March 21, 2024 | 14:43
Science
Infrastructure
Conferences
Annual two-day conference of Research Institute of Biology held at YSU
For the first time this year, a two-day conference was held at YSU initiated by the Research Institute of Biology, as part of which researchers and lecturers of the research institute presented reports.
Այսօրինակ գիտաժողովների նպատակն է ստեղծել գիտական մտքերի փոխանակման հարթակ՝ մեծացնելով գիտության նկատմամբ հետաքրքրությունը:
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը նշեց, որ գիտաժողովը կազմակերպվել է համալսարանի աշխատելաոճի ընդհանուր տրամաբանության համատեքստում՝ նպատակ ունենալով ակտիվացնելու գիտական կյանքը՝ հաճախակի անցկացնելով բազմաբովանդակ քննարկումներ և սեմինարներ:
«Նմանօրինակ գիտաժողովները չափազանց կարևոր են, քանի որ դրանք գիտնականների համար լավ հնարավորություն են նույն կամ հարակից ոլորտում կատարվող գիտական հետազոտություններին ծանոթանալու, ինչպես նաև առկա ռեսուրսները հնարավորինս նպատակային օգտագործելու տեսանկյունից»,- ասաց Կարեն Թռչունյանը:
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, մատնանշելով նմանօրինակ գիտաժողովների անցկացման նպատակները, ընդգծեց. «Նպատակ ունենք այսպիսի գիտաժողովները դարձնելու շարունակական և պարտադիր ԵՊՀ գիտական բոլոր ստորաբաժանումների համար, որպեսզի մի քանի ներհամակարգային քննարկումներն այնուհետև ամփոփվեն մեկ միասնական՝ համալսարանական գիտաժողովում»:
Առաջին անգամ կազմակերպվող այս գիտաժողովն այսուհետ պետք է անցկացվի պարբերաբար՝ յուրաքանչյուր տարի՝ նույն ժամանակահատվածում: Սրան զուգահեռ՝ գիտահետազոտական կենտրոնում արդեն սկսել են անցկացվել գիտաշխատողների մասնակցությամբ տարբեր սեմինարներ և քննարկումներ՝ շաբաթական 1 կամ 2 անգամ:
Նմանօրինակ քայլերը հնարավորություն են ընձեռում գիտական կյանքը չսահմանափակելու միայն լաբորատորիաներում կատարվող աշխատանքներով։ Գիտության շարունակական զարգացման համար կարևոր նախապայմաններ են կատարված հետազոտությունները պարբերաբար ներկայացնելը, նորարար մտքերով փոխանակումը, ինչպես նաև նոր գաղափարները կյանքի կոչելը:
Մրջնաթթվային անցքուղիների դերից մինչև հիպօքսիայի և նեյրոբորբոքման դերը գլխուղեղի սուր այտուցի զարգացման պաթոգենեզում. այս թեմայի շուրջ կատարված հետազոտությունների մասին գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին 14 զեկուցումներ:
«Գիտաժողովը լավ հնարավորություն է ամփոփելու հետազոտությունները և ուղենշելու նորերը: Սա նաև ենթադրում է որոշակի մշակույթի ձևավորում. առանց նման ժողովների անցկացման՝ դժվար է պատկերացնել գիտական կյանքի զարգացումը»,- ասաց Կ. Թռչունյանը:
Նշենք, որ ապրիլի առաջին կեսին կկազմակերպվի նաև համալսարանական գիտական ընդհանուր ժողով, որին զեկուցումներով կներկայանան գիտության տարբեր ոլորտների մասնագետներ: