August 28, 2023 | 11:29
Science
Research
Publications and scientific journals
Films as a tool to formate values: from film art to science
Within the framework of the "Research News" series, this time we have referred to the article "The Development of the "American Dream" as a Value System and its Presentation in Hollywood Films" by Yuliana Melkumyan, Associate Professor, Head of the Department of Social Work and Social Technologies of YSU Sociology Faculty, and Seda Mkrtchyan, a graduate of the Faculty. The article was published in "Journal of Sociology": Bulletin of Yerevan University".
Ջեյմս Թրասլոու Ադամս՝ ամերիկացի գրող և պատմաբան. 1931 թվականին նա է առաջին անգամ գործածել «ամերիկյան երազանք» եզրույթը և բնութագրել այն որպես «մի երկիր, որտեղ կյանքը պետք է բոլորի համար լինի ավելի լավը, ավելի հարուստ ու հագեցած՝ լի հնարավորություններով՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով յուրաքանչյուրի կարողություններն ու ձեռքբերումները»:
Յուլիանա Մելքումյանը և Սեդա Մկրտչյանը սկսել են համագործակցել դեռևս 2020 թվականից։ Հետաքրքրված լինելով կինոարվեստով և դրա արժեհամակարգային բովանդակությամբ ու քարոզչությամբ՝ ֆակուլտետի դոցենտն ու շրջանավարտը միավորել են իրենց ուժերն ու մագիստրոսական թեզի ուղղությամբ մանրակրկիտ աշխատանք տարել: Դրանից զատ՝ ընդարձակել են թեման և համահեղինակությամբ հոդված տպագրել նախ՝ «Norwegian Journal of development of the International Science» ամսագրում, ապա՝ «Journal of Sociology: Bulletin of Yerevan State University» գիտական հանդեսում (ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակում)։
««Ամերիկյան երազանքը» արժեհամակարգ է, որն ազդում է ամերիկյան հասարակության յուրաքանչյուր անդամի վրա, քանի որ այն սնում է անհատին հասարակության արդյունավետ և օգտակար անդամ լինելու մասին գաղափարներով»,- թեմայի ընտրության, կարևորության և արդիականության մասին խոսելիս ընդգծում է Սեդան։
«Եթե առաջին հոդվածում ուսումնասիրել էինք 1940-2010-ական թվականների ֆիլմերում «ամերիկյան երազանքի» տերմինալ և ինստրումենտալ արժեքների տեսողական (վիզուալ), վերբալ (բանավոր) և աուդիո (լսողական) հաղորդակցությունը այն ֆիլմերում, որտեղ «ամերիկյան երազանքը» ներկայացվում է միայն դրական երանգավորմամբ՝ առանց ցույց տալու այդ երազանքի հակառակ կողմը, ապա երկրորդ հոդվածում մեզ ավելի շատ հետաքրքրել է առանձնացված կարգերում «ամերիկյան երազանքի» արդեն քննադատական գործոնի ուսումնասիրությունը (այս դեպքում առանձնացվել են 2018-2021 թթ. նկարահանված ֆիլմերը)»։
«Հետաքրքիր և փոխլրացնող համագործակցության շրջանակում բավականին բարդ էր կինոարտադրության բովանդակային վերլուծության գործիք մշակելու գործընթացը, քանի որ մեր նպատակն էր ուսումնասիրել ֆիլմերի կոնվերգենտ բովանդակությունը՝ երաժշտություն, մեզանսցենաներ, վիդեոշարք, աուդիոտեքստ, երկխոսություններ, ձայնային էֆեկտներ, օգտագործված խորհրդանիշներ, գունային համադրություններ և այլն»,- հետազոտական աշխատանքում առաջացած ոչ էական բարդությունների և ֆիլմերի ընտրության համար նախատեսված չափորոշիչները ներկայացնելիս նշեց Յ. Մելքումյանը՝ հավելելով. «Բաժանելով ֆիլմերն ըստ ժամանակաշրջանների՝ ընտրել և դիտել ենք տվյալ ժամանակահատվածին բնորոշ՝ «Ամերիկյան երազանք»-ի գաղափարը սփռող ամենադիտված, բարձր վարկանիշ ունեցող, մեծ եկամուտ ստացած և հանդիսատեսի ու կինոքննադատների հավանությանն ամենաշատն արժանացած ֆիլմերը»։
Խոսելով ոլորտային ուսումնասիրությունների կարևորությունից, շարունակականությունից և դրանց միջոցով հասարակության կյանքը խորքային փոփոխություններ մտցնելու հնարավորություններից՝ Յ. Մելքումյանն ասում է. «Սեդայի հետ համագործակցությունը միանշանակ շարունակելու ենք։ «Ամերիկյան երազանքը» արդեն համակողմանի ուսումնասիրել ենք, սակայն կինոն՝ որպես քարոզչության գործիք, կշարունակենք ուսումնասիրել։ Հուսով եմ՝ հետագայում գործնական նոր քայլեր կձեռնարկենք և կյանքի կկոչենք մեր առաջարկները՝ հայկական հեռուստասերիալների, կինոֆիլմերի և անգամ գովազդային հոլովակների նկարահանման ժամանակ մասնագիտական խորհրդատվություն ապահովելով, որպեսզի ստացվի առավել ազդեցիկ արտադրանք՝ «Հայկական երազանքի» բաղադրիչներով»։
«Ինձ համար չափազանց հետաքրքիր է կինոյի և սոցիոլոգիայի միջոցով հասարակության շրջանում հանդիպող այնպիսի երևույթների և հիմնախնդիրների ուսումնասիրությունը, որոնք քիչ են հետազոտված, սակայն ունեն մեծ կարևորություն և հանրահռչակման անհրաժեշտություն։ Բացի դրանից՝ ծրագրում եմ նաև ուսումնասիրել սոցիալական հիմնախնդիրների արտահայտումը հին հայկական ֆիլմերում, քանի որ մենք համաշխարհային կինոարվեստում կուլտային, դասական ֆիլմերին ոչնչով չզիջող շատ ֆիլմեր ունենք, որոնց կողմը կցանկանայի ավելի մեծ ուշադրություն հրավիրել»,- նշում է Սեդան և հավելում. «Այժմ աշխատում եմ նաև երկու թեմաների շուրջ՝ պոստմոդեռն նարատիվի էլեմենտները Սփայք Ջոնսի և Չարլի Կաուֆմանի «Ադապտացիա» ֆիլմում և ստեղծագործական ճգնաժամի դիսկուրսը նույն ֆիլմում»։
Նշենք, որ ԵՊՀ հրատարակչությունը, նպատակ ունենալով նպաստելու գիտական ոլորտում համալսարանի միջազգայնացման գործընթացին, այժմ շարունակաբար աշխատանքներ է տանում «Journal of Sociology», «Journal of Political Science», «Translation studies: Theory and Practice», «Armenian Folia Anglistika» գիտական հանդեսները «Scopus» գիտական շտեմարանում զետեղելու ուղղությամբ: