեր, ինչպես նաև Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը:
Երևանի պետական և Թեհրանի համալսարանների միջև կնքված հուշագրի համաձայն՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում գործելու է Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցչությունը, ինչի շնորհիվ կմշակվեն բակալավրիատական և մագիստրոսական համատեղ ծրագրեր, կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ և համատեղ այլ ծրագրեր:
Նշենք, որ քննարկմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցչիները, ուսանողներ, ԻԻՀ Թեհրանի համալսարանի քաղաքական և իրավաբանական գիտությունների ֆակուլտետի դեկան Էբրահիմ Մոթաղին, նույն ֆակուլտետի և Կովկասյան հետազոտությունների կենտրոնի դասախոսներ Շիվա Ալիզադեն, Զահրատ Փուսթինչին և Ջաֆար Խաշեն: