January 16, 2025 | 15:20
Science
Education
Student
Armed with knowledge and guided by set goals: Sahak Gulakyan among the top students
Sahak Gulakyan is a fourth-year student at the Faculty of Informatics and Applied Mathematics of the Yerevan State University Ijevan Branch, who has been recognized as the winner of a republican competition due to his outstanding academic performance, determination, and perseverance.
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ. մրցույթի («Լավագույն ուսանող») հաղթող Սահակ Գուլակյանի պատմությունը վկայում է, թե ինչպես կարելի է նպատակներին հասնելու վճռականության և հետևողականության շնորհիվ հաղթահարել դժվարությունները՝ գրանցելով ակնառու ձեռքբերումներ: Սահակը օրինակ կարող է լինել այն երիտասարդների համար, որոնք ձգտում են հաջողության ուսանողական կյանքում և ոչ միայն:
Նա ուսանողական տարիներին գրանցել է մի շարք նվաճումներ՝ աչքի ընկնելով իր համառությամբ և աշխատասիրությամբ: Ուսանողը կարևորում է այն գաղափարը, որ հաջողության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ զբաղվում ես քո «իրական» գործով, այն գործով, որը սիրում ես և որին նվիրվում ես անմնացորդ։
Ըստ նրա՝ շատ կարևոր են սեփական ուժերի հանդեպ վստահությունը, ինչպես նաև սերը սեփական մասնագիտության նկատմամբ․ միայն այդ դեպքում մարդը կհաջողի իր ընտրած մասնագիտական ոլորտում և կկարողանա նշանակալի արդյունքներ գրանցել։ Սահակի համար պարտադիր զինվորական ծառայությունից հետո ուսմանը վերադառնալն ամենամեծ մարտահրավերն էր, սակայն նա ապացուցեց, որ սովորելու ցանկությունը կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ:
Ինչպես նշում է ուսանողը՝ նրա մոտիվացիայի հիմնական աղբյուրը մասնագիտության հանդեպ հետաքրքրասիրությունն է։
«Երբ քեզ հետաքրքրում է տվյալ ոլորտը, ամեն ինչ հեշտությամբ է ստացվում»,- ասում է Սահակը՝ առանձնահատուկ արժևորելով համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի դերը մասնագիտության հանդեպ հետաքրքրություն սերմանելու գործում։
Չնայած իր ծանրաբեռնվածությանը՝ Սահակը իր աշխատանքների կազմակերպման ու համակարգման հատուկ մեթոդներ չի կիրառում։ Նրա պարզ մոտեցումը՝ ամեն ինչ անել ժամանակին, օգնում է նրան պահպանել աշխատանքի արդյունավետությունը:
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ նա նշում է, որ իր առաջնային նպատակը լավ մասնագետ դառնալն է։
«Համագործակցությունը ոլորտի լավագույն մասնագետների հետ, հասակակիցներիս հետ գիտական աշխատանք կատարելն ու հետազոտական լավ թիմը գիտության ոլորտում կայանալու հիմքն են»,- մատնանշում է նա՝ ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը մասնագիտական զարգացման գործում:
Սահակն այժմ աշխատում է նոր գաղափարների և նախագծերի շուրջ, որոնց մասին, սակայն, առայժմ նախընտրում է մանրամասներ չհայտնել։
Նա խորհուրդ է տալիս ուսանողներին զբաղվել այն գործով, որն իրապես ոգեշնչում է նրանց, քանի որ հաջողության բանալին հենց դա է:
Սահակը վստահ է՝ լավագույն ուսանող դառնալու հիմնական գործոնն այն է, որ մարդիկ իրենց գիտելիքներով և հմտություններով օգտակար լինեն հասարակությանը:
«Ես պարզապես ուզում եմ լինել լավ մասնագետ և իմ ոլորտում կատարել դրական փոփոխություններ»,- եզրափակում է նա: