March 18, 2025 | 14:18
Research
International cooperation
Competitions
"During Soviet times, nearly all emigrants were repatriates": YSU researcher studies the choices of staying, emigration, and repatriation
The study of issues concerning the Armenian diaspora, such as staying, emigration, and repatriation, has a broad scope; however, there are still unanswered questions. For instance, while the mass repatriation of 1946-1949 has been extensively researched, the question of why Armenians from Latin America were unable to repatriate during this period—despite many eventually doing so later—has not received sufficient attention. Tigran Ghanalanyan, Associate Professor at YSU Faculty of History, and his research team are currently researching this topic.

Տիգրան Ղանալանյանի՝ «Մնալու, արտագաղթի և հայրենադարձության ընտրանքները ժամանակակից հայկական սփյուռքում» վերտառությամբ գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրի-2025» մրցույթի արդյունքում: Նախագծի շրջանակում հետազոտություններ կատարելիս նա իր գիտական խմբի հետ անդրադառնալու է նաև լիբանանահայերի հայրենադարձությանը, որը տեղի է ունենում նաև վերջին տարիներին։

«2019 թ. հարյուրավոր լիբանանահայեր հայրենադարձվեցին, երբ Լիբանանում սկսվեց տնտեսական ճգնաժամ և ավելի ուժգնացավ ներքաղաքական լարվածությունը: Այսօր, կարելի է ասել, այս հայրենադարձությունը շարունակվում է: Հայրենադարձների հետ անցկացվելու են բովանդակային հարցազրույցներ, որոնցով փորձ է արվելու պարզելու, թե ինչ պայմաններում են նրանք հայրենադարձվելու որոշում կայացրել, ինչպես է տեղի ունեցել նրանց ինտեգրումը Հայաստանում, ինչ խնդիրներ ունեն նրանք այստեղ»,- ասաց Տիգրան Ղանալանյանը։
Նա հավելեց, որ եթե 2012 թ. սիրիահայերի հայրենադարձության վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ապա լիբանանահայերի հայրենադարձությունը առանձին ուսումնասիրության առարկա չի եղել:

«Մեր հետազոտության շրջանակում ուսումնասիրությունները կատարվելու են նաև Սփյուռքի ներսում մի համայնքից մյուսը գաղթելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ Մերձավոր Արևելքից մեծ թվով հայեր արտագաղթել են տարբեր երկրներ, ինչի վերաբերյալ ինքս որոշակի ուսումնասիրություններ եմ կատարել։ Օրինակ՝ Եգիպտոսից, Եթովպիայից, Սուդանից արտագաղթել են քաղաքական պատճառներով, երբ այդ երկրներում հեղափոխություններ, հեղաշրջումներ, ազգայնացման գործընթացներ են տեղի ունեցել: Նշված երկրներից հայերի զգալի մասն արտագաղթել է Կանադա, Ավստրալիա, ԱՄՆ, Բրազիլիա և այլ երկրներ: Եգիպտոսից տասնյակ հազարավոր հայեր գաղթել են այլ երկրներ, իսկ մի քանի հարյուրը հայրենադարձվել է Հայաստան, սակայն Եթովպիայից և Սուդանից հայրենադարձվել է ընդամենը մի քանի հոգի»,- շեշտեց Տիգրան Ղանալանյանը՝ ընդգծելով, որ մինչև 1988 թ. շատ ավելի մեծ թվով սփյուռքահայեր Սփյուռքի մեկ համայնքից մյուս համայնքն են տեղափոխվել և ոչ թե հայրենադարձվել:
ԵՊՀ դոցենտն ուսումնասիրել է նաև Խորհրդային Հայաստանից հայերի արտագաղթի թեման: Նա մատնանշեց, որ գրեթե բոլոր արտագաղթողները հայրենադարձներ են եղել, և այս թեման կրկին ուսումնասիրության չէր արժանացել խորհրդային ժամանակաշրջանում:

«Այս ծրագրի շրջանակում փորձելու ենք մի քանի ուղղություններով աշխատանքներ կատարել և առանձին օրինակներով պարզել, թե վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես նաև մեր օրերում, որ գործոններն են սփյուռքահայերին մղում գաղթելու, ինչ գործոնների ազդեցությամբ է որոշում կայացվում Հայաստան ներգաղթելու, որ դեպքերում այլ երկրներ, որ դեպքերում և որ խմբերն են ցանկանում մնալ իրենց համայնքներում»,- ընդգծեց ԵՊՀ դոցենտը:
Նշենք, որ գիտական խմբում ընդգրկված են նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի հայցորդ Արևշատ Մինասյանը, «Կովկասագիտություն» կրթական ծրագրի մագիստրանտ Կարոլին Սարյանը։ Գիտական խմբի միջազգային խորհրդատուն Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի հայագիտական կենտրոնի ղեկավար Արա Սանջյանն է:
Ուսումնասիրությունները կտևեն երկու տարի: Գիտական խումբը նախատեսում է միջազգային հեղինակավոր հանդեսներում առնվազն երկու գիտական հոդվածների տեսքով հրապարակել հետազոտության արդյունքները:
Նախագծի իրականացումը կնպաստի ՀՀ կողմից Սփյուռքի հանդեպ վարվող քաղաքականության և հայրենադարձության ուղղությամբ առավել արդյունավետ ծրագրերի մշակմանը։