July 11, 2023 | 10:01
Science
Partners
Human rights
"Asylum and human rights" course has been launched at YSU
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում իրավաբանների համար անցկացվում է եվրոպական չափանիշներին համահունչ «Ապաստանը և մարդու իրավունքները» («HELP») խորագրով առցանց դասընթացը:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-07/02_7.jpg?h=471d47a4&itok=HhoqVLG6)
«Ապաստանը և մարդու իրավունքները» թեմայով առցանց դասընթացի պիլոտային երկրորդ փուլը իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագրի («HELP») մի մասն է կազմում։
Դասընթացին մասնակցում են շուրջ 24 մասնագետներ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, Գլխավոր դատախազությունից, ԱԱԾ քննչական վարչությունից, Սահմանապահ զորքերից, Վերաքննիչ վարչական դատարանից և Վարչական դատարանից, Փաստաբանների պալատից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Հանրային պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ից և ոլորտի հասարակական կազմակերպություններից։
«HELP» ինտերակտիվ և մասնակցային դասընթացների նպատակն է Եվրոպայում մարդու իրավունքների վերաբերյալ բարձրորակ կրթության ապահովումը ոլորտի մասնագետների՝ դատավորների, փաստաբանների և դատախազների համար, ինչպես նաև ազգային մակարդակում մարդու իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու հնարավորության ընձեռումը: Այն իրավաբանների ազգային ուսումնական հաստատությունների միակ համաեվրոպական ցանցն է ԵԽ անդամ 46 երկրներում, որն ապահովում է էլեկտրոնային ուսուցման անվճար դասընթացների հարթակ և մարդու իրավունքների ուսուցման մեթոդաբանություն: ՄԱԿ ՓԳՀ տեսանկյունից՝ «HELP» դասընթացը կարևոր և օգտակար է իր գործընկեր պետական կառույցների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար, քանի որ այն ներառում է ապաստան հայցողներին և փախստականներին վերաբերող կարևորագույն հայեցակետեր։ Դասընթացը նաև ներկայացնում է միջազգային հիմնական չափանիշների, բողոքարկման համապատասխան մեխանիզմների և փոխհատուցման հետ կապված հիմնական հայեցակետերի ընդհանուր պատկերը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-07/01_9.jpg?itok=Zg_0NYHq)
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց այսօրինակ նախաձեռնությունները և հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-07/04_6.jpg?itok=zYPn-C2o)
Հայաստանում ԵԽ «HELP» ծրագրերի համակարգող Արտեմ Հակոբյանը ներկայացրեց «HELP» հարթակը և Հայաստանում առցանց ուսուցման հնարավորություններն իրավաբանների համար: Նա շնորհակալություն հայտնեց ՄԱԿ ՓԳՀ և ԵՊՀ ներկայացուցիչներին ծրագրում ունեցած արժեքավոր ներդրման համար՝ ողջունելով հետագա համագործակցության նկատմամբ երկու կողմերի ցուցաբերած հետաքրքրությունը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-07/03_3.jpg?itok=dS8tyUxJ)
ՄԱԿ ՓԳՀ աշխատակից Սուսաննա Գրիգորյանը, ներկայացնելով «HELP» հարթակը, ընդգծեց դրա կարևորությունն ապաստանի և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետների համար:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան «HELP» ծրագրին, ներկայացրին իրենց փորձը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին ապաստանի հետ կապված խնդիրների վերաբերյալ ազգային օրենսդրական դաշտի և բարեփոխումների համատեքստում:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-07/05_5.jpg?itok=Gw6tTC1I)
«HELP» ազգային դասընթացավար Սերգեյ Ղազինյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի կայքէջն ու «Ապաստան և մարդու իրավունքներ» առցանց դասընթացը, անդրադարձավ աշխատանքի պլանավորմանն ու գնահատմանը վերաբերող հարցերին, ինչին հաջորդեցին ակտիվ քննարկումներ և հարցուպատասխան:
Նշենք, որ յոթշաբաթյա դասընթացի հաջող ավարտին մասնակիցները կստանան վկայականներ: