September 20, 2024 | 13:57
Education
Society
Events
90th anniversary of YSU Economics and Management Faculty to be celebrated with ceremony
The YSU Faculty of Economics and Management marks its jubilee year this year. The faculty's 90th anniversary is approaching, and a series of events are planned to celebrate this milestone. Karlen Khachatryan, the Dean of the Faculty, presented the program and schedule of activities dedicated to this momentous occasion for a faculty with over a century of experience.
Դեռևս գարնանը ստեղծվել էր հանձնաժողով, որը նախապատրաստել է մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով (ս.թ. հոկտեմբերի 8-10), հանդիսավոր նիստ (ս.թ. հոկտեմբերի 31), Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասին գիրք-ալբոմի հրատարակում, ինչպես նաև ֆիլմի ստեղծում։
Հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» միջազգային գիտաժողովը։
Դեկան Կ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հարվարդի, Կոռնելի, Սորբոնի, Ազորեի, Նիդեռլանդների, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 19 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, ՌԴ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից, ժամանելու են Հայաստան:
Գիտաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 70-ից ավելի ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ մասնակիցներ՝ ականավոր գիտնականներ, փորձագետներ, մասնագիտական ոլորտում ճանաչված դասախոսներ, ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ֆակուլտետը գիտաժողովի շնորհիվ 3 օր շարունակ վերածվելու է նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի՝ վերլուծելու սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկելու հնարավոր լուծումներ:
Գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:
Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հանդիսավոր նիստը: Դեկանը տեղեկացրեց, որ նիստին ներկա կլինեն շուրջ 1300 մասնակիցներ՝ ԵՊՀ ղեկավար կազմը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմը, պետական պաշտոնյաներ, գործարարներ, ֆակուլտետի գործընկեր կազմակերպությունների, այլ բուհերի, տնտեսության տարբեր ոլորտների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆակուլտետի շրջանավարտներ և ուսանողներ:
Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփվելու է նկարազարդ գիրք-ալբոմում:
Բազմաթիվ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության շնորհիվ վերհանվելու են ֆակուլտետի սկզբնավորումից մինչ օրս տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև մատնանշվելու են այդ գործում անուրանալի ավանդ ունեցած երախտավորները: Գիրք-ալբոմը կպատմի ֆակուլտետի անցած 90-ամյա ուղու, զարգացման ընթացքի, գիտակրթական գործունեության, հայտնի շրջանավարտների մասին: 1934 թվականից ֆակուլտետը տվել է տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնք աշխատել և աշխատում են՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ՝ նախարարներ և փոխնախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, Կենտրոնական բանկի նախագահներ, խորհրդի անդամներ, վարչության պետեր, ֆինանսաբանկային ոլորտի բարձրաստիճան ղեկավարներ, հաջողակ գործարարներ, տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր գիտնականներ, դասախոսներ:
Հոբելյանական տարվա առթիվ նախատեսվում է նաև ֆակուլտետի անցած ուղու մասին պատրաստել կարճամետրաժ ֆիլմ:
Կ. Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ հոբելյանը առիթ է արժևորելու ինը տասնամյակների ձեռքբերումները և նախանշելու անելիքները՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հոբելյանական տարվա շատ ձեռնարկումներ ավանդական կդառնան նաև հաջորդ տարիներին:
Հոբելյանական տարին նշանավորվելու է այլ միջոցառումներով ևս, որոնք կանցկացվեն ողջ ուսումնական տարվա ընթացքում:
Միջոցառումների ամբողջ ծրագրի իրականացման գործում դեկանը առանձնահատուկ կարևորեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դերն ու նշանակությունը:
Ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես՝ 2023 թվականին բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։ Նշենք, որ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ևս ֆակուլտետի շրջանավարտ է:
Միջոցառումների կազմակերպմանը մեծապես աջակցում են նաև ֆակուլտետի մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն: