July 27, 2023 | 10:00
Admission
Educational programs
Education
And the Word was God...
Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը։ Բանն Աստծու հետ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու հետ էր։ Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ․ առանց նրա ոչ մի բան չստեղծվեց։ Հովհաննես 1։1-3
Աստծո էության, կրոնի և հավատքի վերաբերյալ տեսությունների ամբողջությունը՝ աստվածաբանությունը, ծագել է հունարեն «theos» (աստված) և «logos» (խոսք, ուսմունք) բառերից և նշանակում է «խոսք Աստծո մասին»։ Մեզ հայտնի բոլոր կրոններն ունեն իրենց հատուկ աստվածաբանական համակարգերը, որոնց ուսումնասիրության համար ստեղծվել և մշակվել են տարատեսակ գիտակարգեր՝ պատկերագրություն, առասպելաբանություն, կրոնական ուսմունք, ծիսաբանություն և այլն։
Կրոնական ուսմունքին գրագետ տիրապետելն այն կարևորագույն հմտություններից է, որոնք հնարավորություն են տալիս հիմնվելու ոչ թե ենթադրությունների, այլ փաստահենք գիտելիքի վրա։ Դրա լավագույն ուղեցույցը հնարավոր է ձեռք բերել ավելի քան 25 տարվա պատմություն ունեցող ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում։
Եռաստիճան կրթական համակարգ առաջարկող ֆակուլտետում գործում են «Աստվածաբանություն» (առկա), «Կրոնական զբոսաշրջություն» (առկա, հեռակա) և «Վարդապետական աստվածաբանություն» կրթական ծրագրերը։
ԵՊՀ մի շարք ֆակուլտետների (Աստվածաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Աշխարհագրության և երկրաբանության, Արևելագիտության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության) գործակցությամբ բացված «Կրոնական զբոսաշրջություն» նորաստեղծ կրթական ծրագիրը (2021 թ․), որը համապատասխանեցված է կրթական ժամանակակից չափանիշներին և պահանջներին, հնարավորություն է տալիս ուսանողներին համընդգրկուն գիտելիք ստանալու ինչպես հայ եկեղեցու, այնպես էլ կրոնների պատմության վերաբերյալ՝ այդպիսով նպաստելով Հայաստանում գրագետ ու հմուտ կրոնական զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Ոլորտը կարևորագույններից է, քանի որ աշխարհում զբոսաշրջային կենտրոնների 80-90 տոկոսը կրոնական են (Էջմիածին, Երուսաղեմ, Վատիկան, Մեքքա, Շրի Լանկա և այլն)։
Ֆակուլտետը երկարամյա գործակցային ամուր կապեր ունի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի (Գերմանիա) հետ․ գրվել են համատեղ հոդվածներ, կազմակերպվել բազմաթիվ հանդիպումներ և իրականացվել փոխանակման ծրագրեր։ Բացի նշյալ համալսարանից՝ Աստվածաբանության ֆակուլտետում պարբերաբար հյուրընկալվում և դասախոսություններ են կարդում արտասահմանյան մի շարք այլ բուհերի պրոֆեսորներ՝ խթանելով փորձի փոխանակումը և ուսանողների մասնագիտական հմտությունների ու գիտելիքների զարգացումը։ Փոխանակման ծրագրերին մասնակցում են ինչպես ուսանողներ, այնպես էլ դասախոսներ։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները, մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին, հնարավորություն ունեն ստանալու մանկավարժի որակավորում։
Նշենք նաև, որ Աստվածաբանության ֆակուլտետում գործում է եզակի մատենագրությամբ «Աճեմյան» գրադարանը։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։