November 16, 2024 | 17:04
Society
Events
"Uniting Forces to Prevent Corruption" national campaign launched at YSU
The national campaign "Uniting Forces to Prevent Corruption," dedicated to International Anti-Corruption Day, was officially launched at Yerevan State University. The initiative aims to emphasize the importance of tackling corruption and highlight the critical role of youth in this process.
Միջոցառման շրջանակում անցկացվեցին ծաղրանկարների ցուցադրություն, հայկական ավանդական շուրջպարերի ֆլեշմոբ, այնուհետև՝ քայլերթ և հեծանվաշքերթ։
Արշավի մեկնարկային միջոցառմանը ներկա էին պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով միջոցառման անցկացումը, նշեց․ «Ուրախ ենք, որ հետաքրքիր և տարբերվող ձևաչափով այս միջոցառման մեկնարկը տրվեց ԵՊՀ-ում։ Կոռուպցիան ոչ միայն իրավական, այլև բարոյական խնդիր է, ուստի այս հարցում կարևոր է կրթության դերը՝ որպես հասարակական ընկալման փոփոխման միջոց։ Կոռուպցիան անարդարության ամենասարսափելի դրսևորումն է, և շատ կարևոր է, որ հասարակությունը այն դիտարկի որպես մեծագույն արատ»։
ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, կարևորելով հանրային իրազեկումն ու համախմբումը կոռուպցիայի կանխարգելման գործում, ասաց․ «Կոռուպցիայի դեմ հնարավոր չէ պայքարել միայն պետական կառույցների ջանքերով։ Անհրաժեշտ է ողջ հասարակության, հատկապես՝ երիտասարդության ակտիվ մասնակցությունը։ Այս արշավը մի հարթակ է, որտեղ բոլորս համախմբվել ենք մեր ընդհանուր նպատակի շուրջ՝ ունենալու կոռուպցիայից զերծ Հայաստան»։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Բարեվարքություն» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանն ընդգծեց, որ երիտասարդներն են այն շարժիչ ուժը, որը կարող է նոր փոփոխություններ կատարել։
«Երիտասարդությունն իր բազմակողմանի մտածողությամբ և հաստատակամությամբ կարող է զգալի ներդրում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք պետք է ջանք չխնայենք՝ միասին ստեղծելու արդար հասարակություն»,- մատնանշեց նա։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, կարևորելով կրթության դերը, շեշտեց. «Կոռուպցիայի դեմ պայքարում կրթությունն ունի առանցքային նշանակություն։ Հենց իրազեկ քաղաքացիներն են դառնում կոռուպցիայի կանխարգելման «հիմնասյուները»»։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը նշեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է շարունակական կրթական ծրագրեր և գործնական քայլեր։ Այս արշավն այդ ուղղությամբ ևս մեկ քայլ է՝ խթանելու հանրային իրազեկումը և ներգրավվածությունը»։
Միջոցառումը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության, ՀՀ արդարադատության նախարարության համատեղ նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։
Նշենք, որ համապետական արշավը կշարունակվի մեկ ամիս՝ ներառելով մի շարք միջոցառումներ, քննարկումներ և հանրային իրազեկմանն ուղղված այլ նախաձեռնություններ։