June 16, 2023 | 15:51
Science
Infrastructure
Education
The Scientific Council of YSU has elected the Heads of Departments today
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր գումարել է արտահերթ նիստ՝ ինստիտուտի տնօրենի և 3 ֆակուլտետի դեկանների ընտրությունների օրակարգով։ Արդյունքում ԵՊՀ ԳԽ-ն ընտրել է ֆարմացիայի ինստիտուտի տնօրենին և սոցիոլոգիայի, տնտեսագիտության և կառավարման ու հայ բանասիրության ֆակուլտետների դեկաններին։
Արտահերթ նիստի օրակարգի հաստատումից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում առաջադրված թեկնածուներին, շնորհակալություն հայտնեց բոլոր դեկաններին ու տնօրեններին կատարած աշխատանքի համար։
Ըստ այդմ՝ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում առաջադրվել էր ինստիտուտի գիտական և ներդրումային հարցերի գծով փոխտնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Մկրտչյանը, սոցիոլոգիայի, տնտեսագիտության և կառավարման ու հայ բանասիրության ֆակուլտետների դեկանների պաշտոններում՝ համապատասխանաբար ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը և ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արշալույս Գալստյանը։
Թեկնածուները ԳԽ անդամներին ներկայացրին իրենց ստորաբաժանումների զարգացման ծրագրերն ու պատասխանեցին նրանց հարցերին։ Ներկայացված ստորաբաժանումների ղեկավարների ընտրությունը կազմակերպելու նպատակով կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Արդյունքում թեկնածուները, ստանալով ԳԽ անդամների մեծամասնության քվեները, ընտրվեցին առաջադրված պաշտոններում։