February 20, 2024 | 16:00
Science
Education
International cooperation
New perspectives of cooperation between Armenian and Russian schools of oriental studies
The delegation led by the Dean of the YSU Faculty of Oriental Studies was on a working visit to Russia on February 4-12 this year. To restore the cooperation ties with the Centers for Oriental Studies of Russia and outline new perspectives of development, a number of meetings were held with the officials of scientific and educational institutions in Moscow and St. Petersburg, and agreements related to the scientific and educational field were reached.
Ֆակուլտետի դեկան, պ․գ․դ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին ուղեկցում էին, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Վարուժան Գեղամյանը և նույն ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Մհեր Աբրահամյանը։
Ներկայացնելով այցի մանրամասները՝ պրոֆեսոր Ռ․ Մելքոնյանը նշեց, որ եղել են Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների պետական ինստիտուտում և հանդիպել ղեկավար կազմի հետ, այցելել Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (որտեղ նույնպես կա արևելագիտական ուղղվածություն)։
Այցի շրջանակում քննարկել են համագործակցության տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ուսանողների և դասախոսների փոխանակում, համատեղ գիտական ծրագրերի իրականացում (նաև դրամաշնորհային), դասագրքերի հրատարակություն, գիտական ամսագրերի հրատարակման գործում փոխադարձ աջակցություն և այլ հարցեր:
Պրոֆեսոր Ռ․ Մելքոնյանը առանձնացրեց նաև այցը Սանկտ Պետերբուրգ և գործնական հանդիպումը Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Միխայիլ Պիոտրովսկու հետ, որը նաև Պետական Էրմիտաժի տնօրենն է:
«Համագործակցության չիրացված մեծ պոտենցիալ կա, ուստի պետք է այդ բացը լրացնել: Եղել ենք Պետական Էրմիտաժում և ձեռք ենք բերել համաձայնություն, որպեսզի ուսանողների կամ դասախոսների փոխանակման դեպքում տվյալ անձինք հնարավորություն ունենան որոշակի վերապատրաստում անցնելու հենց Էրմիտաժում»,- մանրամասնեց պրոֆեսորը:
Նշենք, որ ռուսաստանյան արևելագիտության զարգացման մեջ ծագումով հայ մասնագետները մեծ ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ: Ավանդաբար համարվում է, որ ռուսական և հայկական արևելագիտական դպրոցները ունեն նույն արմատը, բազմաթիվ ընդհանրություններ։ Այդ երկու դպրոցները միմյանց կապված են եղել սերտ համագործակցությամբ, ուստի այցը ոչ միայն արարողակարգային էր, այլև երբեմնի կապերը վերականգնելու և նոր իրողությունների լույսի ներքո զարգացման հեռանկարները նախանշելու միտում ուներ: